Երկրորդ սոփեստություն (կամ նոր սոփեստություն), սոփեստների դարաշրջաններից մեկը, որի գլխավոր ներկայացուցիչներն էին Լուկիանոսը և Փիլոստրատոսը։ Այս ժամանակաշրջանը թվագրվում է երկրորդ դարի սկզբից («ոսկե դար» Անտոնինով) մինչև չորրորդ դարի վերջ։ Երկրորդ սոփեստության ներկայացուցիչներ սովորաբար համարվում են այն փիլիսոփաները, որոնց Փիլոստրատոսը նշել է իր «Սոփեստների կյանքը» գրքում։ Որոշ հետազոտողներ այն կարծիքին են, որ երկրորդ սոփեստության արմատները գալիս է դեռևս I դարից։ Նոր սոփեստության դարաշրջանին հաջորդել է այսպես կոչված երրորդ սոփեստության կամ բյուզանդական հռետորաբանության ժամանակաշրջանը (V դար)։

Երկրորդ սոփեստության ներկայացուցիչներն աչքի են ընկել հատուկ սնափառությամբ, քանի որ իրենց ժամանակաշրջանում իմաստակելը շատ բարձր էր գնահատվում, և հռոմեական տիրակալները ամեն կերպ խրախուսում էին նրանց[1]։ Օրինակ, Էլիա Արիսթիդն ասում էր, որ երազում նրա առաջ հայտնվել է աստված, ով իրեն ասել է, որ ինքը հավասար է հանճարներ Պլատոնի և Դեմոսֆենի հետ (Երկրորդ սոփեստության համար հատկանշական էր «երկրորդ» Դեմոսֆենների և Պլատոնների հայտնվելը[2]): Ա. Ապուլեոսը հպարտանում էր իր բազմակողմանի զարգացվածությամբ։ Նրա խոսքերով, ինքը` Աթենքում խմել է բազմաթիվ գավաթներից, ճաշակել պոեզիայի հիանալի խմիչքը, մաքուր` երկրաչապություն և փիլիսոփայության նեկտար[3]։ Ապուլեոսը ասել է, որ նա նույն ջանասիրությամբ աշխատում է 9 ասպարեզներում, ինչպես Էմպեդոկլեսը ստեղծում էր պոեմներ, Պլատոնը` երկխոսություններ, իսկ Սոկրատեսը` օրհներգեր...

Առաջացման նախադրյալները խմբագրել

Մ.թ.ա 146 թվականին Էլլադան կախյալ վիճակում էր Հռոմեական կայսրությունից։ Աստիճանաբար հունական մշակույթը միախառնվում է հռոմեականի հետ։ Դա ոչ միայն գրականությանն էր վերաբերվում, այլև երաժշտությանը, ճարտարապետությանը։ Նույնիսկ կրոնական հարցերում Հունաստանի աղդեցությունը մեծ էր և այն տարածվում էր կայսրության մեծ մասի վրա։ I-ից II դարերում` Հունաստանում և Հռոմում, ստեղծվել են ճարտասանական արվեստի և ընդհանրապես կրթական համակարգի վերածննդի նախադրյալներ, որը մեծապես կապված է եղել երկու մշակույթների միահյուսումով։ Հռոմում ուսումը տարածված էր Աթենքում, և այլ հունական քաղաքներում, ինչը հույն փիլիսոփաներին թույլ էր տալիս իրենց ազատ զգալ և վստահել սեփական ուժերին։ Հույն գիտնականները դարձել էին կայսրության հասարակության պատվավոր ներկայացուցիչները, սակայն պահպանում էին իրենց մշակութային ինքնությունը։ Հռոմում փիլիսոփայական մտքի զարգացումը հռոմեացիներին թույլ էր տալիս իրենց համարել հին հունական փիլիսոփայության ժառանգներ։ Այսպիսով, երկրորդ սոփեստությունը հնարավորություն է տալիս խոսել հունահռոմեական մշակույթի առաջացման մասին[4]։ Այդ ժամանակահատվածում երկու լեզուների իմացությունը կարևոր նախապայման էր կրթված լինելու համար[3]։

Երկրորդ սոփեստության սահամանում խմբագրել

 
Հերովդես Ատտիկուս, երկրորդ սոփեստության ներկայացուցիչներից մեկը

Երկրորդ սոփեստության ներկայացուցիչները կարևորում էին կայսրության կրթված քաղաքացիների ճարտասանական արվեստին տիրապետելու ունակությունը։ Այս շրջանում հայտնի էր երկու ճարտասանական ոճ` ատտիկիզմը, որը հիմնված էր դասական հունական կանոների հիման վրա, և ազիանիզմը կամ իոնիական ոճը, որն Աթենքում տարածվել էր Հունական գավառների շնորհիվ և տարբերվում էր իր էմոցիոնալությամբ ու ճկունությամբ։ Ըստ երևույթին, այս ոճի օգտագործումը երկրորդ սոփեստների կողմից, 19-րդ դարի կեսերին գերմանացի հետազոտողներին հնարավորություն տվեց ուսումնասիրել և ստեղծել նոր սոփեստության գաղափարը։ Էրվին Ռոդեն համարում էր, որ երկրորդ սոփեստությունը ոչ մի նոր բան չբերեց, և որ ազիանիզմն օգտագործել է նաև ճարտասան Հեգեսիասը։ Վիլամովից Մոլենդորֆը համաձայնվել է այն բանի հետ, որ ազիանիզմը որպես երևույթ ծագել է Փոքր Ասիայում, սակայն հռոմեացիներն ու հույները ազիանիզմը յուրովի են ներկայացրել իրենց ճարտասանության մեջ, իսկ երկրորդ սոփեստները փոփոխություն են մտցրել լեզվի մեջ[5]։ Վերջնականապես երկրորդ սոփեստներին որպես առանձին ճյուղ ճանաչեց ամերիկացի Գլեն Բաուերսոկը` երկրորդ սոփեստությունը համարելով ոչ միայն գրական, այլև նախ և առաջ սոցիալական երևույթ։

Երկրորդ սոփեստությունը հիմնականում զարգացել է երեք քաղաքներում. Զմյուռնիայում, Աթենքում, Եփեսոսում։ Ուստի, այս ժամանակաշրջանում` ընդունված է խոսել երեք հիմնական ճարտասանական ուղությունների մասին։

Առաջին հազարամյակի սկզբին Զմյուռնիան եղել է տնտեսական և մշակութային նշանակության կարևոր կենտրոն։ Չնայած նրան, որ երկրորդ սոփեստության ներկայացուցիչներից ոչ ոք այս քաղաքից չէր, Զմյուռնիայի դպրոցում ավանդաբար են վերաբերվում Էլիա Արիսթիդին և Պոլեմոն Լաոդիկիսկին։ Վերջինս համարվում է Զմյուռնիայի միակ սոփեստը, որը այդ տարածաշրջանում գովերգել է իոնական ոճը, այլ ոչ թե ատտիկիզմի ավանդական ձևը։

Հիմնական ժանրը հանդիսավոր պերճախոսությունն էր։ Երկրորդ սոփեստները գովասանքի խոսքեր էին գրում քաղաքների, հուշարձանների, հերոսների վերաբերյալ, սակայն հատուկ ուշադրության էին արժանանում քիչ նշանակություն ունեցող առարկաներին վերաբերող գովասանքի խոսքերը (ծուխ, մլակ, մժեղ կամ ճանճ), սակայն այն, թե մարդն ինչպես էր կարողանում գովասանքի խոսքեր ասել աննշան առարկայի վերաբերյալ, որոշում էր նրա պերճախոսության աստիճանը[1]։

Երկրորդ սոփեստների ստեղծագործական վեպեր խմբագրել

Մի ժամանակ համարվում էր, որ առաջին վեպերի (սիրային ստեղծագործություններ) հեղինակները եղել են հենց երկրորդ սոփեստության ներկայացուցիչները։ Սակայն, ինչպես պարզեցին գիտնականներն ավելի ուշ, վեպեր գրել են դեռևս մ.թ.ա III-II դարերում, սակայն երկրորդ սոփեստների ժամանակաշրջանում վեպը դադարեց լինել միայն ժամանցային ընթերցանության նյութ և դարձավ իրական գրականությանը համապատասխանող նյութ[1]։

Այդ վեպերում հստակ ընդգծված են չարագործներն ու դրական կերպարները։ Պատմությունների սյուժեները գրեթե նույնն են, որոնք ստեղծվել են սիրահար զույգերի արկածների ու դժբախտությունների հիման վրա։ Ստեղծագործությունների հիմնական առանձնահատկությունը էրոտիզմն է։ «Դափնիս և Քլոյա» վեպին բնորոշ է հոգեբանական առանձնահատկություններ։

Երկրորդ սոփեստների վեպերն են. Հարիթոն` «Հերեյ և Կալիրոյա» (8 գիրք), Քսենոփոն Էֆեսկո` «Գաբրոկոմ և Անթիա» (5 գիրք), Ախիլա Տատիա` «Լեվկիպպա և Կլիտոֆոնտ» (8 գիրք), Լոնգ` «Դափնիս և Քլոյա» (4 գիրք), Գելոիդոր` «Ֆեագեն և Հարիկլեա» (10 գիրք), Յամվլիհ` «Բաբելոնական պատմվածք» և Անտոն Դիոգեն` «Ֆուլից այն կողմ կատարվող անհավանական արկածները»։ Բացի այդ, այս նույն ժամանակաշրջանին է պատկանում լատինական միակ վեպը, որը ամբողջությամբ պահպանվել և հասել է մինչև մեր օրերը։ Վեպի հեղինակ Ապուլեոսը այն վերնագրել է այսպես` «Ոսկե ավանակը»։

Այս ժամանակաշրջանի արձակը բանաստեղծական ոճ է ընդունել ի շնորհիվ հեղինակների։ Միևնույն ժամանակ, պոեզիան` վեպի զարգացմանը համընթաց, սկսում էր արձակ ստեղծագործությանը բնորոշ ոճ ընդունել։ Այսպիսով, երկորորդ սոփեստները արձակ ոճով ամբողջական վեպեր էին գրում որսորդության, ձկնորսության, բժշկության և տաղաչափական արվեստի մասին։

Հիմնական ներկայացուցիչները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Гаспаров: Вторая софистика, жанры и представители
  2. «А. Д. Сухов: Свободомыслие и атеизм в древности, средние века и в эпоху Возрождения». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  3. 3,0 3,1 «Грабарь-Пассек, Мария Евгеньевна: Апулей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Эпикур, стоики. Вторая софистика». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Мельникова Анна Сергеевна: Греко-римские интеллектуальные связи в эпоху Антонинов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.