Ժորժ Էժեն Օսման (ֆր.՝ Georges Eugène Haussmann, ավելի հայտնի՝ որպես բարոն Օսման (baron Haussmann,մարտի 27, 1809(1809-03-27)[1][2][3][…], Փարիզ - հունվարի 11, 1891(1891-01-11)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի պետական գործիչ, Սենայի դեպարտամենտի պրեֆեկտ (1853-1870 թվականներ), սենատոր (1857), Ֆրանսիայի գավառների գեղարվեստի ակադեմիայի անդամ (1867), քաղաքաշինության մասնագետ, իր գիտելիքներով մեծապես պայմանավորել է Փարիզի ներկայիս տեսքը։

Ժորժ Էժեն Օսման
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1809(1809-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էհունվարի 11, 1891(1891-01-11)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ[4][5] և Grave of Haussmann
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնProtestant?[6]
ԿրթությունԱնրի IV լիցեյ, Կոնդորսե լիցեյ և Փարիզի կոնսերվատորիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պաշտոնյա, ճարտարապետ և քաղաքաշինարար
ԱմուսինLouise Octavie de Laharpe?[7]
Զբաղեցրած պաշտոններQ59854914?, Prefect of Seine?, Երկրորդ Կայսրության սենատոր, General secretary of prefecture of Vienne?, sub-prefect of Yssingeaux?, sub-prefect of Nérac?, Sub-prefect of Saint-Girons?, sub-prefect of Blaye?, Prefecture advisor?, Prefect of Gironde?, Prefect of Var? և Prefect of Yonne?
ԿուսակցությունԲոնապարտիզմ
Պարգևներ և
մրցանակներ
Knight Grand Officer of the Order of Carlos III Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[8] Grand Cross of the Order of the Immaculate Conception of Vila Viçosa և Commander of the Order of the Immaculate Conception of Vila Viçosa
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներValentine Haussmann?
 Georges Eugène Haussmann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օսմանը ծնվել է 1809 թվականի մարտի 27-ին Փարիզում՝ գերմանական ծագմամբ բողոքականների ընտանիքում (գերմաներենով ազգանունը հնչում է որպես Հաուսման և ոչ մի կապ չունի թուրք Օսմանների հետ)։ Սովորել է Հենրի IV-ի և Կոնդորսի վարժարաններում, այնուհետև ուսումնասիրել է իրավունք՝ զուգահեռաբար զբաղվելով երաժշտությամբ։ 1830 թվականին ստացել է Ներակի շրջանի կոմիսարի պաշտոնը։

1853 թվականին դարձել է Սենի դեպարտամենտի պրեֆեկտ՝ պահպանելով այդ պաշտոնը մինչև 1870 թվականը։ Նապոլեոն III-ի հրամանով փարիզեցիների զբոսանքի համար կառուցել է Բուլոնյան անտառը և մի քանի զբոսայգի Փարիզում, մասնավորապես` Մոնսուրիի և Բյուտ Շոմոնի պուրակները։

Օսմանը վերակառուցել է մի շարք բնակելի թաղամասեր՝ քանդելով բազմաթիվ հին (ներառյալ՝ միջնադարյան) տներ և ստեղծելով մի շարք պուրակներ, որոնք հետագայում հանրաճանաչություն են ձեռք բերել։ Ընդհանուր առմամբ, Օսմանի ղեկավարությամբ վերակազմավորվել է Փարիզի անշարժ գույքի շուրջ 60%-ը։

1865 թվականին Օսմանն իր աշխատանքների համար ստացել է 250 միլիոն ֆրանկ վարկ, իսկ 1869 թվականին՝ ևս մեկը՝ 260 միլիոն ֆրանկ։ Էմիլ Օլիվյեի կառավարության օրոք Բարոն Օսմանն ազատվել է պաշտոնից։

Օսմանը մահացել է Փարիզում 1891 թվականի հունվարի 11-ին։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Նրա անունն է կրում Փարիզի կենտրոնի բուլվարներից մեկը։

Բարոն Օսմանի քաղաքաշինական աշխատանքները Փարիզում խմբագրել

Նապոլեոն III1853 թվականին Ժորժ Օսմանին նշանակել է Սեն դեպարտամենտի պրեֆեկտ։ Ստանալով միապետի կողմից անսահմանափակ լիազորություններ՝ Օսմանը գործնականում վերափոխել է Փարիզի փողոցային ցանցը՝ քանդելով հին Փարիզի մեծ մասը և ստեղծելով քաղաքի շատ հուշարձաններին նայող կառույցներ։ Քաղաքաշինական բոլոր աշխատանքներն ունեին սոցիալական և ռազմական պատճառներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Էժեն Օսման» հոդվածին։