Եվգենի Պավլովսկի
Եվգենի Նիկանորովիչ Պավլովսկի (մարտի 5, 1884[1], Բիրյուչ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 27, 1965[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենդանաբան, պարազիտոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ (1939) և ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, Տաջիկստանի ԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1951), սոցիալիստական աշխատանքի հերոս (1964), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Եվգենի Պավլովսկի | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1884[1] |
Ծննդավայր | Բիրյուչ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 27, 1965[2][1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | միջատաբան, ռազմական բժիշկ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Լեհական գիտությունների ակադեմիա |
Yevgeny Nikanorovich Pavlovsky Վիքիպահեստում |
1908 թվականին ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1921 թվականից՝ պրոֆեսոր)։ 1942-1962 թվականների կենդանաբանության ինստիտուտի տնօրեն և ԽՍՀՄ ԲԳԱ համաճարակագիտության և մանրէաբանության ինստիտուի պարազիտոլոգիայի և բժշկական կենդանաբանության բաժնի վարիչ (1946 թվականից)։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պրեզիդենտ (1952-1964)։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են պարազիտոլոգիայի հարցերին։ Պավլովսկու ղեկավարությամբ կազմակերպվել են բազմաթիվ արշավախմբեր (Միջին Ասիա, Անդրկովկաս, Ղրիմ, Հեռավոր Արևելք և այլն), ուսումնասիրվել տեղաճարակային մակաբուծական, տրանսմիսիվ (փոխանցողական) և այլ հիվանդություններ։ Պավլովսկին հիմնել է մարդու հիվանդությունների վերաբերյալ բնական օջախայնոլթյան ուսմունքը։ Ուսումնասիրել է մի շարք մակաբույծների զարգացման փուլերը և ճիճվային հիվանդությունների ախտածնության հարցերը, արյունածուծ թռչող միջատների ֆաունան և դրանց դեմ պայքարի միջոցները։ Պավլվսկին հեղինակ է պարազիտոլոգիայի մի շարք դասագրքերի և ձեռնարկների։ Եղել է ԽՍՀՄ 2-րդ-4-րդ գումարումների Գերագույն խորհրդային դեպուտատ։ ԽՍՀՄ պետական (1941, 1950) և լենինյան (1965) մրցանակներ։ ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե (1949) և ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության Մեծ ոսկե (1954) մեդալներ։ Պարգևատրվել է Լենինի 5 և 4 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Biographies of the Entomologists of the World — Senckenberg German Entomological Institute.
- ↑ 2,0 2,1 2,2 Павловский Евгений Никанорович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ The Darwin-Wallace Medal — Linnean Society of London.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պավլովսկի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պավլովսկի» հոդվածին։ |