Ազիանիզմ կամ ազիանական ոճ (հին հունարեն՝ Ἀσιανὸς ζῆλος, լատին․՝ dictio Asiatica), գրական ուղղություն հին հունական, մասամբ նաև հին հռոմեական հռետորական արվեստում։ Շրջանառում էր հստակ արտահայտություններ ու ծավալուն պարբերույթներ՝ զուգահեռականությունների և անտիթեզիսի շռայլ զուգորդումներով, ընդգծված ռիթմով և համահնչունությամբ։ Զարգացել է Ք. ա. 3-րդ դարում, քննադատվել է ատտիկիզմի կողմնակիցներից՝ որպես ասիական ազդեցության հետևանքով հունական ճաշակի փչացում։ Այստեղից էլ ազիանիզմ (հին հունարեն՝ Ἀσια) անվանումը։ Ազիանիզմի ավանդները որոշարկեցին հետանտիկյան արձակի ոճը, նաև ազդեցին եվրոպական միջնադարյան արձակի, Վերածննդի և բարոկկոյի վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 9.

Գրականություն խմբագրել

  • Wilamowitz-Möllendorf U. Asianismus und Attizismus // Hermes 35 (1900), S.1 ff.
  • Hocke G.R. Manierismus in der Literatur. Hamburg, 1967.
  • Asianismus // Metlzer Lexikon։ Literatur. 3te Aufl. Stuttgart։ Metzler, 2007, S.27։
  • Curtius E.R. Europäische Literatur und lateinisches Mittelalter. Bern, 1948, S.76.