Նապոլեոն III

Ֆրանսիայի կայսր (1852-1870), Ֆրանսիայի նախագահ (1848-1852)

Նապոլեոն III (Napoleon), Շառլ Լուի Նապոլեոն Բոնապարտ (ֆր.՝ Charles Louis Napoléon Bonaparte), ապրիլի 20, 1808(1808-04-20)[1][2][3][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4][5][5] - հունվարի 9, 1873(1873-01-09)[1][2][3][…], Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), Ֆրանսիայի կայսր (1852 - 1870), Նապոլեոն I-ի եղբոր՝ Լուի Բոնապարտի որդին։

Նապոլեոն III
ֆր.՝ Napoléon III
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1808(1808-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4][5][5]
Մահացել էհունվարի 9, 1873(1873-01-09)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՉիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
ԳերեզմանSarcophagus of Emperor Napoleon III
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունWaffenplatz Thun?[7]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
ԱմուսինԵվգենյա
Ծնողներհայր՝ Լուի Բոնապարտ, մայր՝ Հորտենզիա Բոգարնե
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի Հանրապետության նախագահ, Emperor of the French?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի կառավարության ղեկավար, Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ և French co-prince of Andorra?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՆապոլեոն Էժեն, Eugène Bure? և Alexandre Bure?
Ստորագրություն
Изображение автографа
 Napoleon III of France Վիքիպահեստում

1815 թվականից եղել է տարագրության մեջ։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխշտադի դքսի, մահից (1832) հետո բոնապարտիստների կողմից ճանաչվել է որպես ֆրանսիական գահի «օրինական» հավակնորդ։ Խռովության միջոցով քանիցս փորձել է զավթել իշխանությունը։ 1840 թվականին ֆրանսիական կառավարությունը նրան դատապարտել է ցմահ բանտարկության։ 1846 թվականին փախել է Անգլիա, 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ֆրանսիա։ Օգտվելով ստեղծված բարենպաստ սոցիալական և քաղաքական պայմաններից՝ 1848 թվականին Նապոլեոն III-ը կարողացել է ընտրվել հանրապետության պրեզիդենտ։ 1852 թվականին զինվորականության օգնությամբ կատարել է պետական հեղաշրջում և հռչակվել կայսր՝ Նապոլեոն III անունով։

Նապոլեոն III-ի կառավարությունը պատերազմներ է մղել Ավստրիայի, Հնդկաչինի, Սիրիայի, Մեքսիկայի դեմ, մասնակցել Ղրիմի պատերազմին (1853 - 1856)։ Երկրորդ կայսրության արտաքին քաղաքական անհաջողությունները և մասնավորապես ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871), արագացրին կայսրության կործանումը։ 1870 թվականին Սեդանի ճակատամարտում Նապոլեոն III-ը գերի հանձնվեց պրուսացիներին։ Փարիզում 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը գահընկեց արեց Նապոլեոն III-ին։ 1871 թվականի Ֆրանկֆուրտի պայմանագրով Նապոլեոն III-ը ազատվել է գերությունից և մինչև կյանքի վերջը ապրել Անգլիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն III» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն III» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 182