Երանուհի Ասլամազյան

հայ նկարիչ

Երանուհի Արշակի Ասլամազյան (ապրիլի 15 (28), 1909[1][2], Բաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 4, 1998(1998-02-04), Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)։

Երանուհի Ասլամազյան
Ծնվել էապրիլի 15 (28), 1909[1][2]
ԾննդավայրԲաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էփետրվարի 4, 1998(1998-02-04) (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1937)[1]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր և բնանկար
Պարգևներ
Երանուհի Ասլամազյան Վիքիդարանում
 Eranuhi Aslamazyan Վիքիպահեստում

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի քույրն է։

Կենսագրություն խմբագրել

 
Ինքնադիմանկար: Երեք տարիք

ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհի Երանուհի Արշակի Ասլամազյանը ծնվել է 1910 թվականի ապրիլի15-ին` Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում։ Լենինականում ապրել է մինչև 1927-1928 թվականները։ 1929 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը (դասատուներ` Սեդրակ Առաքելյան, Ստեփան Աղաջանյան), 1939 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (Ա. Օսմյորկին, Ա. Սավինով)։

Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, պաննոներ[3]։

Նկարչուհու գիտակցության մեջ Արարատն[4] ասոցացվում է անցողիկի և հավերժի տրամախաչման ռուբիկոնի հետ։

Երանուհի Ասլամազյանի արվեստը լի է բարձր ճաշակով կազմակերպված զուսպ, նուրբ գունային անցումներով, հարուստ կենսափիլիսոփայական շերտերով, որտեղ նա փորձել է բացահայտել անգամ շերտերի ստվերները։ Երանուհի Ասլամազյանն իր արվեստով մեծ ուշադրություն է դարձրել մարդու հոգեվիճակին, կարևորել աշխատանքը։ Նրա մոտիվները կարծես մշտապես կրկնվող, բայց ամեն անգամ նոր ստեղծագործական խնդիրներ հետապնդող և նոր լուծումներ առաջարկող թեմաներ են,որոնց նպատակն է ոչ թե հանդիսատեսին որևէ եզրակացության հանգեցնելը, այլ թույլ տալ մտածելը։ Երանուհի Ասլամազյանը Լենինականում ապրել է մինչև 1927-1928 թվականները, երկար տարիներ ապրել է նկարչական ստուդիան / մանկավարժներ` Յուլ. Վերժբիցկայան, Ել. Պատկանյանը/, Երևանի գեղարվեստական-արտադրական տեխնիկումը / դասատուներ` Ս. Առաքելյան, Ս. Աղաջանյան, Մոսկվայի ՎԽՈՒՏԵԻՆ-ը/ դասատուներ `Ս. Դրևին, Մ. Լարիոնովա, Բ. Մուխինա, Կ. Պետրով –Վոդկին/, Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան/ Ա. Օսմյորկին, Ա. Սավինով/: Երանուհի Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում՝Լոնդոն, Սոֆիա, Բեռլին, Լենինգրադ, Վենետիկ, Տոկիո, Դելի և այլն։

Ե. Ասլամազյանը մահացել է 1988 թվականին, փետրվարի 4-ին։ Թաղված է Մոսկվայում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Աշխատանքի հերոս Խ. Վարդանյանի դիմանկարը» (1946, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
  • «Արագածի հովիտը» (1955, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
  • «Հովսեփ Օրբելու դիմանկարը», (1951, Հայաստանի ազգային պատկերասրահ)
  • «Այրիվանք» (1956, ՀԱՊ)
  • «Լավաշ են թխում» (1955, Դրեզդենի պատկերասրահ)
  • «Նատյուրմորտ։ Արևելյան ամանեղեն» (1967, Դրեզդենի պատկերասրահ)
  • «Հայաստանի մրգերը» (1985)
  • Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում և Լենինգրադում (1958
  • «Փափախով տղան» (1937)
  • «Կարմիր լեռը» (1938)
  • «Ջաղացպանյանի դիմանկարը» (1940)
  • «Յասաման «Եղրևանի» (1942)
  • «Փոքրիկ բակ» (1943)
  • «Նաիրի Զարյանի դիմանկարը» (1943)
  • «Հայրենադարձ կնոջ դիմանկարը» (1945)
  • «Կոլխոզի նախագահ Ս. Վարդանյանի դիմանկարը» (1946)

Պարգևներ խմբագրել

 
Մարիամ և Երանուհի Ասլամազյաններին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան փողոցում
  • 1945 թվականին պարգևատրվել է 1941-1945 թվականների Մեծ հայրենական պատերազմի համար տարած անվեհեր աշխատանքի համար
  • 1956 թվականին ստացել է շնորհակալագիր սովետական կանանց նվիրված հանձնաժողովի կողմից «Սովետական սոցիալիստական միության մեջ կանանց հավասարություն » միջազգային սեմինարի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելու համար
  • 1957 թվականին ստացել է շնորհակալագիր «Մոսկվայի սովետական նկարիչների խորհրդի» կողմից կին նկարիչների աշխատանքների ցուցահանդեսին մասնակցելու համար,որը կազմակերպվելէ սովետական կանանց հանձնաժողովի նախաձեռնությամբ, որի նպատակը կանաց իրավահավասարությունն է։ Խրախուսական է ստացել՝ Խորհրդային սոցիալիստական միության «Կոմիտետ 5-րդին » նվիրված սովետական կանանց դերի ամրապնդման համար և սոցիալաիստական միության մեջ մշակույթի կառուցողականության խթանման համար։ Մասնակցել է «Աղջիկների տոնը» միջազգային երիտասարդական փառատոնին։
  • 1958 թվականին սկսել է աշխատել խեցեգործության մեջ
  • 1959 թվականին շրջագայում է Եվրոպայով՝ Բելգիա, Հոլանդիա, Իտալիա, ստեղծում էտյուդներ, ճեպանկարներ
  • 1961 թվականին Ճամփորդություն դեպի Հնդկաստան, Ցեյլոն. ջրաներկ-գործերի և մատիտանկարների ստեղծում
  • 1962 թվականին տուրիստական ուղևորություն դեպի Եգիպտոսոս]]։ Ճանապարհորդական էտյուդների և ճեպանկարների ստեղծում
  • 1963 թվականին պարգևատրվել է Մոսկվայի « Ռուսաստանի սովետական դաշնության սոցիալիստական հանրապետության » կողմից « Արարատ» կտավի համար՝ լավագույն ստեղծագործության համար, որը իրականցվել է «Վարդանիկ» կոլխոզի ակումբի համար։ /համատեղ Մ. Ա. Ասլամազյան/
  • Համարվել է «Կանանց համաշխարհային համագումարի» թղթակիցը Մոսկվայում/ 1963 թվական, 24-29 հուլիս/
  • Ճամփորրդությունը Ճապոնիա.ջրաներկ -աշխատանքների և մատիտանկարների ստեղծում
  • 1964 թվականին ստացել է շնորհակալագիր` ՌՍԴՍՀ –ան Մոսկվայի բաժնի «Նկարիչների խորհրդի» և ՄՆԽԿ պարտ-խմբի կողմից ակտիվ աշխատանքի համար, որն իրականացվել է 1964 թվականին՝ մշակութային շաբաթի շրջանակներում։
  • 1965 թվականին արժանացել է Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության կողմից վաստակավոր նկարչի կոչման. Ստեղծագործական գործուղման է մեկնել Իտալիա։
  • 1966-1984 թվականներին Սովետական միության բարեկամության/ Սովետական սոցիալիստական միության երկրներ-Շրի –Լանկա/ և արտասահմանյան երկրների մշակութային կապերի գործադիր կոմիտեի անդամ,
  • 1967-պարգևատրվել է հոբելյանական ցուցահանդեսի հանձնաժողովի կողմից Հոկտեմբերի 50-ամյակի կապակցությամբ
  • 1970 թվականին պարգևատրվել է ՌՍԴՍՀ –ան ՄՆԽԿ-ի կողմից հոբելյանական ցուցահանդեսին մասնակցելու կապակցությամբ՝ նվիրված Վ. Ի.Լենինի 100-ամյակին։
  • 1971 թվականին պարգևատրվել է պատվոգրով ՍՄԲԿԽ և արտասահմանայան երկրների հետ մշակութային կապերի ձևավորման մեջ ակտիություն ցուցաբերելու և Սովետական միության ու Ցեյլոնի միջև միջմշակութային բարեկամական կապերը ամրապնդելու, զարգացնելու համար
  • 1973 թվականին գործուղումը ակվարելիստ-նկարիչների խմբի հետ դեպի Պրիկամե՝ Պերմ, Չերդին, Սոլիկամսկ, Բեռեզնյակ, Պյոտր Չայկովսկիի ջրաներկ- աշխատանքների ստեղծում
  • 1975 թվականին հուշաշքանշանով պարգևատրում «Սովետական Ռուսաստան» խորագրով հանրապետական նկարչական ցուցահանդեսի ժամանակ
  • 1977 թվականին-պարգևատրվել է հուշաշքանշանով՝ հանրապետական «ՄԵծ հայրենականի 60-ամյակին» նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար
  • 1978 թվականին շնորհվել է պատվոգրով ՌՍԴՍՀ –ան ՄՆԽԿ կողմից «Նկարիչների տան» ակտիվ գործունեության համար, 1977-1978, արժանացել է « Աշխատանքի վետերան» շքանշանի
  • 1979 թվականին պարգևատրվել է հատուկ պատվոգրով ՌՍԴՍՀ –ան «Նկարիչների միության» ակտիվ աշխատանքի համար «Նկարիչների տան խորհրդի »համար
  • 1980 թվականին ստեղծագործական գործուղում Իտալիա. Էտյուդների շարքի ստեղծում
  • Հատուկ պատվոգրով պարգևատրում `« Սովետական հասարակության բարեկամության միության և միջմշակութային կապերի» մեջ մեծ ներդրման համար,Սովետական Միության և Շրի -Լանկայի բարեկամական կապի ստեղծման 20 ամյակի ամրապնդման մեջ ակտիվություն ցուցաբերելու համար։ Պարգևատրվել է հուշանվերով՝ ՍՍՀՀ 60 ամյակի նվիրված և Կոմունիստական կուսակցության տարածման համար Հայաստանում։
  • 1981 թվականին գործուղում ՌՍԴՍՀ –ան ՆՄ-ի ստեղծագործական խմբի հետ դեպի “Горячий Ключ”. ստեղծում է բնանկարներ, դիմանկարներ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի պաշտոնական էջից». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  5. Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի պաշտոնական էջից. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երանուհի Ասլամազյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երանուհի Ասլամազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 562