Թամար Շահնազարյան

հայ երգչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թամար Կոստանդինի Շահնազարյան (Մելիք-Շահնազարյան, հունվարի 4 (17), 1901[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 6, 1978(1978-10-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ։ Երգիծաբան Կոստանդին Մելիք-Շահնազարյանի դուստրը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Թամար Շահնազարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 4 (17), 1901[1]
Բաքու, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 6, 1978(1978-10-06)[1] (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտություներգչուհի և երաժշտության դասախոս
Երգչաձայնմեցցո-սոպրանո[1]
Գործիքներվոկալ[1]
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1931)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1922 թվականից սովորել է Երևանի երաժշտական ստուդիայում (Բաբալյանի դասարան), 1931 թվականին՝ ավարտել կոնսերվատորիան (Կագարյանի դասարան)։ 1932-1948 թվականներին՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։

Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգի առաջին հայ կատարողն է։ 1945-1978 թվականներին դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1961 թվականից՝ պրոֆեսոր), որտեղ 1953-1977 թվականներին (ընդմիջումներով) վարել է մեներգեցողության ամբիոնը, ստեղծել վոկալ մանկավարժության իր դպրոցը[2]։

Աշակերտներից են՝ Գոհար Գալաչյան, Արշավիր Կարապետյան, Իզաբելլա Այդինյան, Ա. Գույումջյան, Ելենա Վարդանյան, Ա. Հարությունյան, Ռոբերտ Բաբուրյան, Հ. Կավազյան, Ֆ. Կոլոսարյան, Վալերի Հարությունյան, Ռուբեն Մաթևոսյան, սփյուռքահայերից՝ Ա. Դեդեյան[3]։

Դերերգեր խմբագրել

Ստեղծագործություն Հեղինակ Դեր
«Անուշ» Արմեն Տիգրանյան Անուշի մայր
«Նամուս» Խոջա-Էյնաթով Մարիամ
«Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին Պյոտր Չայկովսկի Կոմսուհի, Լարինա
«Աիդա» Վերդի Ամներիս
Ֆաուստ» Շառլ Գունո Զիբել

Աշխատություններ խմբագրել

Հեղինակ է ձայնամշակման և մանկական ձայնի պահպանման տարբեր հարցերի մասին գիտամեթոդական աշխատանքների, «Կոմիտասի տասն պատվիրանները երգչին» գիտական հոդվածի («Կոմիտասական», 2, 1981) և ուսումնամեթոդական ձեռնարկների («Վոկալմանկավարժական երկացանկ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից», 1968 և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 427.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. «AV Production - Թամար Մելիք-Շահնազարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 427