ժան Բատիստ Ռընե Ոոբինե (ֆր.՝ Jean-Baptiste-René Robinet, հունիսի 23, 1735(1735-06-23)[1][2], Ռեն - մարտի 24, 1820(1820-03-24)[1], Ռեն)[3], մատերիալիստ-փիլիսոփա[4]։

Ժան Ռոբինե
Jean Robinet
Ծնվել էհունիսի 23, 1735(1735-06-23)[1][2] Ռեն
Մահացել էմարտի 24, 1820(1820-03-24)[1] (84 տարեկան) Ռեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունփիլիսոփա, բնագետ, թարգմանիչ և հանրագիտական
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Ազդվել էՌենե Դեկարտ
Իսահակ Նյուտոն
Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից
Ջոն Լոք
Էտիեն Բոննոդը Կոնդիլյակ
Ազդել էԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
Ֆրիդրիխ Շելինգ
 Jean-Baptiste-René Robinet Վիքիպահեստում

Ծնվել է տպագրիչի ընտանիքում, սովորել է ճիզվիտական քոլեջում[5]։ Ողջունել է ֆրանսիական հեղափոխությունը, որի սկզբնական շրջանում եռանդուն մասնակցել է քաղաքական պայքարին։ Մահից առաջ եկեղեցու պնդմամբ հրաժարվել է իր հայացքներից։ Ռոբինեի փիլիսոփայական հայացքները բնորոշելու համար էական նշանակություն ունի նրա երիտասարդ տարիների գործունեությունը, երբ, խզելով հարաբերությունները ճիզվիտների հետ, անանուն հրատարակել է «Բնության մասին» (1761—1766 թվականներին) հայտնի աշխատությունը[6]։

Նրա հայացքների հիմնական գաղափարական ակունքները Ջոն Լոկի, Լայբնիցի և է․ Կոնդիլյակի ուսմունքներն են։ Ռոբինեն մատերիալիստական դեիզմի հետևորդ էր։ Ընդունել է օբյեկտիվ աշխարհի գոյությունը։ Մատերիան և շարժումը, ըստ նրա, անոչնչանալի են, մատերիական սուբստանցը անվերջ է տարածության և ժամանակի մեջ։ Բնության բազմազանությունը բացատրել է իրերի պատճառական կապով պայմանավորված համընդհանուր միասնության ու ներդաշնակության սկզբունքով։ Ռոբինեն տարբերել է երեք տեսակի ճանաչողություն՝ զգայություն, կշռադատություն և ինտուիցիա, դրանց համապատասխան՝ երեք տեսակի հավաստիություն՝ զգայական, ակնառու և ինտուիտիվ։

Ըստ նրա, զգայությունները իմացության (այդ թվում տեսական մտածողության) աղբյուր են։ Ռոբինեի գաղափարները հավաքել է օբյեկտների պատճեններ, քննադատել Պլատոնի իդեալիզմը։ Ռոբինեն հիլոզոիզմի կողմնակից էր․ զգայության և մտածողության ընդունակություն էր վերագրում մատերիայի բոլոր ձևերին։

Աշխատություններ խմբագրել

  • De la nature, 1761
  • Considérations philosophiques de la gradation naturelle, 1768
  • Les vertus, réflexions morales en vers, 1814
  • Parallèle de la condition et des facultès de l'homme, avec celles des autres animeaux, trad. de l'anglais, 1769

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Луппол И․ К․, Историко-философские этюды, М․—Л․, 1935, с․ 136—65; Ситковский Е․, Философия Ж․ Б․Робинэ, М․, 1936․

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռոբինե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։