Գոհար Գալաչյան

հայ օպերային երգիչ

Գոհար Համբարձումի Գալաչյան (դեկտեմբերի 21, 1923(1923-12-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 9, 2008(2008-09-09), Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի՝ մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)[2]։

Գոհար Գալաչյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 21, 1923(1923-12-21)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 9, 2008(2008-09-09) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Մեծ թատրոն[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952)[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1952-1956 թվականներին և 1960 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ 1956-1959 թվականներին՝ ԽՍՀՄ Մեծ թատրոնի մեներգչուհի։ 1979 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[3]։

Դերեր խմբագրել

Կատարած դերերից են՝

  • Լյուբաշա՝ «Թագավորի հարսը»,
  • Էբոլի՝ «Դոն Կառլոս»,
  • Ադալժիզա՝ «Նորմա»,
  • Փառանձեմ՝ «Արշակ Երկրորդ»,
  • Գերտրուդ՝ «Բանկ բան»,
  • Մադլենա՝ «Ռիգոլետտո»,
  • Կարմեն, Ալմաստ և այլն։

1967 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում։

Հիշատակ խմբագրել

Գոհար Գալաչյանի 90-ամյակի առթիվ նրա դասավանդած դասարանի պատին փակցվել է հուշատախտակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Гоар Галачян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «Գոհար Գալաչյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  4. Կոնսերվատորիայում փակցվեց հուշատախտակ՝ Գոհար Գալաչյանի պատվին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 652