Ժան Ռիշպեն

ֆրանսիացի բանաստեղծ, գրող և դրամատուրգ

Ժան Ռիշպեն (ֆր.՝ Jean Richepin, փետրվարի 4, 1849(1849-02-04)[1][2][3][…], Մեդեա, Department of Algiers - դեկտեմբերի 12, 1926(1926-12-12)[1][2][3][…], rue de la Tour, Փարիզի 16-րդ շրջան[4]), ֆրանսիացի բանաստեղծ, գրող և դրամատուրգ։

Ժան Ռիշպեն
ֆր.՝ Jean Richepin
Ծնվել էփետրվարի 4, 1849(1849-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄեդեա, Department of Algiers
Վախճանվել էդեկտեմբերի 12, 1926(1926-12-12)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրrue de la Tour, Փարիզի 16-րդ շրջան[4]
ԳերեզմանPléneuf-Val-André
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, լիբրետիստ, գրող, արձակագիր և քաղաքական գործիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՇարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց
Ուշագրավ աշխատանքներQ56316155?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[5]
Պարգևներ
ԶավակներԺակ Ռիշպեն և Tiarko Richepin?
Изображение автографа
 Jean Richepin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժան Ռիշպեն ծնվել է 1849 թվականի փետրվարի 4-ին Մեդեա գավառում (Ալժիր)՝ բանակային բժշկի ընտանիքում։ Սովորել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցում, որն ավարտել է 1870 թվականին։ Մանկությունից տաղանդ է դրսևորել տարբեր ոլորտներում։

Մասնակցել է Ֆրանս-պրուսական պատերազմին։ Փոխել է մի քանի մասնագիտություններ, եղել է դերասան, ծովային և նավահանգստային բանվոր։ Փարիզում մտերմանում է կոմունար Ժյուլ Վալեսի հետ, մտնում է խռովարար գրողների՝ Պոլ Վեռլենի, Արթյուր Ռեմբոյի, Շառլ Կրոյի, Ժերմեն Նուվոյի և Մորիս Ռոլլինայի խմբի մեջ։ Գրել է բանաստեղծություններ և պիեսներ։ Նրա L'Étoile պիեսը գրվել է հանրահայտ ծաղրանկարիչ Անդրե Ժիլեի (1840-1885) համահեղինակությամբ, բեմադրվել է 1873 թվականին, սակայն ճանաչում է ստացել 1876 թվականից հետո, երբ հրատարակվեց Chanson des gueux (Ցնցոտիավորների երգերը, վերահրատարակվել է 1990) բանաստեղծությունների ժողովածուն, գրաքննական առանձնահատկություններից ելնելով՝ բանաստեղծությունները լույս տեսան առանձին հրատարակությամբ 1881 թվականին Բրյուսելում, հասարակական բարքերի ոտնահարման համար հեղինակին սպառնում էր մեկ ամսվա բանտարկություն, բայց գործը սահմանափակվեց խորհրդանշական տուգանքով։ Հանրային սկանդալն ավելի բարձրացրեց գրողի հեղինակությունը։

Ռիշպենը մոտ էր նատուրալիզմին։ Շատ էր ճամփորդում Ֆրանսիայում գնչուական թափառախմբի հետ, բնակվել է ձիախաղացների և ծաղրածուների միջավայրում, եղել դերասան, վարձու զինվորական Անգլիայում[7]։ 1912 թվականին Ժան Ռիշպենն ընտրվում է Իվելին գավառի Մոնշով քաղաքի քաղաքապետ (այդ գավառում նա ուներ Երեք աղբյուր ամրոցը)։

1913 թվականի մարտի 12-ին Ռուսաստան այցի ժամանակ ներկայացել է Նիկոլայ II կայսրին[8]։

Ժան Ռիշպենը մահացել է 1926 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում և թաղված է Կոտ դ'Արմորում (Բրետան), որտեղ ավանդաբար անցկացնում էր ամառը։ Գրողի մահախոսականը Revue des Deux Mondes ամսագրում գրեց Պոլ Բուրժեն։ Ռիշպենի որդիներն են, դրամատուրգ Ժակ Ռիշպենը և կոմպոզիտոր Տյարկո Ռիշպենը, թոռը՝ իմպրեսարիո և երգերի հեղինակ Տրիստիան Ռիշպենը, կինը՝ դաշնակահարուհի Էլիանա Ռիշպենը։

Ստեղծագործություն և ժառանգություն խմբագրել

Նրա կողմից գրված պիեսների մեծ մասը բեմադրվել են Կոմեդի ֆրանսեզի բեմում, դրանցում խաղացել են Սառա Բեռնարը, Գաբրիել Ռեժանը, Կոկլեն եղբայրները, Մունե-Մյուլլին։ Գրել է մի քանի լիբրետոներ, այդ թվում Շաբրիեի «Ակամա թագավորը» (ֆր. Le roi malgré lui) և Մասնեի Մագ (ֆր. Le Mage) օպերաների, Վիդալի Կայսրուհի (ֆր. L'Impératrice) բալետի համար։
Ռիշպենի Ֆլիբուստեր (1888) կատակերգության հիման վրա ստեղծվում է Ցեզար Կյուիի համանուն օպերան։ Ռիշպենի բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Գաբրիել Ֆորեն, Շոսսոնը, Կազելլան, Սեսիլ Շամինադը, Լուի Վեռնը, Կյուին, Իպպոլիտով-Իվանովը, Վլադիմիր Սենիլովը, Ժորժ Բրասսենսը։ Ռիշպենի Կպչուկ (ֆր. La Glu, 1881) վեպը էկրանացվել է Ալբեր Կապելանի կողմից (1913, գլխավոր դերում՝ Միստենգետ), հետագայում (1927, 1938), հիմք հանդիսացավ Գաբրիել Դյուպոնի և Կանիլիա Էրլանժի օպերայի համար։ Էկրանավորվել են նաև գրողի այլ ստեղծագործություններ։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • Les Caresses, բանաստեղծություններ (1877)
  • Les Morts bizarres, նովելներ (1877, վերահրատարակվել է 1980, 2009)
  • Nana Sahib, драма (1883)
  • Miarka, la fille à l’ours, վեպ (1883)
  • Les Blasphèmes, բանաստեղծություններ (1884)
  • Monsieur Scapin (1886)
  • «Флибустьер» | Le Flibustier, կոմեդիա (1888)
  • «От меча и погибнут» | Par le glaive, դրամա (1892)
  • Vers la joie (1886)
  • Le Chemineau, դրամա (1897)
  • Le Chien de garde (1898)
  • Contes de la décadence romaine, պատմական նովելներ (1898, վերահրատարակվել է 1993)
  • «Бродяги» | Les Truands (1899)
  • «Дон Кихот» | Don Quichotte, երգիծական դրամա բանաստեղծությունների տեսքով (1905)
  • Le Coin des fous, histoires horribles, նովելներ (1921, վերահրատարակվել է 1996)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Archives de Paris
  5. Académie française (ֆր.)
  6. 6,0 6,1 6,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  7. Венгерова, Зинаида Афанасьевна (1890–1907). «Ришпэн, Жан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «Новое время». — 13.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռիշպեն» հոդվածին։