Պաուլո Կոելիո (պորտ.՝ Paulo Coelho, օգոստոսի 24, 1947(1947-08-24)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), բրազիլացի գրող և բանաստեղծ։ Հրատարակել է ավելի քան 20 գիրք՝ վեպեր, մեկնաբանված անթոլոգիաներ, փոքր պատմվածքների ժողովածուներ։ Հայտնի է դարձել իր «Ալքիմիկոսը» վիպակով, որը համարվել է բեսթսելլեր։ Բոլոր լեզուներով շրջանառությունը գերազանցում է 300 միլիոնը։

Պաուլո Կոելիո
Paulo Coelho
Ծնվել էօգոստոսի 24, 1947(1947-08-24)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, բլոգեր, դերասան, կոմպոզիտոր, բանաստեղծ-փաստաբան, գիտաֆանտաստիկ գրող, երգերի հեղինակ, երգերի հեղինակ և հետազոտող
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունSt. Ignatius College?
Ժանրերվեպ և music of Brazil?[5]
Ուշագրավ աշխատանքներԱլքիմիկոսը, The Fifth Mountain?, Վերոնիկան որոշում է մահանալ, Տասնմեկ րոպե, Բրիդա, By the River Piedra I Sat Down and Wept?, Սատանան և օրիորդ Պրիմը, Զահիրը և Պորտոբելլոյի վհուկ
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Պարգևներ
ԱմուսինՔրիստինա Օյտիցիցա
Համատեղ ապրողՔրիստինա Օյտիցիցա
Կայքpaulocoelhoblog.com
Պաուլո Կոելիո Վիքիքաղվածքում
 Paulo Coelho Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, ինժեների ընտանիքում։ Ծնողները Պեդրու և Լիժի Կոելիոներն են։ Յոթ տարեկանում նրան ուղարկել են ուսանելու Սուրբ Իգնատ Լոյոլի ճիզվիտական դպրոցը, որտեղ առաջին անգամ իր մոտ առաջացել է գրքեր գրելու ցանկություն։ Գրող դառնալու միտքը հաջողություն չունեցավ ընտանիքում, այդ պատճառով էլ, ծնողների պարտադրանքով, ընդունվում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի իրավաբանակ ֆակուլտետ, բայց շուտով թողնում է ուսումը և սկսում զբաղվել լրագրությամբ։ Արդյունքում, ընտանիքի հետ հարաբերությունները գնալով սրվում են, և, վերջ ի վերջո, տասնյոթամյա Պաուլոյին տանում են մասնավոր հոգեբուժարան, որտեղ պետք է բուժման կուրս անցներ։ Բայց, ո՛չ էլեկրաշոկով բուժումը՝ առաջացած շիզոֆրենիայի պատճառով, ո՛չ բուժման երկրորդ կուրսը չփոխեցին նրա ինքնավստահությունը։ Այդ ժամանակ նա փախավ հոգեբուժարանից, որոշ ժամանակ թափառում է և, վերջիվերջո, վերադարձավ տուն։ Մի տարուց նա ներգրավվեց թատրոնի սիրողական շարժման մեջ, որը 60-ական թթ. դարձել էր մասսայական երևույթ. ոչ միայն արվեստի, այլ հասարակական բողոքի։ Թատերա-բողոքական ակտիվությունը Կոելյոյի համար վերջացավ հոգեբուժարանում, որտեղից նա նորից փախավ, բայց փողի կարիքը նորից ստիպել է նրան տուն վերադառնալ։ Արդյունքում, բուժման երրորդ կուրսից հետո նրա ընտանիքը համակերպվեց այն բանի հետ, որ «նորմալ» գործով նա չի պատրաստվում զբաղվել։ Պաուլո Կոելիոն շարունակեց զբաղվել թատրոնով և լրագրությամբ։

Աքրայում գտնված ձեռագիրը խմբագրել

«Աքրայում գտնված ձեռագիր»-ը բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելյոյի վեպն է։ Գործողությունները ծավալվում են 1099 թվականին Երուսաղեմում, երբ քաղաքը սպասում էր խաչակիրների ներխուժմանը։ Քաղաքի պարիսպներից ներս տղամարդիկ և կանայք հավաքվել էին՝ լսելու մի խորհրդավոր հույնի իմաստուն խոսքերը, որը մարդկանց հայտնի էր որպես Ղպտի։ Մարդիկ սկսում են նրան հարցեր տալ իրենց վախերի, իրական թշնամիների, պարտության և պայքարի մասին։ Նրանք քննարկում են փոփոխություններ կատարելու կամքի, հավատարմության և մենակության մասին, ապա անցնում են գեղեցկության, վայելչության և սիրո մասին հարցերի։

Հրատարակությունները խմբագրել

«Աքրայում գտնված ձեռագրի» հեղինակային իրավունքները վաճառվել են մոտ 40 լեզուների՝ արաբերենի, բուլղարերենի, կատալոներենի, չիներենի, խորվաթերենի, չեխերենի, հոլանդերենի, անգլերենի, էստոներենի, ֆինլանդերենի, ֆրանսերենի, գերմաներենի, հունարենի, եբրայերենի, հունգարերենի, ինդոնեզերենի, իտալերենի, կորեերենի, լատվերենի, լիտվաներենի, մակեդոներենի, մալայալամի, նորվեգերենի, լեհերենի, պորտուգալերենի, ռումիներենի, ռուսերենի, սերբերենի, սլովակերենի, սլովեներենի, իսպաներենի, շվեդերենի, թուրքերենի և ուկրաիներենի[6]։

Ազդեցությունը սոցիալական լրատվամիջոցների վրա խմբագրել

Գիրքը հսկայական ազդեցություն է ունեցել սոցիալական լրատվամիջոցների կայքերի վրա, ինչպես նաև արժանացել է գրավիչ մեկնաբանությունների, լուսանկարների, անձնական փորձառությունների և գրախոսությունների՝ ամբողջ աշխարհի ընթերցողների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պաուլո Կոելիո հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլո Կոելիո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլո Կոելիո» հոդվածին։