Շարժում (փիլիսոփայություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շարժում (այլ կիրառումներ)

Շարժում, մատերիայի գոյության եղանակը, նրա անբաժանելի ատրիբուտը։ Ընդհանուր առմամբ շարժումը մատերիական օբյեկտների ամեն մի փոխազդեցությունն է ու փոփոխությունը։

Ուսմունքի ձևավորման սկիզբը խմբագրել

Շարժման մասին ուսմունքը ձևավորվել է փիլիսոփայական մտքի զարգացման ընթացքում։ Դեռևս Միլեթյան դպրոցի ներկայացուցիչները նախատարրերը դիտել են որպես հավերժ շարժման մեջ գտնվող։ Հերակլիտեսը գտնում Էր, որ «ամեն ինչ հոսում Է», և շարժման աղբյուրը հակադրությունների պայքարն Է։ Մեխանիկական մատերիալիզմի ներկայացուցիչները (Թոլանդ, Հոլբախ) շարժումը դիտել են որպես մատերիայի գոյության եղանակ, սակայն ամեն մի փոփոխություն հանգեցրել մեխանիկական շարժման։ Հեգելը իրականությունը դիտել է անընդհատ շարժման, զարգացման մեջ։ Բոլոր երևույթների շարժման և զարգացման աղբյուրը նա համարել է հակասությունը, որը «ամեն մի ինքնաշարժման հիմք Է»։ Նա բացահայտել է շարժման ընդհանուր օրենքները (Հակադրությունների միասնության պայքարի օրենքը, Բացասման բացասման օրենքը, Քանակական փոփոխություններից որակական փոփոխությունների անցման օրենքը)։

Շարժման պահպանման օրենքները խմբագրել

Դիալեկտիկական մատերիալիզմը ելնում է մատերիայի և շարժման միասնության սկզբունքից, չկա մատերիա առանց շարժման և չկա շարժում առանց մատերիայի։ Շարժումն անստեղծելի է և անեղծելի, այն միայն մի ձևից փոխարկվում է մի այլ ձևի։ Շարժումը մատերիայի համընդհանուր հատկությունն Է, որ չի բացառում կոնկրետ օբյեկտների հարաբերական կայունությունը և պայմանավորված է ներքին ու արտաքին կապերի ու շարժման որոշակի ձևերի գոյությամբ։ Մատերիայի շարժման անոչնչանալիության սկզբունքի բնագիտական արտահայտությունը պահպանման օրենքներն են։

Շարժման բնորոշումը խմբագրել

Շարժումը հակադրությունների՝ բացարձակի և հարաբերականի, կայունի և փոփոխականի, անընդհատի և ընդհատի միասնություն է։ Շարժման աղբյուրը մատերիային հատուկ այդ հակադրությունների փոխկապակցվածությունն է, և այդ պատճառով շարժումը, հանդես է գալիս որպես մատերիայի ինքնաշարժում։ Շարժման հակասականությունը բացահայտվել է դեռես հին աշխարհում (Չինաստան, Հնդկաստան, Հունաստան)։ Զենոն էչեացին առաջադրել է շարժման հակասությանը վերաբերող խնդիրներ։ Մատերիայի շարժումը բազմազան է և դրսևորվում է տարբեր ձևերով։ Շարժման յուրաքանչյուր ձևին համապատասխանում են առանձնահատուկ օրինաչափություններ, որոնք գործում են մատերիական փոխազդեցությունների որոշակի դասի սահմաններում։

Շարժման դասակարգումը խմբագրել

Ֆրիդրիխ էնգելսը, հետազոտելով շարժման ձևերը, տվել է դրանց դասակարգումը.

Շարժման բարձրագույն ձևերը պատմականորեն ծագում են համեմատաբար ցածր ձևերի հիման վրա, իրենց կառուցվածքի ու զարգացման օրենքներին համապատասխան, ցածր ձևերը փոխակերպված ներառում են իրենց մեջ։ Շարժման բարձրագույն ձևերը որակապես տարբերվում են ցածրերից և չեն հանգում դրանց։ Արդի գիտությունը, հաստատելով Էնգելսի դասակարգման սկզբունքների մեթոդաբանական նշանակությունը, միաժամանակ ճշգրտում է շարժման ձևերի առանձնահատկությունները, բացահայտում՝ նոր օրինաչափություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 466