Եվրոպական խաղեր 2019
2019 թվականի Եվրոպայի 2-րդ խաղեր (բելառուս․՝ II Еўрапейскія гульні), տեղի կունենա Մինսկում, Բելառուսում, 2019 թվականի հունիսի 21-30-ը[1]։ Մրցումները անցկացվելու են 28 սպորտաձևերում։ Ավելի քան 4.080 մարզիկ 50 երկրից կմասնակցի խաղերին։ Տասը մարզաձևեր վարկանշային են, և լավագույն մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու2020 ամառային օլիմպիական խաղեր-ին։ Խաղերի բացման և փակման արարողությունները տեղի կունենան «Դինամո» մարզադաշտում։
Եվրոպական խաղեր 2019 | |
---|---|
Տեսակ | բազմասպորտային իրադարձություններ |
Հյուրընկալող քաղաք | Մինսկ, Բելառուս |
Երկիր | Բելառուս |
Բացում | հունիսի 21 |
Փակում | հունիսիի 30 |
Մարզադաշտ | Դինամո Մարզադաշտ |
Կազմակերպիչ | Եվրոպական օլիմպիական կոմիտեներ |
Մարզիկներ | ավելի քան 4082 |
Մասնակից երկրներ | շուրջ 50 |
Կայք | minsk2019.by/en(անգլ.) |
2019 European Games Վիքիպահեստում |
Մրցույթի լոգոն պապարակ-կվետկա բույն է որը կարևոր դեր է խաղում սլավոնների մշակույթի մեջ։ Միջոցառման կարգախոսն է Bright Year, Bright You, որը համարժեք է «Վառ հաղթանակների ժամանակը» արտահայտությանը։
Հյուրընկալող քաղաքի ընտրություն խմբագրել
Մի շարք երկրներ և քաղաքներ հետաքրքրություն են ցուցաբերել Եվրոպական խաղեր 2019-ը իրենց մոտ հյուրընկալելու համար, սակայն միայն Նիդերլանդերը պաշտոնական հայտ ներկայացրեց։ 2015 թվականի մայիսի 16-ին՝ արտահերթ ընդհանուր ժողովի նիստում, միաձայն որոշվեց, որ Եվրոպական խաղերը 2019 թվականին տեղի են ունենալու Նիդերլանդերում։ Մրցույթը նախատեսվում էր լինել համազգային և հիմնված յոթ քաղաքներում` Ամստերդամ, Հաագա, Էնդհեվեն, Ռոտերդամ, Ուտրեխտ[2][3][4]։ 2015 թվականի հունիսի 10-ին Նիդերլանդները հայտարարեց, որ հրաժարվում է անցկացնել երկրորդ եվրոպական խաղերը՝ խաղերի համար բավարար ֆինանսավորում չունենալու պատճառով (նախատեսված էր 57,5 մլն եվրո)[5]։ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին հայտարարել է, որ լուրը «հիասթափեցնող» էր[6]։ Դրանից հետո մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում հյուրընկալելու խաղերը` Բելառուս (Մինսկ), Մեծ Բրիտանիա (Գլազգո), Լեհաստան (Պոզնան), Ռուսաստան (Կազան և Սոչի), Թուրքիա (Ստամբուլ)։
2015 թվականի նոյեմբերին Ռուսաստանը ճանաչվեց Եվրոպայի 2-րդ խաղերի համար հյուրընկալող երկիր։ Միևնույն ժամանակ, ՀՀԳ-ն սկսեց Ռուսաստանում դոպինգի սկանդալի ուսումնասիրությունը, որը հանգեցրեց ՄՕԿ-ի հրաժարվելուն՝ աջակցել Ռուսաստանում խոշոր սպորտային միջոցառումների անցկացմանը, այդ թվում՝ երկրորդ եվրոպական խաղերի։
2016 թվականի հոկտեմբերի 21-ին որոշվեց որ խաղերը տեղի են ունենալու Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
Կազմակերպչական կոմիտե խմբագրել
2017 թվականի մայիսի 12-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել 2019 թվականի Եվրոպայի 2-րդ խաղերի տնօրինության հիմնադրամի մասին[7]։ Հիմնադրամի հիմնադիրներն են Ազգային օլիմպիական կոմիտեն, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն և Սպորտի և զբոսաշրջության նախարարությունը[7]։ 2017 թվականի նոյեմբերին սկսել է գործել խաղերի պաշտոնական կայքը։
2019 թվականի ապրիլին Լուկաշենկոն հայտարարեց, որ ամեն ինչ պետք է արվի բարձի որակի։ Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռոմաշը և կազմակերպչական կոմիտեի ղեկավարը նաև ասել են, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մայիսի-15-ին։
2019 թվականի մայիսի 20-ին Լուկաշենկոն ստորագրեց թիվ 191 հրամանագիրը՝ «Անվտանգությունը Եվրոպական 2-րդ խաղերի ժամանակ»։
Կամավորներ խմբագրել
Կամավորների ընտրության մեկնարկը սկսվեց 2017 թ. Սեպտեմբերին «Dobrofest» ամսագրում և գրանցումը ավարտվեց 2019 թվականի ապրիլի 1-ին[8]: 2019 թվականի ապրիլին Խաղերի կամավորական ցանցի ղեկավար Նադեժդա Անիսովեցը հայտարարել է, որ հավաքվել է ավելի քան 24,000 հայտ,սակայն խաղերի համար անհրաժեշտ 8000 կամավոր[9]: Նրանց մեծ մասը բելառուսական բուհերի ուսանողներ են։ Դիմումները ստացվել են 52 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Եգիպտոսից[10]: Հիմնական պահանջներն են հաղորդակցման հմտությունները և անգլերենի բարձր որակավորումը։ Ընտրված կամավորները կբաժանվեն 34 տարածքների:Յուրաքանչյուր կամավոր կտրվի յուրահատուկ համազգեստ, վկայականներ և հուշանվերներ։
Վայրեր խմբագրել
Կազմակերպիչ հանձնաժողովը որոշեց,որ նոր մարզադաշտ չի կառուցվելու այլ նորոգվելու են հները։ «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա բացման և փակման արարողությունները։ Մարզիկները, թիմերի պաշտոնատար անձինք և թիմի այլ աշխատակիցներ կմնան Մինսկի համալսարանի տարածքում, որը տեղավորում է մինչև 7500 մարդ:Յուրաքանչյուր բնակարան ունի երկու ննջասենյակ և մեկ բաղնիք։ Շենքերում կա մի փոքրիկ սրճարան, ուսումնական սենյակ, առաջին օգնության կետ, լվացքատուն։
Գույների բանալիները | |
---|---|
Գ | Գոյություն ունեցող |
Ն | Նոր |
Վ | Վերանորգոգված |
Վայր | Սպորտ | Տարողությունը | |
---|---|---|---|
Դինամո մարզադաշտ | Արարողություններ, Աթլետիկա | 22.000 | Վ |
Օլիմպիական սպորտային համալիր (Մինսկ) | Նետաձգություն, Լողափային ֆուտբոլ | 1.500 | Ն |
Պալովա Արենա | Բասկետբոլ 3x3 | 1.000 | Գ |
Ուրուչի Սպորտի Պալատ | Բռնցքամարտ | 3.000 | Գ |
Մինսկի սպորտային պալատ | Սամբո,Ըմբշամարտ | 3.300 | Գ |
Մինսկի Արենա | Աթլետիկա | 8.000 | Գ |
Մինսկի Արենա Վելոդոմ | Հեծանվավազք | 2.000 | Գ |
Չիժովկա Արենա | Ձյուդո, Կարատե | 8.800 | Գ |
Սպորտային ակումբ | Հրաձգություն | 300 | Գ |
Հրաձգության կենտրոն | Հրաձգություն | 250 | Գ |
Թենիսի օլիմպիական կենտրոն | Սեղանի թենիս | 1.000 | Գ |
Կանոե սկրինտի կենտրոն | Կանոե սկրինտ | 1.500 | Գ |
Ֆալսոն կենտրոն | Բադմինտոն | 2.000 | Գ |
Մինսկի փողոցներ | Հեծանվային ճանապարհ | - | Գ |
Մասնակից երկրներ խմբագրել
Այս խաղերում մրցելու են 50 եվրոպական օլիմպիական կոմիտեների անդամ երկրներ։ Դրոշակների կողքին գտնվող թվերը նշանակում են խաղերին մասնակցող մարզիկների թիվը տվյալ երկրից։
- Ալբանիա (12)
- Անդորա (12)
- Հայաստան (37)
- Ավստրիա (57)
- Ադրբեջան (83)
- Բելառուս (221)(Հյուրընկալող)
- Բելգիա (51)
- Բոսնիա և Հերցեգովինա (17)
- Բուլղարիա (86)
- Խորվաթիա (45)
- Կիպրոս (39)
- Չեխիա (120)
- Դանիա (59)
- Էստոնիա (68)
- Ֆինլանդիա (35)
- Ֆրանսիա (281)
- Վրաստան (61)
- Գերմանիա (162)
- Մեծ Բրիտանիա (101)
- Հունաստան (61)
- Հունգարիա (125)
- Իսլանդիա (7)
- Իռլանդիա (65)
- Իսրայել (33)
- Իտալիա (161)
- Կոսովո (12)
- Լատվիա (52)
- Լիխտենշտայն (1)
- Լիտվա (73)
- Լյուքսեմբուրգ (24)
- Մալթա (4)
- Մոլդովա (161)
- Մոնակո (5)
- Չեռնոգորիա (9)
- Հոլանդիա (87)
- Նորվեգիա (39)
- Լեհաստան (151)
- Պորտուգալիա (99)
- Ռումինիա (124)
- Ռուսաստան (225)
- Սան Մարինո (5)
- Սերբիա (66)
- Սլովակիա (74)
- Սլովենիա (72)
- Իսպանիա (150)
- Շվեդիա (51)
- Շվեյցարիա (78)
- Թուրքիա (110)
- Ուկրաինա (97)
Խաղեր խմբագրել
Լինելու են 15 մարզաձևեր դրանք են նետաձգություն, մարմնամարզություն, բադմինտոն, բասկետբոլ 3x3, լողափերի ֆուտբոլ, բռնցքամարտ, կրոսական սպորտ, հեծանվավազքի, մարմնամարզության, ձյուդո, կարատե, սամբո, հրաձգության, սեղանի թենիս և ըմբշամարտ։
- Նետաձգություն (8)
- Մարմնամարզություն (10)
- Բադմիտոն (5)
- Բասկետբոլ 3x3 (2)
- Լողափային ֆուտբոլ (1)
- Բռնցքամարտ (15)
- Կանոե սկրինտ (16)
- Հեծանվավազք
- Հեծանվային ճանապարհ (4)
- Հեծանվավազք (20)
- Մարմնամարզություն
- Ակրոբատիկ (6)
- Աերոբիկա (2)
- Գեղարվեստական (12)
- Բատուտ (4)
- Ռիթմիկա (8)
- Ձյուդո (15)
- Կարատե (12)
- Սամբո (18)
- Հրաձգություն (19)
- Սեղանի թենիս (5)
- Ըմբշամարտ (18)
- Ազատ ոճ
- հունա-հռոմեական
- Իգական
Օրացույց խմբագրել
Մրցույթի ժամանակացույցը բաղկացած է 200 միջոցառումներից։
ԲԱ | Բացման արարողություն | ● | Որակավորում | № | Եզրափակիչ մրցումներ | ՓԱ | Փակման արարողություն |
Նետաձգություն խմբագրել
Մինսկում կայանալիք 2019 թվականի Եվրոպայի խաղերում կխաղարկվեն նետաձգության ութ մեդալներ։ Նետաձգության մրցումները թևել են 7 օր։
Մարմնամարզություն խմբագրել
Մարմնամարզության մրցումներն անցկացվելու են հունիսի 23-ից 28-ը «Դինամո» մարզադաշտում` որը տեղավորում է 22.000 հազար հանդիսական։ Մրցումները տևել է վեց օր։ Վերակառուցված մարզադաշտը հետևելու է դիտարժան մրցումների քանի որ եղել է է կանաց, տղամարդկան և թիմային մրցումներ։ Թիմային մրցումներում եզրափակիչեն անցնել վեց թիմ։
Բադմինտոն խմբագրել
Բադմինտոնի մրցումները տեղի են ունեցել ֆալսոն ակումբում՝ հունիսի 24-30-ը։ Մրցույթը տևել է յոթ օր և։
Բասկետբոլ 3x3 խմբագրել
Բասկետբոլի մրցույթները անց են կացվել հունիսի 21-ից հունիսի 24-ը, Պալովա Արենայում` որը տեղավորում է 1000 հանդիսական։ Մրցումները տեղի են ունեցել 3x3 ձևաչափով, և տղամարդկանց և կանանց մրցաշարերին մասնակցել են 128 մարզիկներ։
Լողափային ֆուտբոլ խմբագրել
Լողափային ֆուտբոլի մրցաշարը տեղի է ունեցել հունիսի 25-ից 29-ը, Օլիմպիական սպորտային համալիրում` 1500 նստատեղ ունեցող[11]։
Բռնցքամարտ խմբագրել
Բռնցքամարտի մրցումները անց են կացվել հունիսի 21-ից 30-ը Ուրուչի Սպորտի Պալատ-ում[12]։ Մրցույթը բաղկացած է եղել տասը քաշային կարգից, տղամարդկանց և հինգ քաշային կարգ կանանց համար։
Կանոե սկրինտ խմբագրել
Կանոե սկրինտը տեղի կունենա հունիսի 25-ից 27-ը Կանոե սկրինտի կենտրոն-ում։ Կխաղարկվի Կանցկացվի երկու տասնյակից ավելի մեդալներ։
Հեծանիվ խմբագրել
Տեղի է ունենալու ճանապարհային հեծանվավազք և հեծանվավազք ձևերը:Կխաղարկվի ընդհանուր առմամբ 24 մեդալ։ Հունիսի 22-ից 25-ը Մինսկում տեղի կունենա ճանապարհային հեծանվավազգի մրցումները։ Հեծանվավազքի մրցումներ տեղի կունենան հունիսի 27-ից 30-ը Մինսկի «Արենա» մարզադահլիճում։
Մարմնամարզություն խմբագրել
Մրցումների ժամանակ մարմնամարզական խաղերը կանցկացվեն հինգ ձևում ` գեղարվեստական մարմնամարզություն, ռիթմիկ մարմնամարզություն, բատուտ, ակրոբատիկա և աերոբիկա։Բոլոր մրցումներն անցկացվելու են Մինսկի-Արենայում `որը տեղավորում է 8000 հանդիսական։ Ակրոբատիկայի մրցույթները տեղի կունենան հունիսի 22-23-ը։ Աերոբիկայի մրցույթները տեղի կունենան հունիսի 24-ից 25-ը։ Գեղարվեստական մարմնամարզությունը տեղի կունենա հունիսի 27-30-ը:Ռիթմիկ մարմնամարզությունը տեղի կունենա հունիսի 22-ից 23-ը։
Ձյուդո խմբագրել
Ձյուդոյի մրցումները կանցկացվեն հունիսի 22-ից 25-ը,Չիժովկա Արենա `8,800 նստատեղով[13]։ Մրցույթը բաղկացած կլինի յոթ քաշային կարգից և յուրաքանչյուր սեռի մեկ թիմային մրցումներից,ընդհանուր 15 մեդալ։
Կարատե խմբագրել
Կարատեի մրցումները կանցկացվեն հունիսի 29-ից մինչև հունիսի 30-ը, Չիժովկա Արենա `8,800 նստատեղով:Մրցույթը բաղկացած կլինի տասներկու մրցումից,յուրաքանչյուր սեռի համար 6 մրցում։
Սամբո խմբագրել
Սամբոյի մրցումներն անցկացվելու են Մինսկի սպորտային պալատում հունիսի 22-23-ը և բաղկացած կլինի 18 մրցումից, յուրաքանչյուր սեռի համար 9 մրցում։
Սեղանի թենիս խմբագրել
Սեղանի թենիսը տեղի կունենա հունիսի 22-ից 29-ը, թենիսի օլիմպիական կենտրոնում `1000 նստատեղով[14]։
Ըմբշամարտ խմբագրել
Ըմբշամարտի միջոցառումները կանցկացվեն Մինսկի սպորտային պալատում `հունիսի 25-ից 30-ը ընկած ժամանակահատվածում:Կանցկացվեն 18 մրցումներ, 6 ազաը ոճի մրցումներ տղամարդկանց շրջանում, 6 մրցումներ կանանց շրջանում և 6 մրցումներ հունա-հռոմեական ոճի տղամարդկանց շրջանում։
Մարկետինգ խմբագրել
Լոգոն խմբագրել
Մինսկում կայանալիք 2-րդ եվրոպական խաղերի լոգոն ստեղծելու նախատիպը «պապարատ-կոտորկա» բույսն է, որը կարևոր դեր է խաղում սլավոնական մշակույթում[15]։ Լեգենդի համաձայն, «պապարատ-կոտորկան» ծաղկում է տարին մեկ անգամ կեսգիշերին[16]։ Յուրաքանչյուր ոք, ով տեսնում է այս բույսին, կդառնա անսովոր ունակություններ ունեցաղ մարդ։
Թալիսման խմբագրել
2017 թվականի աշնանը հայտարարվեց Եվրոպական խաղերի թալիսմանի համար բաց հանրապետական մրցույթ։ Բոլորը կարող էին մասնակցել մրցաշարին։ Մասնագետների և սիրահարների կողմից ուղղարկվել էին ավելի քան 2000 տարբերակներ։ Հաղթող տարբերակի հրապարակային ներկայացումը տեղի է ունեցել 2018 թ. Նոյեմբերի 29-ին Մինսկում[17]։ Ընտրված թալիսմանը «Լեսիկ» անունով փոքրիկ աղվես էր։
Մեդալների աղյուսակ խմբագրել
Հոր. | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
---|---|---|---|---|---|
1 | Ռուսաստան | 44 | 23 | 42 | 109 |
2 | Բելառուս | 24 | 16 | 29 | 69 |
3 | Ուկրաինա | 16 | 17 | 18 | 51 |
4 | Իտալիա | 13 | 25 | 13 | 41 |
5 | Նիդերլանդներ | 9 | 13 | 7 | 29 |
6 | Գերմանիա | 7 | 6 | 13 | 26 |
7 | Վրաստան | 6 | 10 | 14 | 30 |
8 | Ֆրանսիա | 6 | 9 | 13 | 28 |
9 | Մեծ Բրիտանիա | 6 | 9 | 8 | 23 |
10 | Ադրբեջան | 5 | 10 | 13 | 28 |
11 | Հայաստան | 5 | 3 | 3 | 11 |
12 | Իսպանիա | 5 | 2 | 6 | 13 |
13 | Հունգարիա | 4 | 6 | 9 | 19 |
14 | Բելգիա | 4 | 1 | 1 | 6 |
Սլովենիա | 4 | 1 | 1 | 6 | |
16 | Բուլղարիա | 3 | 7 | 8 | 18 |
17 | Պորտուգալիա | 3 | 6 | 6 | 15 |
18 | Շվեյցարիա | 3 | 3 | 4 | 10 |
19 | Իսրայել | 3 | 3 | 1 | 7 |
20 | Հունաստան | 3 | 2 | 4 | 9 |
21 | Դանիա | 3 | 2 | 3 | 8 |
22 | Լեհաստան | 3 | 1 | 10 | 14 |
23 | Շվեդիա | 3 | 1 | 4 | 8 |
24 | Թուրքիա | 2 | 6 | 7 | 15 |
25 | Չեխիա | 2 | 5 | 6 | 13 |
26 | Ռումինիա | 2 | 3 | 5 | 10 |
27 | Լատվիա | 2 | 3 | 2 | 7 |
28 | Խորվաթիա | 2 | 1 | 5 | 8 |
29 | Լիտվա | 2 | 1 | 0 | 3 |
30 | Ֆինլանդիա | 2 | 0 | 1 | 3 |
31 | Ավստրիա | 1 | 2 | 4 | 7 |
Իռլանդիա | 1 | 2 | 4 | 7 | |
33 | Սերբիա | 1 | 2 | 3 | 6 |
34 | Կոսովո | 1 | 1 | 1 | 3 |
35 | Էստոնիա | 0 | 2 | 3 | 5 |
36 | Մոլդովա | 0 | 1 | 4 | 5 |
37 | Սլովակիա | 0 | 1 | 3 | 4 |
38 | Լյուքսեմբուրգ | 0 | 1 | 2 | 3 |
39 | Բոսնիա և Հերցեգովինա | 0 | 1 | 0 | 1 |
Կիպրոս | 0 | 1 | 0 | 1 | |
Չեռնոգորիա | 0 | 1 | 0 | 1 | |
42 | Նորվեգիա | 0 | 0 | 2 | 2 |
43 | Սան Մարինո | 0 | 0 | 1 | 1 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «European Games MINSK 2019». Belarus.by. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Dutch plan nationwide bid for 2019 European Games». Reuters. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Netherlands steps up 2019 European Games bid». Sport Business. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Netherlands Secure 2019 European Games - On the Scene». Around the Rings. 2015 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Netherlands pulls out of staging 2019 European Games». The Guardian. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «European Games: Netherlands pulls out as 2019 hosts». BBC. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 7,0 7,1 «II European Games 2019 Directorate set up». National Olympic Committee of the Republic of Belarus. 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Registration to join European Games volunteer program open till 1 April 2019». Belarus News. 2017 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Rowbottom, Mike (2019 թ․ ապրիլի 9). «Appeal for volunteers at Minsk 2019 attracted more than 24,000 applicants». Inside the Games. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Registration to join European Games volunteer program open till 1 April 2019». Belarus News. 2017 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «2nd European Games 2019 Minsk, Belarus» (PDF). Belarus Facts. էջ 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2nd European Games 2019 Minsk, Belarus» (PDF). Belarus Facts. էջ 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2nd European Games 2019 Minsk, Belarus» (PDF). Belarus Facts. էջ 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2nd European Games 2019 Minsk, Belarus» (PDF). Belarus Facts. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «European Games MINSK 2019». Belarus.by. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «2019 European Games to be held in Minsk under motto Bright Year, Bright You». Belteleradiocompany. 2017 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Diamond, James (2019 թ․ նոյեմբերի 30). «Lesik the fox unveiled as Minsk 2019 mascot». Inside the Games. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.