«Զահիրը» , 2005 թվականի վեպ է գրված բրազիլացի Պաուլո Կոելիոյի կողմից։ Ինչպես ավելի վաղ գրված գիրքը՝ «Ալքիմիկոսը» «Զահիրը» նույնպես ուխտագնացության մասին է։ Գիրքը վերաբերում է սիրո, կորստի և մոլուցքի թեմաներին։

Զահիր
պորտ.՝ O Zahir
ՀեղինակՊաուլո Կոելիո
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուպորտուգալերեն
Նկարագրում էՖրանսիա
ՆախորդՏասնմեկ րոպե
ՀաջորդՊորտոբելլոյի վհուկ
Երկիր Բրազիլիա
ՀրատարակիչHarper Perennial?
Հրատարակման տարեթիվ2005
ԳՄՍՀ0-06-083281-9
OCLC70691262 և 370157755

Զահիրը գրվել է Կոելիոյի մայրենի լեզվով՝ պորտուգալերենով, և թարգմանվել է 44 լեզվով։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Իրանում, պարսկերեն թարգմանությամբ, Քարավան հրատարակչության կողմից։ Իրանը երբեք չի ստորագրել միջազգային հեղինակային իրավունքի համաձայնագրեր։ Լինելով առաջին անագամ հրատարակված Իրանում, գիրքը ենթարկվում է Իրանի ազգային հեղինակային իրավունքի օրենքին։ Այս hեղինակային իրավունքի չափորոշիչը ստեղծեց մի արտասովոր իրավիճակ, որտեղ գիրքն առաջին անգամ հրատարակվել է ոչ թե հեղինակի մայրենի լեզվով, այլ մեկ ուրիշ լեզվով։ Այնուամենայնիվ, Իրանում գիրքն արգելվեց իր հրատարկումից մի քանի ամիս անց, Թեհրանի միջազգային գրքի ցուցահանդեսին[1]։

Նախատեսված լինելով որպես գեղարվեստական ստեղծագործություն, պատմությունը ունի ուժեղ ինքնակենսագրական առանձահատկություններ, որը անգլիական մամուլում հանգեցրեց հարձակման գրքի մակերեսային եսասիրության վրա[2]։

Սյուժե խմբագրել

 
Պաոլո Կոելիո

Զահիր արաբերենով նշանակում է «ակնհայտը» կամ «տեսանելին»։ Պատմությունը պտտվում է պատմողի՝լավագույն վաճառքն ունեցող մի վիպասանի, կյանքի շուրջ, և մասնավորապես, նրա անհետ կորած կնոջ՝ Էսթերի, որոնման շուրջ։ Նա վայեկում է փողի և ճանաչված լինելու ողջ առավելությունը։ Նա կասկածվում է անազնիվ խաղի մեջ ոստիկանության և մամուլի կողմից, ովքեր կասկածում են, որ նա հավանաբար ունեցել է որոշակի դերակատարում իր կնոջ անբացատրելի անհետացման մեջ իրենց Փարիզի տանից։

Անհետացման արդյունքում, գլխավոր հերոսը ստիպված է վերանայելու իր սեփական կյանքը, ինչպես նաև ամուսնությունը։ Պատմողն անկարող է հասկանալ, թե ինչն է հագեցրել Էսթերի անհետացմանը։ Արդյո՞ք նրան առևանգել են, թե նա լքել է իր ամուսնությունը։ Նա, գրքի շնորհանդեսի ժամանակ, հանդիպում է Միքայելին՝ Էսթերի ընկերոջը։ Նա իմանում է Միաքայելից, որ Էսթերը, ով հակառակ իր ամուսնու (գլխավոր հերոս) ցանկության, եղել է թղթակից պատերազմի ժամանակ, հեռացել է խաղաղության փնտրտուքով, քանի որ նրա համար խնդիր էր իր ամուսնու հետ միասին ապրելը։ Հեղինակը վերջապես գիտակցում է, որ Էսթերին գտնելու համար, նա պետք է գտնի իր սեփական եսը։ Միքայելը ծանոթացնում է նրան իր սեփական հավատալիքների և սովորույթների, ռեստորանում նիստեր անցկացնելով և փողոցում ապրող անտուն մարդկանց հանդիպելով սեր սփռելու իր առաքելության հետ։ Նա հայտնում է պատմողին նաև այն ձայների մասին, որ ինքը լսում է և իր հավատալիքների մասին կապված դրանց հետ։ Պատմողն, ով միայն շատ հաճախ է սիրահարվում կանանց, խորհրդակցում է իր ներկայիս սիրուհու՝ Մարիի հետ, իր հանդիպումների մասին Միքայելի հետ։ Մարին զգուշացնում է, որ Միքայելը կարող է լինել էպիլեպսիայով հիվանդ։ Այնուամենայնիվ, նա նաև խորհուրդ է տալիս պատմողին որոնել Զահիրին, ինչպես որ նա է ցանկանում, չնայած որ ինքը կնախընտրեր, որ նա մնար իր հետ։

Պատմողը վերջապես որոշում է գնալ փնտրելու իր Զահիրը։ Քանի որ Էսթերն էր, ով Միքայելին սկզբում Ղազախստանից բերել էր Ֆրանսիա, գլխավոր հերոսը ենթադրում է, որ Էսթերը իրականում կարող է լինել Ղազախստանում։ Սկզբում, նրան հետաքրքիր էր, թե ինչն է ստիպել Էսթերին հեռանալ, բայց ավելի ուշ նա գիտակցում է որ խնդիրները ամուսնու հետ կարող էին լինել հիմնական պատճառը։ Նա է բացահայտում է, որ Էսթերը հետաքրքրված էր ճանաչելու ինքն իրեն՝ գորգեր պատրաստելու միջոցով։ Վերջիվերջո հեղինակը հանդիպում է իր Զահիրին, և այս հանդիպման արդյունքը հանդիսանում է գրքի գագաթնակետը։ Պատմողի Փարիզից Ղազախստան կատարած ճանապարհորդություն միջոցով, Կոելիոն ուսումնասիրում է սիրո և կյանքի բազմազան իմաստները։

Գրքում կրկնվող թեմայի մեջ, Կոելիոն համեմատում է ամուսնությունը մի շարք երկաթուղային ուղիների հետ, որոնք ընդմիշտ միասին են մնում, բայց չեն կարողնում ավելի մոտենալ իրար։ Վեպը ճանապարհորդություն է լճացած ամուսնությունից և սիրուց դեպի երկու հոգու միջև գոյություն ունեցող անտեսանելի, բայց անընդմեջ աճող ձգողականության գիտակցումը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Paulo Coelho hurtling towards stupidity as he reaches for wisdom in The Zahir - The Observer
  2. Paulo Coelho hurtling towards stupidity as he reaches for wisdom in The Zahir - The Observer
  3. «Paulo Coelho's official site». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել