Դաֆնա Դյումորիե

անգլիացի գրող և կենսագիր

Տիկին Դաֆնա Դյումորիե (անգլ.՝ Daphne du Maurier, լորդ Դաֆնա Բրաունինգ, մայիսի 13, 1907(1907-05-13)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 19, 1989(1989-04-19)[1][2][3][…], Par, Tywardreath and Par, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գրող և կենսագիր, որը ստեղծագործել է հոգեբանական թրիլլերի ժանրում։ Գրողի արվեստն առաջին հերթին հայտնի է «Ռեբեկա» վեպով և «Թռչուններ» պատմվածքով, որն էկրանավորել է Ալֆրեդ Հիչքոքը։ 1952 թվականից Դաֆնա Դյումորիեն եղել է Թագավորական գրական կազմակերպության անդամ, 1977 թվականին պարգևատրվել է «Ամերիկյան պարգևավճարով՝ Դետեկտիվ գրականության ոլորտում ունեցած վարպետության համար»[9]։ 1938 թվականին ստացել է ԱՄՆ-ի Ազգային գրքի մրցանակ (անգլ.՝ National Book Award): Դաֆնա Դյումորիեն XX դարի[10] բրիտանացի ամենահայտնի գրողներից մեկն է։ Գրողի ստեղծագործությունների մեծ մասն ընկած է հայտնի կինոֆիլմերի հիմքում, իսկ «Ռեբեկա» վեպն էկրանավորվել է 11 անգամ[11]։ Դաֆնա Դյումորիեին ճանաչում բերեցին ոչ միայն նրա գրական ստեղծագործությունները։ Գրողի կենսագրությունը, նրա բարդ, երբեմն սկանդալային հարաբերությունները մտերիմների և ընկերների հետ, իրենց արտահայտությունն են գտել մամուլում։ Դաֆնա Դյումորիեի մահից հետո BBC հեռուստաընկերության կողմից նկարահանվեց «Դաֆնա» (անգլ.՝ Daphne, 2007[12]) կենսագրական ֆիլմը՝ արժանանալով հասարակության ոչ միանշանակ արձագանքին և գրողի ընտանիքի ծայրահեղ մերժողական գնահատականին[13]։

Դաֆնա Դյումորիե
անգլ.՝ Daphne Busson du Maurier Browning
Ծննդյան անունանգլ.՝ Daphne Busson du Maurier
Ծնվել էմայիսի 13, 1907(1907-05-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էապրիլի 19, 1989(1989-04-19)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրPar, Tywardreath and Par, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Գրական անունDaphne du Maurier
Մասնագիտությունվիպասան, գրող, սցենարիստ, դրամատուրգ, կենսագիր և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ժանրերգոթական գրականություն
Ուշագրավ աշխատանքներՌեբեկա (վեպ), My Cousin Rachel?, Jamaica Inn?, Frenchman's Creek?, The House on the Strand?, The Scapegoat? և The Birds and Other Stories?
ԿուսակցությունMebyon Kernow?
Պարգևներ
ԱմուսինFrederick Browning?[7]
ԶավակներTessa Montgomery?[8][7], Flavia Leng?[8][7] և Christian Browning?[7]
Կայքdumaurier.org
 Daphne du Maurier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ընտանիք խմբագրել

 
Դաֆնայի հայրը, Ջերալդ Դյումորիե

Դաֆնան ծնվել է 1907 թվականի մայիսի 13-ին՝ դերասաններ Ջերալդ Դյումորիեի և Մյուրիել Բոմոնտի[14] ընտանիքում, նրա պապը եղել է հայտնի ծաղրանկարիչ և գրող Ջորջ Դյումորիեն։ Դաֆնան ընտանիքի[15] երեք դուստրերից երկրորդն էր։ Անժելա Դյումորիեն (1904—2002)[16] ևս դարձել է գրող։ Փոքր քույրը՝ Ժաննա Դյումորիեն (1911—1997), դարձել է գեղանկարիչ[17]։ Հայրական կողմից Դաֆնայի հարազատ եղբայրները պատկանել են Լուելին Դևիս հանրահայտ ընտանիքին, և առավել հայտնի էին որպես «Դևիս բոյզ»։ Հենց նրանք էլ դարձել են ընտանիքին մտերիմ Դ. Բերրիի «Փիթեր Փեն»[18] ստեղծագործության հերոսների նախատիպերը։

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

Դաֆնան, ինչպես և քույրերը, կրթություն ստացել է տանը. նրա տնային դաստիարակչուհու անունը Մոդ Ուոդելլ (անգլ.՝ Maud Waddell) էր։ Պատանի Դաֆնայի համար նա օրինակ էր ծառայում, որովհետև հարաբերությունները հարազատ մոր հետ բավականին սառն էին։ Դաֆնան վառ և հարուստ երևակայություն[19] ուներ, երևակայորեն իր համար ստեղծել էր տղամարդակային alter ego, որը հետո անվանեց «տղա՝ տուփի մեջ» (անգլ.՝ the boy in the box)[20]: Այս կերպարին համահունչ՝ Դաֆնան կրում էր տղայական հագուստ։ Դաֆնան դեռ մանկուց շատ էր կարդում, նրա սիրելի հեղինակներն էին Վալտեր Սքոթը, Ու. Թեքերեյը, Բրոնտե քույրերը և Օսկար Ուայլդը[21]։ Դաֆնայի ստեղծագործությունների վրա որոշակի ազդեցություն թողած գրողների շարքում են Քեթրին Մենսֆիլդը, Գի դը Մոպասանը և Սոմերսեթ Մոեմը[21]։ Դաֆնայի առաջին գրական փորձերի արդյունքը եղավ նրա «Ծարավները» («The Seekers») ընդհանուր խորագիրը կրող 15 պատմվածքներից կազմված ժողովածուի հրատարակումը։ Դաֆնան այդ ժամանակ տասնութ տարեկան էր։ 1925 թվականի սկզբին Դյումորիեն Անգլիայից մեկնեց Ֆրանսիա՝ սովորելու, որտեղ Փարիզից ոչ հեռու գտնվող Կոմպոսեն փոքր քաղաքում դպրոց էր հաճախում։ Այնտեղի կյանքն իրականում խստակյաց էր. սենյակները չէին ջեռուցվում, տաք ջուր չկար։ Սակայն այս անհարմարություններն անտեսվում էին Փարիզին մոտ լինելու հանգամանքով, ինչը Դաֆնային հնարավորություն էր ընձեռում հաճախ գնալ մայրաքաղաք, այցելել Լուվր, Օպերա և այլ տեսարժան վայրեր։ 1926 թվականին Դյումորիեի ընտանիքը հանգստանալու մեկնեց Քորնուոլլ՝ մերձափնյա փոքր քաղաք Ֆոուեյ (անգլ.՝ Fowey): Դաֆնան վայելում էր հանգիստը և հետո՝ ամբողջ կյանքի ընթացքում պահպանեց սերը դեպի Քորնուոլլը[22]։ Դպրոցն ավարտելուց հետո Դաֆնան սկսեց իր շնորհներն օգտագործելու ուղիներ որոնել։ Նա երազում էր անկախության՝ հատկապես ֆինանսական անկախության մասին։ «Daphne du Maurier: Myself When Young»[23] ինքնակենսագրականում այդ ժամանակի մասին նա այսպես է գրում.

«Ոչինչ չի ստացվի։ Ես պետք է գումար աշխատեմ և լինեմ անկախ, բայց ինչպե՞ս բավականաչափ գումար վաստակել։ Նույնիսկ եթե իմ պատմվածքները հրատարակվեն, դրանք շատ գումար չեն բերի… Ֆիլմում չեմ նկարվի, դա կլինի անտեղի ստրկություն և այլ զբաղմունքի համար ժամանակ չեմ ունենա»:

Ամուսնություն և կյանքի վերջին տարիներ խմբագրել

 
Քաննոն Հոլլ, Համփսթեդ, նկարը Ա. Քուինթոնի, 1911 թ., այստեղ Դաֆնան անց է կացրել իր մանկության մեծ մասը
 
Սըր Ֆրեդերիկ Բրաունինգ, Դաֆնայի ամուսինը
 
Մենաբիլլի կալվածքը Ֆոուեյում, որը Դյումորիեն վարձել էր 1943 թ.: Նա վերականգնեց այն և դարձրեց իր տունը մինչև 1969 թ.

1932 թվականին Դաֆնա Դյումորիեն հրատարակում է իր առաջին՝ «Սիրո ոգին» վեպը։ Գրքի ունեցած հաջողությունը աղջկան թույլ տվեց ֆինանսապես անկախ լինել ընտանիքից։ Այս վեպը մեծ դեր է խաղացել գրողի կյանքում։ Համաձայն վկայությունների՝ Դաֆնան ապագա ամուսնու հետ ծանոթացել է հենց այս վեպի շնորհիվ։ Քորնուոլլի մասին մեծաթիվ ուղեցույցներում և բրոշյուրներում պատմվում է այն մասին, որ Դյումորիեի առաջին վեպը շատ է դուր եկել երիտասարդ մայոր Բրաունինգին, և նա ուղևորվել է Ֆոուեյ, որպեսզի ծանոթանա հեղինակի հետ։ Նրանց հանդիպումը ճակատագրական եղավ[24]։ 1932 թվականին Դաֆնա Դյումորիեն ամուսնացավ երիտասարդ զինվորական, իսկ ավելի ուշ՝ գեներալ-լեյտենանտ սըր (պարոն) Ֆրեդերիկ Բրաունինգի հետ։ Պսակադրությունը տեղի ունեցավ Դաֆնայի սիրած քաղաքում՝ Լանտեգլոս եկեղեցում։ Զույգը երեք երեխա ունեցավ. աղջիկները՝ Տեսսան և Ֆլավիան[25], և տղան՝ Քրիստիանը։ Քաղաքական հայացքներով Դաֆնան երդվյալ ռոյալիստ էր, իսկ նրա ամուսինը երկար տարիներ ծառայել է Բուքինգհեմյան պալատում՝ որպես արքայական ընտանիքի ռևիզոր և գանձապահ[9]։ 1965 թվականին գրողն այրիացել է։ Ամուսնու մահից հետո Դաֆնան մեկնում է տեղափոխվում է Կիլմարտ, որը նրա համար տուն է դառնում մինչև կյանքի վերջը։ Այդ տունը նկարագրված է «Տունը ծովափին»[26] վեպում և հանդիսանում է Քորնուոլլի տեսարժան վայրերից մեկը։ Չնայած ամուսնացած էր և ուներ երեք երեխա, Դաֆնան ծայրահեղ խճճված սեքսուալ կյանք էր վարում, ինչը նրա մահից հետո շշուկների և բամբասանքների առիթ տվեց։ Հայտնի են Դաֆնայի երկու սիրավեպերը կանանց՝ ամերիկյան բարձրաշխարհիկ տիկին Էլլեն Դաբլդեյի (Ellen Doubleday) և բրիտանացի դերասանուհի Գերտրուդ Լոուրենսի (Gertrude Lawrence) հետ։ Հատուկ Գերտրուդայի համար Դաֆնան 1948 թվականին գրում է «Սեպտեմբերյան մակընթացություն» պիեսը։ Բեմադրության ժամանակ Դաֆնայի և Գերտրուդայի միջև սիրավեպ է սկսվում, որի ինտիմ մանրամասները հայտնի են դառնում կանանց փոխանակած սիրային նամակների շնորհիվ, որոնք հետագայում դրվում են Մարգարեթ Ֆոսթերի «Դաֆնա»[27] կենսագրական վեպի հիմքում։ Էլլեն Դաբլդեյը Դաֆնա Դյումորիեի ամերիկյան հրատարակիչ Արթուր Դաբլդեյի կինն էր։ Էլլենի հետ ունեցած սիրային կապը Դաֆնային ոգևորում է 1951 թվականին գրելու իր հայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Իմ զարմուհի Ռեյչելը» վեպը։ Սակայն Դաֆնայի ողջ կյանքի ամենամեծ կրքոտ սերը եղել Քորնուոլլը։ Գրքերի հարատարակումից ստացած ողջ գումարը գործնականում Դաֆնան ծախսում էր Ֆոուեյում գտնվող XVII դարի Մենաբիլլի (Menabilly) ամրոցի վերականգնողական աշխատանքների վրա, որը վարձակալել էր 20 տարիների ընթացքում[28]։ Այս տունը դարձավ Մենդերլի կալվածքի նախատիպը, որտեղ ծավալվում են «Ռեբեկա»[29] վեպի գործողությունները։ Ֆոուեյի կենտրոնում գտնվող առանձնատունը, որտեղ ապրել է Դաֆնան, իսկ հետո իր քույրը՝ Անժելան, այժմ պատկանում է Դյումորիեի տղայի՝ Քրիստիան «Քիթս» Բրաունինգի[30] ընտանիքին։ 1969 թվականին Դաֆնա Դյումորիեին շնորհվեց Բրիտանական միապետության շքանշանի կոմանդոր-դամայի աստիճան (անգլ.՝ DBE): Նա ցանկանում էր անտեսել ինվեստիտուրայի հանդիսավոր արարողությունը՝ պատճառաբանելով, որ հիվանդ է, սակայն նրա երեխաները, թերթերից իմանալով հանդիսության մասին, մայրիկին համոզում են մասնակցելու, որպեսզի օրինակ ծառայի մեծ թոռների համար։ Այնուամենայնիվ, արարողության ավարտից հետո Դաֆնան լքում է պալատը՝ խուսափելով լրատվամիջոցների հետ շփումից[31]։ Դաֆնա Դյումորիեն մահացել է Քորնուոլլում՝ իր տանը, 1989 թվականի ապրիլի 19-ին, 81 տարեկան հասակում։ Գրողի մահվանն անդրադարձել են աշխարհի բոլոր առաջադեմ լրատվամիջոցները։ Մասնավորապես, լոնդոնյան Թայմզը (Times ) դամբանական է հրապարակել, որտեղ Դաֆնա Դյումորիեին անվանել է «անգլախոս աշխարհի ամենահայտնի գրողներից մեկը»[32]։ Կտակի համաձայն՝ գրողի մարմինը դիակիզել են և մոխիրը ցանել նրա տնից ոչ հեռու գտնվող ժայռերի վրա[33]։

Անհատականության քննարկում խմբագրել

Գրողի հարյուրամյակի կապակցությամբ BBC հեռուստառադիոընկերությունը նկարահանել է «Դաֆնա»[34] կենսագրական ֆիլմը՝ որպես հիմք ունենալով Դաֆնա Դյումորիեի ամենահայտնի կենսագրականը՝ գրված Մարգարեթ Ֆոսթերի կողմից։ Անգլիական հասարակության և գրողի հարազատների և ընկերների շրջանում փաստագարական ֆիլմը բողոքի պոռթկում առաջացրեց։ Բրիտանական Դը Ինդիփենդենթ (The Independent[13]) լրագրի համոզմամբ՝ ֆիլմն առաջացրել է կենսագրականի հեղինակի՝ Մարգարեթ Ֆոսթերի մեծ դժգոհությունը։ Ֆիլմից կտրել էին Դաֆնայի դուստրերի՝ լեդի Թեսսա Մոնտգոմերի և Ֆլավիա Լենգի հարցազրույցների հատվածը։ Ըստ նրանց հայտարարության՝ չի կարելի վստահել փաստագրական ֆիլմին, որտեղ չկա դուստրերի հարցազրույցը։ Նույն հոդվածում մեջբերվում է գրող և ընտանիքի մտերիմ ընկեր Մայքլ Թորնթոնի խոսքը, ով հավաստիացնում է, որ. «Գերտին Դաֆնայի համար եղել է տարաշխարհիկ խոլորձ, հարյուրամյակի ամենավառ և արտասովոր դերասանուհին», և շարունակության մեջ ասել է, որ Գերտրուդա Լոուրենսը «եղել է ամենատղամարդակենտրոն դերասանուհին, և այդ հակումը նույնիսկ նմանվում էր նիմֆոմանիայի։ Ծիծաղելի է նույնիսկ խոսել այն մասին, որ նա եղել է լեսբուհի»։ Տելեգրաֆ (Telegraph) թերթին տված հարցազրույցում Քրիստիան «Քիթս» Բրաունինգը այդ ֆիլմը որակել է որպես միակողմանի[35]։ Նա խոստովանել է, որ երբեք չի կարողացել ըմբռնել սևեռուն մտքերը լեսբիական սիրո մասին, որ Գերտայի հետ կապված պատմությունը իր մոր համար եղել է ոչ ավելին, քան զվարճալի դրվագ, իսկ կյանքի վերջում նա այդ ամենն այսպես է մեկնաբանել. «Գերտայի մասին այդ ամենը այնպիսի՜ հիմարություն է եղել»։

Դաֆնա Դյումորիեի մեկ այլ կենսագրական հեղինակել է գրողի ընկեր Մարտին Շելլքրոսսը, որին երկար տարիների ընթացքում գրողը վստահել էր իր անձնական կյանքի ինտիմ գաղտնիքները։ 1991 թվականին նա գրել է «Դաֆնա Դյումորիեի գաղտնի աշխարհը» գիրքը[36]։ Դաֆնա Դյումորիեն չէր սիրում հարցազրույց տալ, իսկ վերջին ժամանակներում մեկուսի կյանք էր վարում։ Մի անգամ հրապարակայնության մասին նա արտահայտվեց հետևյալ կերպ. «Գրողներին պետք է կարդալ, ոչ թե տեսնել կամ լսել»[37]։ Դաֆնա Դյումորիեի հիմնական գրական ժառանգությունը, ներառյալ սևագրությունները, օրագրերը, նամակները, իր քույր Անժելայի գրական արվեստի նյութերը, հոր և պապի փաստաթղթերի արխիվը, պահպանվում են Էքստերսկյան համալսարանի[38] գրադարանում։


Դաֆնա Դյումորիեի տոհմածառը խմբագրել

Ստորև բերված է Դաֆնա Դյումորիեի Տոհմածառը[39]

Մերի Էնն Քլարկ
(1776—1852)
 
 
Լուի-Մատյուրեն Դյումորիե
(1797—1856)
 
Էլլեն Ջոսելին Քլարկ
(1797—1870)
 
 
 
 
Ջորջ Դյումորիե
(1834—1896)
 
Էմմա Ուայթվիք
(1841—1915)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Չարլզ Միլլեր
 
Բեատրիքս
(1864—1913)
Գայ
(1865—1915)
 
 
Մէյ
(1868—1925)
Ջերալդ Դյումորիե
(1873—1934)
 
Մյուրիել Բումոնտ
(1877—1957)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջեֆֆրի
(1884—1945)
Արթուր Լլուէլին-Դևիս
(1863—1907)
 
Սիլվիա
(1866—1910)
Անջելա
(1904—2002)
Սըր Ֆրեդերիկ Բրաունինգ
(1896—1965)
 
Դաֆնա
(1907—1989)
Ժաննա
(1911—1997)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջորջ
(1893-1915)
Ջեք
(1894—1959)
Փիթեր
(1897—1960)
Մայքլ
(1900—1921)
Նիկո
(1903—1980)
Թեսսա
(ծնվ.. 1933)
Ֆլավիա
(ծնվ. 1937)
Քրիստիան
(ծնվ. 1940)

Ստեղծագործություն խմբագրել

Դաֆնա Դյումորիեի ստեղծագործությունների մեծ մասը գրվել է հոգեբանական թրիլլերի ժանրում։ Նկատի ունենալով սյուժետային գծի անսովոր կառուցվածքը՝ հրատարակչությունները և գրախանութները ևս երբեմն սխալ են մեկնաբանել նրա վեպերի ժանրը։ Այսպես, նրա որոշ սուր սյուժետային վեպեր տպագրվել են «Սիրավեպեր» կամ «Գրականություն սիրելի կանանց համար» մատենաշարով։ Մասնավորապես, «Ռեբեկա» վեպը՝ լավագույն ավանդույթների, բնութագրվել է որպես մելոդրամա և սիրավեպ[40]։ Չնայած Դաֆնա Դյումորիեի վեպերում առկա սիրային դրվագներին՝ համընդհանուր իմաստով չի կարելի դրանք անվանել սիրային արձակ ստեղծագործություններ։ Դաֆնա Դյումորիեին հաճախ անվանում են հետևորդ գոթական գրականության ավանդույթների, որը սկզբնավորվել էր այնպիսի հանրահայտ գրողների կողմից, ինչպիսիք են Շառլոթ Բրոնտեն, Մերի Շելլիին և շարունակվել Ուիլկի Քոլլինզի և Բրեմ Սթոքերի կողմից[41]։

Դաֆնա Դյումորիեի գոթական արձակը նկարագրում է համամարդկային վախը խելագարությունից, միայնությունից, անհայտությունից և կլաուստրոֆոբիայից[42]։ Նրա գրական արվեստը ազդեցություն է թողել գրողներ Սթիվեն Քինգի և Ստեֆանի Մայերի վրա[43][44]։ Գրողն ինքը եղել է Բրոնտե քույրերի և նրանց եղբոր արվեստի երկրպագուն և նրանց արվեստը անգնահատելի է համարել։ Գրական կարիերան Դյումորիեն վաղ է սկսել. նրա առաջին վեպը՝ «Սիրո ոգին», հրատարակվել է 1931 թվականին։ Գրքի անվանումը նա վերցրել է Էմիլի Բրոնտեի «Հարցեր ինքս ինձ» պոեմի տողերից։ Վեպն իրենից ներկայացնում է սագա քորնուոլյան մի ընտանիքի չորս սերունդների մասին, ովքեր նավաշինարան ունեին։ Ընտանիքի պատմությունն ուսումնասիրվում է հարյուր տարիների ընթացքում՝ 1830-1930-ական թվականները[45]։ «Ռեբեկայի հիշատակարանը»[46] ինքնակենսագրական վեպում՝ գրված 1980 թվականին, կա մի գլուխ՝ «Ես դրան հավատում եմ» (անգլ.՝ This I Believe), որտեղ գրողը պատմում է իր անձնական կրոնական համոզմունքների մասին։ Նա վստահեցնում է, որ հավատում է սերունդների միջև հոգևոր կապի գոյությանը, և հենց այդ մասին է «Սիրո ոգին» վեպը, որը պատմում է Ջանեթ Կումբայի ոգու մասին, ով երկար տարիների ընթացքում շփվում է իր ընտանիքի հաջորդ սերունդների հետ[47]։

1936 թվականին հաջորդեց մաքսանենգների մասին պատմող «Ջամայկա պանդոկը» վեպը։ Վեպի աշխատանքները սկսվել են 1935 թվականին։ Վեպի գրության համար որպես ներշնչանք ծառայել են գրողի մանկության շրջանում կարդացած արկածային վեպերի մասին հուշերը, մասնավորապես՝ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»։ Աշխատանքը սկսելու համար որպես ազդակ ծառայել է նաև Դաֆնա Դյումորիեի և նրա ընկերուհու՝ Ֆոյ Քվիլլեր-Քուչի ճամփորդության պատմությունը դեպի Բոդմին-Մուր, որտեղ նրանք, ձիերով զբոսնելիս, վատ եղանակի պատճառով մոլորվել էին։ Նրանց, դեպի «Ջամայկա Ինն» («Jamaica Inn») հյուրանոց, որտեղ ապրում էին, ձիերն են հասցրել[48]։ Մինչ օրս այս հյուրանոցի համարներից մեկում գործում է Դաֆնա Դյումորիեի յուրօրինակ հուշահամալիրը։ Համարում պահպանվում են տարատեսակ հիշարժան իրեր, այդ թվում՝ գրողի սիրած սառանաշաքարի տուփը[49]։

«Ռեբեկա» խմբագրել

Գրողին համաշխարհային հռչակ բերեց 1938 թվականին գրված «Ռեբեկա» վեպը։ Վեպի հիմքում ընկած էր բավականին ծեծված թեմա, բայց գրքին մեծ հաջողություն էր սպասում։ Վեպը դարձավ ժամանակակից գրականության դասական երկ՝ մեծ ազդեցություն թողնելով XX դարի մշակույթի վրա։ Մասնավորապես, ֆիլմը բազմիցս էկրանավորվել է, հարմարեցվել է թատերական ներկայացման և մյուզիքլի համար, վեպի համար գրվել են մի քանի շարունակություններ, և այն ընկած է ԱՄՆ-ում անգլիական գրականության և բանահյուսության դասավանդման ուսումնական ծրագրի հիմքում[50]։ Վեպը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով և անընդհատ վերահրատարակվում է։ Սթրենդ Մեգըզին (Strand Magazine) ամսագրի քննադատ Չարլզ Սիլետի կարծիքով վեպն սկսվում է անգլիական գրականության մեջ հայտնի արտահայտություններից մեկով. «Անցյալ գիշեր երազում տեսա, որ ես վերադարձել եմ Մենդերլի»[10]։

Վեպի ստեղծման գաղափարը Դաֆնայի մոտ ծագել է ամուսնությունից անմիջապես հետո։ Թոմմին, այդպես էր Դաֆնան անվանում ամուսնուն, նախկինում նշանված է եղել մի գլամուր, սևահեր աղջկա՝ Ջեն Ռիկարդոյի հետ։ Ըստ բրիտանական Դը Թելեգրաֆ (The Telegraph) թերթի՝ Դաֆնան կասկածում էր, որ Ռիկարդոն շարունակում էր հրապուրել Թոմմիին։ Այսպես ստեղծվել է նոր վեպի ֆաբուլան։ Վեպի ստեղծման համար Դաֆնան «Հոլլանց» հարատարակչությունից ստացել է 1000 ֆունտ ստերլինգ կանխավճար և սկսել է աշխատել։ Որոշ ժամանակ անց նա հրատարակչին նամակ է ուղարկում, որով ուշացման համար ներողություն է խնդրում։ Վեպի առաջին սևագիրը գրողը դեն է նետում։ 1937 թվականի ամռանը Դաֆնան ուղեկցում էր իր ամուսնուն Ալեքսանդրիա ճամփորդության ժամանակ[51]։ Եգիպտոսից վերադառնալուց հետո՝ նույն թվականի դեկտեմբերին, Դաֆնան Սուրբ ծնունդը դիմավորում է առանց աղջիկների (Թեսսան չորս տարեկան էր, իսկ Ֆլավիան՝ երեք ամսական), կազմում է «Ռեբեկայի» պլանը, իսկ չորս ամիս անց արդեն սևագիրը պատրաստ էր[52]։

Վեպի առաջին խմբագիր Վիկտոր Հոլլանցը ընթերցել է ձեռագիրը և միանգամից կանխագուշակել վեպի հաջողությունը։ Նրա կարծիքով դա «նուրբ սիրո պատմություն» էր, և հենց դա էլ դարձավ գովազդային արշավի բանալին։ Նախապատրաստական շրջանում հրատարակմանը դեմ էր միայն Դաֆնա Դյումորիեն, ով կարծում էր, որ վեպը հասարակության մոտ հաջողություն նվաճելու համար չափազանց մռայլ է[53]։

Աղջնակի պատմությունը, որը բախվում է ամուսնու անցյալից մեկ այլ կնոջ տեսիլքի հետ, մի անգամ չէ, որ հանրահայտ գրքերի համար դարձել է սյուժե։ Դաֆնա Դյումորիեի վեպը հաճախ համեմատում են Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպի հետ. նույն պատմությունն է. սերը երիտասարդ կնոջ և տարիքով տղամարդու միջև, կալվածքի մոխրակույտի վերածվելը, ինչպես նաև գաղտնիքը նախորդ կնոջ մասին[54]։

«Ռեբեկա» վեպը՝ ըստ «Դետեկտիվ գրականության վաճառքով զբաղվող Բրիտանական անկախ ասոցիացիայի վարկանիշի, ներառվել է XX դարի 100 ամենավաճառվող գրքերի» ցանկում[55]։

Մեղադրանք գրագողության մեջ խմբագրել

«Ռեբեկա» վեպի տպագրությունից անմիջապես հետո գրաքննադատ Ալվարո Լինսը Բրազիլիայում և բազմաթիվ ընթերցողներ շատ նմանություններ նկատեցին Դաֆնա Դյումորիեի և բրազիլացի գրող Կարոլինա Նաբուկոյի (պորտ.՝ Carolina Nabuco) գրքերի միջև։ Նաբուկոյի «Ժառանգորդուհին» (պորտ.՝ A sucessora) վեպի հիմքում ընկած է համանման սյուժե՝ ներառյալ երիտասարդ կնոջը, որն ամուսնացել է ամուրիի հետ, ինչպես նաև նախորդ կնոջ արտասովոր ներկայությունը. սյուժետային գիծ, որը շատ ավելի վաղ օգտագործվել էր «Ջեյն Էյր» վեպում։ Նինա Աուերբախն իր «Դաֆն Դյումորիե. Կախարդված ժառանգորդուհին» գրքում ապացուցում է, որ Դյումորիեն կարող էր կարդալ բրազիլական գիրքը, երբ առաջին ձեռագիրը տպագրության համար ուղարկվել էր Անգլիա, իսկ հետո նրա հիման վրա գրել է իր բեսթսելլերը։ Դյումորիեն հերքել է գրագողության և բրազիլացի գրողի գրքի նմանակման բոլոր մեղադրանքները, այսպես է վարվել նաև նրա հրատարակիչը, հայտարարելով, որ «Ռեբեկայի» սյուժեն բավականին առօրեական է[56]։

Վեպի շարունակություն խմբագրել

«Լեդին Կիլմարտից» հոդվածի հեղինակ Քրիս Սիմմոնսը, հենվելով 1977 թվականի հարցազրույցի վրա, ապացուցում է, որ մի անգամ Դաֆնա Դյումորիեին դիմել է ոմն ամերիկացի գրող՝ նրա «Ֆրանսիական ծովախորշ» վեպի շարունակությունը գրելու թույլտվության խնդրանքով։ Դյումորիեն անհապաղ հեռագրում է մերժում պարունակող պատասխանը։ Նա կտրականապես դեմ էր ուրիշ գրողների, հատկապես, դեռ ապրողների ստեղծագործությունների սիկվելների ստեղծմանը[26]։ Այնուամենայնիվ, Դաֆնայի կողմից նման կտրական վերաբերմունքը չխանգարեց նրա ժառանգներին՝ թույլտվություն տալու ամերիկացի գրող Սալլի Բաումաննին «Ռեբեկա» վեպի սիկվելի ստեղծման համար։ Գիրքը լույս տեսավ 2001 թվականին՝ «Ռեբեկայի պատմությունը» (անգլ.՝ Rebecca's Tale) վերնագրով[57]։ Մինչ այս գիրքը, հրատարակչության կողմից 1993 թվականին հրատարակվել էր անգլիացի գրող Սյուզեն Հիլլի «Միսսիս դը Վինթեր։ Դաֆնա Դյումորիեի «Ռեբեկա» վեպի շարունակությունը» վեպը[58]։

Վեպի ամենահայտնի էկրանավորումն արվել է 1940 թվականին՝ Ալֆրեդ Հիչքոքի կողմից։ 1941 թվականին ֆիլմն արժանանում է երկու «Օսկար» մրցանակների՝ այդ թվում՝ լավագույն ֆիլմ անվանակարգում։ 2000 թվականին վեպն ստացել է Էնթոնիի մրցանակ[59] և համարվել հարյուրամյակի լավագույն վեպը[60]։

Դյումորիեի և Հիչքոքի ստեղծագործական համագործակցությունը սկսվել էր 1939 թվականին՝ «Ջամայկա պանդոկը» ֆիլմից հետո։ Սակայն, իսկապես հաղթական եղավ ռեժիսորի հայտնի ֆիլմերից մեկը՝ «Թռչունները», որը նկարահանվել էր Դյումորիեի համանուն պատմվածքի մոտիվներով։

«Թռչուններ» խմբագրել

Գրողին դուր չեկավ Հիչքոքի կողմից իր հանրահայտ պատմվածքի էկրանավորումը։ Դաֆնա Դյումորիեն կարծում էր, որ իր պատմվածքի և ֆիլմի միջև սյուժետային անհամաձայնությունները արդարացված չեն։ Սակայն, քննադատների կարծիքով[61], Ալֆրեդ Հիչքոքի կողմից առավել ծավալուն սյուժետային դրվագ ավելացնելը պայմանավորված էր նրանով, որ Դյումորիեի պատմվածքն ինքնին կարճ էր՝ լիամետրաժ ֆիլմի սցենար դառնալու համար։ Ֆիլմի սցենարային աշխատանքների մեջ Ալբերտ Հիչքոքը ներգրավեց նաև Էվան Հանթերին։ Ըստ Հանթերի խոսքերի՝ Հիչքոքն ասել է. «Դուրս ենք նետում ամեն ինչ, բացի անվանումից և մարդկանց վրա հարձակվող թռչունների հետ կապված դրվագից»[62]։

Պատմվածքի գաղափարը Դաֆնա Դյումորիեի մոտ ծագել էր Մենաբիլլի Բարթոն ֆերմայից ոչ հեռու զբոսնելիս։ Նա հետևում էր հողամասում աշխատող ֆերմերի աշխատանքին այն պահին, երբ նրա գլխավերևում պտտվում էին ճայերը[63]։ Նա պատկերացրեց սյուժետային գիծը, որտեղ թռչունները չարանում են և գրոհում են ֆերմերի վրա։ Նրա պատմվածքում թռչուններն ագրեսիվ են դարձել քաղցած ու սաստիկ ձմեռ անցկացնելուց հետո. սկզբում ճայերը, հետո գիշատիչ թռչունները, իսկ վերջում՝ փոքր թռչունները. բոլորը միավորվել են ընդդեմ մարդկության։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մարդը, օրինաչափ համարելով իրերի բնական վիճակը, հանկարծ բախվում է անբացատրելի ֆենոմենի հետ. անսպասելի ագրեսիա թռչունների կողմից։ Պատմության գլխավոր հերոսը նույնպես չի կարող փախչել տխուր ճակատագրից. նա փակվում է տանը, ամրացնում է դռները և ականջ է դնում, թե թռչուններն ինչպես են պատուհանից ներս խուժում տուն։

«Թռչուններ» պատմվածքում մարդու համար փրկության շանսեր չկան։ Փետրավոր ինքնասպանների պաշարումը կարծես թե ղեկավարում է բնությունը, նրանց ենթարկելով անխուսափելի և հավերժական ցասման ալիքներին։ Վերջին տողերը լի են սարսափելի անելանելիությամբ։ Ինչի մասին չեն խոսում ո՛չ հերոսները, ո՛չ հեղինակը, բայց այն զգացվում է Նատա Հոքքենի ամեն խոսքում, ամեն մտքում, և նրանով, թե ինչպես է նա ծխում վերջին ծխախոտը, նրանով, թե ինչպես է լռում անջատված ռադիոընդունիչը…

Պատմվածքն ի սկզբանե ընդգրկված է եղել 1952 թվականին տպագրված «Խնձորենին» ժողովածուում, իսկ 1953 թվականին ԱՄՆ-ում այն հրատարակվել է «Անծանոթ, համբուրիր ինձ վերնագրով»։ «Թռչունները և այլ պատմվածքներ» համանուն ժողովածուի մեջ այն ընդգրկվել է 1963 թվականին։ Այդ ժամանակ Դաֆնա Դյումորիեն արդեն հաջողակ գրողի համարում ուներ։ Բրիտանացի գրողներ (անգլ.՝ British Writers) ալմանախի իր հոդվածում Նինա Աուերբախը նշում է, որ քննադատներն այնքան էլ չէին արժևորում Դաֆնայի արվեստը՝ նրա գրքերը համարելով «պարզունակ գործեր՝ գրականություն կոչվելու համար», սակայն «Թռչունները» բարձր գնահատականի են արժանացել ինչպես քննադատների, այնպես էլ հասարակության կողմից[64]։ Պատմվածքը և էկրանավորումը քննադատների կողմից դիտվում են որպես երկու՝ միմյանցից անբաժան ստեղծագործություններ։ Սակայն, այս հանրահայտ էկրանավորումից բացի, եղել է նաև թատերական ներկայացում, որը, քննադատների կարծիքով, նշանակալիորեն զիջում է բնագիր գրական ստեղծագործությանը։ Թատերաքննադատ Լին Գարդները կարծում է, որ բեմադրության մեջ պակասում են միստիկան, գեղարվեստականությունը և լարվածությունը։ Եվ հենց սկզբից բեմադրությունը տատանվում է մելոդրամայի և կատակերգության սահմանների միջև[65]։

Դրամատուրգիա խմբագրել

Դաֆնա Դյումորիեն գրել է երեք պիես[66]։ Առաջին պիեսը դարձել է «Ռեբեկա» վեպի հաջողված մշակումը։ Թատերական ներկայացման պրեմիերան կայացել է 1943 թվականի մարտի 5-ին՝ Լոնդոնի Քուինս թատրոնում (Queen’s Theatre): Ներկայացման մեջ խաղում էին բրիտանացի հայտնի դերասաններ Սելիա Ջոնսոնը, Մարգարեթ Ռուտերֆորդը և Օուեն Նեարսը։

Գրողի երկրորդ նշանակալի աշխատանքը դրամատուրգիայի բնագավառում դարձավ «Տարիների միջև» («The Years Between») պիեսը՝ պատերազմից անսպասելի վերադարձած գնդապետի մասին, որը պարզում է, որ պառլամենտում իր տեղը զբաղեցվել է կնոջ կողմից, իսկ անկողնում՝ հարևան ֆերմերի։ Ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 1944 թվականին Մանչեսթեր Օպերա Հաուսում (Manchester Opera House), իսկ 1945 թվականի հունվարի 10-ին Լոնդոնում՝ Վինդհամս թատրոնի բեմում (Wyndham’s Theatre), կայացել է մեծ պրեմիերան։ Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել և բեմադրվել է 617 անգամ։ Պիեսը հրատարակվել է 1945 թվականին Գոլլանց հրատարակչության կողմից և հեղինակն այն նվիրվել է հորը՝ Ջերալդ Դյումորիեին[67]։ Ներկայացումը խաղացանկում է և նաև հիմա։ Ինչպես նշում է թատերաքննադատ Ֆիլիպ Ֆիշերը[68], օգտագործելով բավականին տարածված նյութը տուն վերադարձած ամուսնու մասին, որտեղ նրան ոչ ոք չի սպասում, Դաֆնա Դյումորիեին հաջողվել է խուսափել կլիշեից։ Քննադատի կարծիքով, չնայած նրան, որ բեմադրությունը և պիեսը տաղանդավոր են, կա մի անլուծելի խնդիր. վերջին վաթսուն տարում մոդան խիստ փոխվել է, իսկ թեման վերջնականապես դուրս է մնացել նորաձևությունից։

Դաֆնա Դյումորիեի մեկ այլ հայտնի «Սեպտեմբերյան մակընթացություն» պիեսը ստեղծվել է Գերտրուդա Լոուրենսի համար, որը խաղացել է Ստելլայի դերը։ Պրեմիերան կայացել է 1948 թվականի դեկտեմբերի 15-ին՝ լոնդոնյան Ալդվիչ թատրոնի (Aldwych Theatre) բեմում և մեծ հաջողություն է ունեցել։ Ներկայացումը բեմադրվել է նաև Մեծ Բրիտանիայի մի շարք թատրոններում[69][70][71]։ Սյուժեի հիմքում ընկած է սերունդների բախումը և երիտասարդ տղամարդու կրքոտ պահվածքը այրիացած զոքանչի նկատմամբ։ 2007 թվականին Դաֆնա Դյումորիեի ծննդյան հարյուրամյակի տոնակատարություններով պայմանավորված՝ նոր թափով աճեց հետաքրքրությունը նրա արվեստի նկատմամբ։ «Սեպտեմբերյան մակընթացություն» պիեսը մասնավորապես բեմադրվել է Իվոնն Առնո թատրոնում (Yvonne Arnaud Theatre ), որտեղ գլխավոր դերակատարը եղել է բրիտանացի դերասանուհի Քեյթ Օ՚Մարան[72]։

Քննադատների՝ մասնավորապես Շեյլա Քոննորի[73] կարծիքով, պիեսի հիմքում Դաֆնա Դյումորիեի ինքնակենսագրական դեպքերն ու անձնական ապրումներն են։ Հոդվածի հեղինակը ենթադրում է, որ կնոջ մորը սիրահարված երիտասարդ փեսայի կերպարում թաքնված է ինքը՝ Դաֆնան և իր հրապուրանքը Գերտրուդայով՝ այդ կերպարի առաջին դերակատարով։

Կենսագրություն և այլ վավերագրական ստեղծագործություններ խմբագրել

 
Դաֆնա Դյումորիեն Ֆերրիսայդում գտնվող իր տան շրջակայքում (Ֆուովեյ, 1931 թվական)

Բացի հոգեբանական թրիլլերի և միստիկ դետեկտիվի ժանրում գրված վեպերից և պատմվածքներից՝ Դաֆնա Դյումորիեն գրել է մի քանի վավերագրական գրքեր։ Մասնավորապես նրա գրչին են պատկանում մի քանի կենսագրություններ. «Ջերալդ» (անգլ.՝ Gerald) վեպը գրողի հոր մասին, «Մերի Էննը» Դաֆնայի նախատատի՝ Մերի Էնն Քլարկի մասին, որը եղել է փարիզյան գրական խմբակի տիրուհին և Յորքյան հերցոգ Ֆրեդերիկի սիրուհին։ Հոր մասին կենսագրականը գրվել է 1934 թվականին, երբ Ջերալդը 61 տարեկանում մահացել է քաղցկեղից։ Կենսագրությունը զարմանալիորեն անկեղծ է ստացվել. այնտեղ Դաֆնան պատմում է հոր ինքնասիրահարվածության, խմիչքի հետ ունեցած խնդիրների, բնավորության հաճախակի փոփոխությունների մասին, իսկ նրա հանրահայտ գրավչությունն իր տեղը զիջում է վանող վարքագծին և նույնիսկ բռնության նկատմամբ հակումներին[74]։ Գրողի հիմնական կենսագրական աշխատանքներից մեկը համարվում է «Բրենուելլ Բրոնտեի դիվային աշխարհը» գիրքը։ Վեպը նվիրվել է Պատրիկ Բրենուելլ Բրոնտեին՝ Շառլոթի փոքր եղբորը և Էմիլի և Էնն Բրոնտեի մեծ եղբորը։ Նրանք բոլորը հանդիսանում են սեփական մտացածին երկրի՝ Անգրիայի հեղինակը։ Բրենուելլը եղել է ընտանիքի սիրելին և նրանից ակնկալում էին մեծ սխրանքներ[75]։ Դաֆնա Դյումորիեի կողմից գրված կենսագրական աշխատանքը կոչված է գնահատելու երիտասարդ Բրոնտեի արվեստը, որը, Դաֆնայի կարծիքով, հանիրավի մոռացվել է։ Վեպը գրելու համար գրողը խնամքով ուսումնասիրել է մեծաքանակ նյութ, նամակներ, արխիվային նյութեր, ակտիվ նամակագրություն է վարել «Բրոնտե ընկերության» հետ։ Բրենուելլի կյանքով և արվեստով Դաֆնան սկսել է հետաքրքրվել պատանեկան տարիքից։ Նրա դայակի խոսքերով՝ «Դաֆնայի համար լավագույն թերապիան Բրոնտեի մասին զրույցներն էին»[76]։ Գրաքննադատները և Բրոնտեի արվեստի գիտակները գրքին ոչ միանշանակ գնահատական են տվել։ Մասնավորապես, Դաֆնա Դյումորիեին քննադատել են Բրոնտեի կյանքի մի շարք կարևոր իրադարձությունների մակերեսային ուսումնասիրության համար։ Այսպիսով, «Բրոնտե ընկերությունը» քննադատության է ենթարկել[76] Բրենուելլի կողմից Թորփ Գրին (անգլ.՝ Thorp Green) կալվածքը լքելու մասին Դաֆնայի ենթադրությունները։ Այն դեպքում, երբ կային անվիճելի ապացույցներ, որ նա կալվածքը լքել է Լիդիա Ռոբինսոնի պատճառով, Դաֆնան իր գրքում պնդում է, որ պատճառը Էդմունդի հետ կոնֆլիկտն է եղել։ Դաֆնային մեղադրեցին երևակայությամբ տարվելու համար։ Այնուամենայնիվ, Հոերտում՝ Բրոնտե ընտանիքի թանգարանում, կազմակերիչները Բրենուելլի նկարների ցուցահանդեսն անվանեցին այնպես, ինչպես Դաֆնա Դյումորիեն վերնագրել էր նրա մասին գիրքը՝ «Բրենուելլի դիվային աշխարհը»[77]։ Այս գրքի ստեղծման դժվարին և երկար ընթացքին է նվիրված Ջասթին Պիկարդի «Դաֆնա» վեպը։

Ավել ուշ Դաֆնան էլի մի քանի էսսե է գրել իր ընտանիքի պատմության մասին. մասնավորապես «Ապակեգործները» գրքում նա ջանացել է հետևել իր նախնիների ֆրանսիական ճյուղին և ստեղծել է Ֆրանսիական հեղափոխության տարիների վառ նկարագրություն։ Հատուկ ուշադրության է արժանի Քորնուոլլը ներկայացնող «Անհետացող Քորնուոլլ» ուղեցույց-գիրքը, որը ձևավորված է շրջակայքի լուսանկարներով՝ կատարված Դաֆնա Դյումորիեի որդու՝ Քրիստիանի կողմից[78]։ Գիրքն ընդգրկում է այդ տարածաշրջանի կյանքի բոլոր կողմերը. նրա պատմությունը, առանձնահատկությունները, բնությունը, անեկդոտները, լեգենդները, բնակիչների պատմությունները, գրողի սեփական ուսումնասիրությունները։ Հենց Քորնուոլլն է դարձել Դաֆնայի ստեղծագործությունների զգալի մասի գործողությունների վայրը։ Նա գտնվել է գրավիչ բնապատկերի տպավորության տակ և իր զգացողություններն այսպես է նկարագրել իր գրքում[79].

«Այստեղ էր այն ազատությունը, որի մասին ես երազում էի, որի մասին մտածում էի, և որի մասին դեռ չգիտեի… Ազատությունը գրելն է, զբոսնելը, բլուրներով մագլցելը, նավակով լողալը, միայնությունը»։

Կարծիքներ խմբագրել

Չնայած նրա ստեղծագործությունների ակնհայտ համբավին՝ կենդանության օրոք Դյումորիեի արվեստը չի արժանացել գրաքննադատների գնահատանքին։ Ըստ գրողի՝ իրեն շատ էր անհանգստացնում, որ ինքը որպես լուրջ գրող չի ընդունվում, այն դեպքում, երբ ինքն իրեն ընկալում է որպես այդպիսին[40]։ Այսպես, բրիտանական The Guardian թերթի գրական վերլուծաբանի կարծիքով, Դաֆնա Դյումորիեի արվեստը գրաքննադատների կողմից առավելապես թերագնահատվել է հատկապես նրա գրքերի մեծ ճանաչում վայելելու պատճառով։ Wall Street Journal-ի քննադատ Սինտի Քրոուսենի կարծիքով Դյումորիեն բախվել էր գրաքննադատներին հատուկ նախապաշարումներին՝ ընդդեմ բեսթսելլերների[80]։ Գրաքննադատները երկար ժամանակ նրան բավականին միջակ հեղինակ էին համարում[81]։ Սակայն վերջերս, քննադատները, առաջնորդվելով նրա գրքերի ֆրեյդիստական և յունգովյան ենթատեքստերով, ստիպված են վերանայելու Դյումորիեի արվեստի գնահատումը։

Չնայած նրա գրքերից շատերի սյուժեների ռոմանտիկ բովանդակությանը՝ վեպերից լավագույնները, ինչպիսիք են «Ջուլիուսը», «Մակաբույծները» և «Տունը ծովափին» ստեղծագործությունները, դուրս են գալիս ժանրային սահմաններից և հասնում են հզոր հոգեբանական ռեալիզմի։

Ընդ որում, «Ռեբեկա» վեպում գայթակղությունը և սեռական գերիշխանությունը վարպետորեն ուսումնասիրելու միջոցով, Դաֆնա Դյումորիեն ստեղծում է ինքնատիպ սյուժետային շղթա Մոխրոտիկի մասին, որը հուզում է արդեն ընթերցողների մի քանի սերունդների։

Հայտնի ամերիկյան գրող և գրաքննադատ Դեն Շնայդերը 2004 թվականին հրատարակել է քննադատական հոդված Դաֆնա Դյումորիեի «Թռչուններ և այլ պատմվածքներ» ժողովածուի մասին[82]։ Ստեղծագործության վերաբերյալ իր մտքերը նա ամփոփել է հետևյալ կերպ.

«Եթե ձեզ էլ, ինչպես ինձ, Դաֆնա Դյումորիեի անունը հայտնի է միայն նրա վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմերից, ապա դուք կհասկանաք, որ նա եղել է առավել մեծ՝ չափազանց լավ գրող, իսկ այդ պատմվածքները, մեկ փոքր բացառությամբ, գերազանց պատմություններ են՝ գրական բոլոր չափանիշներին համապատասխան։ Դուք չեք զղջա, եթե կարդաք դրանք»։

Պրոֆեսոր Նինա Աուերբախն իր «Դաֆնա Դյումորիե. Կախարդված ժառանգորդուհին» գրքում գրողին այսպես է բնութագրել[83].

«Բարդ, հզոր, ինքնատիպ հեղինակ, այնքան հասարակ, որ քննադատական ոչ մի ավանդույթ չի կարող տեղայնացնել նրան ֆորմալիզմի և ֆեմինիզմի միջև»։

Բրիտանացի հայտնի գրաքննադատ Ջոն Բարքհեմը[84], 20 տարի շարունակ լինելով Պուլիտցերովյան մրցանակի ժյուրիի կազմում, այսպես է արտահայտվել Դաֆնա Դյումորիեի պատմվածքների մասին.

«Ամեն անգամ տիկին Դյումորիեն, մինչև իր ցանցը հյուսելը, նախ հանգամանորեն ուսումնասիրում է ողջ միջավայրը. Ոչ մի թռուցիկ կասկած կամ տպավորություն. ոճը լավ մտածված է, պատմությունը շտապողական չէ, իսկ պատմվածքներն ինքնին հանդիսանում են պատմվածքների օրինակներ»։


Դաֆնա Դյումորիեի մասին շատ գրքեր են գրվել, և նրանց մեծ մասը պատկանում են կին գրողների գրչին։ Դյումորիեի ոչ այնքան կանացի արձակը, օբյեկտիվորեն, մեծ հետաքրքրություն է առաջացնում կին գրողների շրջանում ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Իռլանդական Independent ինտերնետ-հրատարակչության լրագրող Քեյթ Քելլըվեյը (անգլ.՝ Kate Kellaway) փորձել է վերլուծել այս հետաքրքրության պատճառը։ Հեղինակն իր «Անցյալ գիշեր երազ տեսա, որ վերադարձել էի Մենդերլի»[85] հոդվածում ուսումնասիրելով գործընկերների և քննադատների կարծիքները՝ եզրակացնում է, որ մասնագետ-գործընկերների մոտ այդ հաջողությանը մասամբ նպաստել է գրողի՝ ճնշող մթնոլորտ ստեղծելու վարպետությունը և ասելիքի կանխամտածված անվճռականությունը, սակայն Դաֆնա Դյումորիեի կարևորը մտադրությունն այն էր, որ իր վեպերը չլքեն ընթերցողներին անգամ ընթերցանությունից հետո։ Անկասկած, դա հաջողվել է որոշ ստեղծագործությունների դեպքում։ Քեյթ Քելլըվեյը մեջբերում է նաև բրիտանացի հայտնի դետեկտիվ գրող Ֆիլլիս Դորոթի Ջեյմսի խոսքերը, որը «Ռեբեկան» անվանել է վեպերից վատթարագույնը[85]։ Սթիվեն Քինգը՝ միստիկ թրիլլերի ժանրի հայտնի վարպետը, «Ռեբեկա» վեպն անվանել է գիրք, որը պարտավոր է կարդալ ցանկացած հանրահայտության ձգտող գրող[80]: «Ռեբեկա» վեպի հայտնի տողը նրա կողմից օգտագործվել է որպես իր՝ «Ոսկորներով պարկ» վեպի (1998 թ.) բնաբան։

Դյումորիեն գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Անգլիացի գրող և լրագրող Ջասթին Պիկարդը գրել է կենսագրական ստանդարտից հեռու և գեղարվեստական ստեղծագործություն համարվող «Դաֆնա» վեպը[86]։ Գիրքը նվիրվել է Դաֆնա Դյումորիեին և նրա կողմից Բրենուելլ Բրոնտեի կենսագրության ստեղծման պատմությանը։ Վեպում միահյուսվում են երկու սյուժետային գծեր. ըստ էության Դաֆնայի կողմից Բրոնտեի մասին գրքի ստեղծման պատմությունը, ինչպես նաև երիտասարդ ասպիրանտ աղջկա ոչ պակաս հետաքրքիր պատմությունը, որը գրում է ատենախոսություն Դաֆնայի մասին։ Վեպի հետաքրքիր առանձնահատկություն կարելի է համարել հեղինակի կողմից Դաֆնա Դյումորիեի «Ռեբեկա» վեպի հետ արված ճշգրիտ համեմատությունները։ Մասնավորապես, ընթերցողի համար չի բացահայտվում ասպիրանտի անունը և պատմությունը ներկայացվում է առաջին դեմքով։ Երկրորդ միսիս դը Վինտերսի հետ համանմանությամբ՝ գլխավոր հերոսուհին իրենից երկու անգամ մեծ տղամարդու հետ ամուսնացած որբ է։

Մամուլում գիրքն արժանացել է ոչ միանշանակ գնահատականի[87]։ Մասնավորապես, The Guardian թերթի տեսաբանը կարծում է, որ գրքի կենսագրական հատվածը, գրված Դաֆնա Դյումորիեի նամակների և հարցազրույցների հիման վրա, բավական տպավորիչ է։ Իսկ ինչ վերաբերում է մտացածին հերոսուհուն՝ ապիրանտին, ապա նրա կերպարը գրավիչ չէ[88]։ Գրքի ուսումնասիրությունը The Spectator ամսագրի կողմից, որը գրախոսություն է հրատարակել վեպի համար, «Դաֆնայի» բոլոր ընթերցողներին խոստանում է 400 էջ՝ հաճելի ընթերցանության համար[89]։

Մատենագիտություն խմբագրել

Գեղարվեստական ստեղծագործություններ խմբագրել

Թիվ Վերնագիր (հայ.) Վերնագիր (անգլ.) ժանր Ընդհանուր բնութագիր
1931 Սիրո ոգին The Loving Spirit վեպ Սագա նավաշինարանի սեփականատեր ընտանիքի չորս սերունդների մասին։ Պատմությունն սկսվում է ծովի սիրահար Ջանեթ Կումբեից։ Ջանեթը երազող է, նա երազում է արկածների մասին, բայց արկածներ որոնելու փոխարեն ամուսնանում է և զբաղվում է ընտանիքով և տնային գործերով։
1932 Մնաս բարով, երիտասարդություն I’ll Never Be Young Again վեպ Դաֆնա Դյումորիեի առաջին վեպը, որտեղ պատմությունը ներկայացվում է արական սեռի հերոսի կողմից։ Վեպում պատմվում է երիտասարդ անգլիացի Ռիչարդի մասին, որը կյանքի դժվար շրջանում ծանոթացել է պատանի Ջեյքի հետ։ Ջեյքն օգնում է Ռիչարդին, նրանք ընկերանում են։ Արկածներ որոնելիս նրանք նստում են առաջին պատահած նավը և մեկնում են Եվրոպա։ Նրանց ընկերությունն ավելի է ամրանում։ Վերջապես, ընկերները հասնում են հեքիաթային և բոհեմային Փարիզ, որտեղ Ռիչարդը ծանոթանում է մի կնոջ հետ, ով օգնում է նրան դրսևորելու իր գեղարվեստական տաղանդը։
1933 Ջուլիուս[90] Julius վեպ Վեպի գլխավոր հերոսը Ջուլիուս Լևին է, չարաճճի տղա՝ մեծացած աղքատ ընտանիքում՝ Սենի ափին. նա հայտնվում է ֆրանս-պրուսական պատերազմում։ Ճակատագրի բերումով հայտնվում է Ալժիրում, որտեղ ծանոթանում է խարդախության նրբություններին, սիրային հարաբերություններին և ինտրիգներին։ Ջուլիուսն սկսում է ստեղծել իր կայսրությունը, դառնում է հարուստ և ազդեցիկ մարդ։ Իր կյանքի միակ թույլ տեղը աղջիկն էր՝ Գաբրիելը։
1936 «Ջամայկա» պանդոկը Jamaica Inn վեպ Վեպի գլխավոր հերոսուհին՝ Մերի Յելանը, մեկնում է մորաքրոջ մոտ։ Մորաքույրն ամուսնացած է պանդոկապանի հետ, նրանք միասին ղեկավարում են ճանապարհներից հեռու գտնվող «Ջամայկա» պանդոկը։ Մերին ներգրավվում է պանդոկում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների շղթայում։ Մորաքրոջ ամուսինը դաժան անձնավորություն էր, որը նրան պահում էր վախի մեջ։ Պանդոկը երբեք չի բացվում այցելուների համար և իրենից ներկայացնում է սարսափելի և մռայլ մի վայր։
1938 Ռեբեկա Rebecca վեպ Հիմնական հոդված՝ Ռեբեկա
1940 Ռեբեկա
Rebecca պիես Թատերական ներկայացման համար վեպի սեփական ադապտացիան
1940 Շնորհավոր Սուրբ ծնունդ[90] Happy Christmas պատմվածք
1940 Արի անձրև, արի ամպրոպ[90] Come Wind, Come Weather պատմվածքների ժողովածու Ժողովածուի հիմնական համանուն պատմվածքը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու և նրա սկսվելը կանխելու հնարավոր, բայց տեղի չունեցած փորձի մասին։ Պատմվածքի գլխավոր հերոսները Փիթերը և Աննան են։ Նրանք առաջին լատվիացիներն էին, ովքեր 1939 թվականի աշնանը նացիստների կողմից քշվեցին Լեհաստան։
1941 Ֆրանսիացիների ծովախորշը Frenchman’s Creek վեպ Վեպի գլխավոր հերոսուհին՝ Դոնա Սենտ-Քոլամբը, երեսնամյա մի կին, հոգնած բարձրաշխարհիկ կյանքից, լքում է Լոնդոնը և այնտեղի հասարակությունը։ Նա մեկնում է Քորնուոլլի մի խուլ վայր, որտեղ ծանոթանում է Ֆրանսիացի մականունով ծովահենի հետ։ Նրա կյանքում տեղ են գտնում արկածները, սերը և երջանկությունը։ Սակայն, երջանկությունը երկար չի տևելու։
1943 Քաղցած բլուրը Hungry Hill վեպ Հին շոտլանդական Բրոդրիկ սերնդի ներկայացուցիչների պայքարի դրամատիկ պատմությունը Դոնովանով տոհմի հետ՝ ունեցվածքի և այն ամենի համար, ինչն օրենքով իրենց է պատկանում։
1943 Տարիների միջև The Years Between պիես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները։ Գնդապետ Մայքլ Վենթվորթին զոհված են համարում։ Նրա կինը՝ Դիանան, ստիպված է պառլամենտում զբաղեցնել ամուսնու տեղը։ Բոլոր նախաձեռնություններում նրան աջակցում է հարևանը՝ ֆերմեր Ռոբերտ Լյուվելինը, ում հետ Դիանան ռոմանտիկ հարաբերություններ է ունենում։ Ռոբերտն օգնում է Դիանային նաև որդու դաստիարակության գործում, նրան ձկնորսություն է սովորեցնում, և արդյունքում ընկերանում է նրա հետ։ Անցնում է երեք տարի, պատերազմն ավարտվում է, և գնդապետը տուն է վերադառնում։ Նրա «մահը» եղել է ուշադրությունը շեղող խորամանկ քայլ, որովհետև նրա դերը կարևոր էր Եվրոպայի ազատագրման համար մղվող ռազմական գործողություններում։
1946 Արքայի գեներալը/ Նորին մեծություն գեներալը The King’s General վեպ Պատմավեպ, որը ներկայացնում է XVII դարի Անգլիայի կյանքը, երբ երկիրը ցնցվում էր քաղաքական և դավանական բռնությունից։ Վեպի գլխավոր հերոսը գեներալ Ռիչարդ Գենվիլն է։
1948 Սեպտեմբերյան մակընթացություն September Tide պիես Ստելլա անունով միջահասակ կնոջ պատմությունը, ում սիրահարվում է իր խորթ տղան՝ երիտասարդ բոհեմային նկարիչը։
1949 Մակաբույծները The Parasites վեպ Դելանի ընտանիքի ողբերգական պատմությունը, որոնց կյանքում տեղ են գտել և՛ կռիվները, և՛ ողբերգությունը, և՛ զվարճանքները։ Նրանց կյանքը փակ է օտարների համար։ Վեպի կենտրոնում գեղեցիկ և հաջողակ դերասանուհի Մարիա Դելանին է։
1951 Իմ զարմուհի Ռեյչելը My Cousin Rachel վեպ Վեպի գլխավոր հերոսը շուտ որբացած և հորեղբոր տղայի՝ Էմրոուզի կողմից դաստիարակված երիտասարդ Ֆիլիպն է։ Բուժման նպատակով գտնվելով արտասահմանում՝ Էմրոուզը սիրահարվում է և ամուսնանում Ռեյչելի հետ։ Բորբոքվելով եղբոր նկատմամբ ունեցած խանդից՝ Ֆիլիպն ակնհայտ ատում էր Ռեյչելին։ Էմրոուզի մահից հետո Ռեյչելը գալիս է կալվածք։ Ֆիլիպը հրապուրված է նրանով, ատելության հետք անգամ չկա։
1952 Խնձորենին The Apple Tree պատմվածքների ժողովածու «Խնձորենին» ժողովածուի գլխավոր պատմվածքը։ Անզավակ զույգի պատմություն է. չարասիրտ կին և հոգնատանջ ամուսին, ովքեր ապրում են տարիներով հաստատված սովորույթի համաձայն։ Կինը մահանում է։ Միայնակ մնալով՝ ամուսինն սկսում է վերանայել իր կենցաղը։ Նա ջանում է հեռու մնալ այն ամենից, ինչը կնոջն է հիշեցնում։ Հատուկ ուշադրության է արժանացնում ծեր խնձորենուն, որը նրա համար դառնում է մարմնավորումն այն ամենի, ինչը տհաճ է և ճնշող։ Այն նույնիսկ իր ձևով կնոջն էր հիշեցնում։ Այդ պատկերից ազատվելու միակ եղանակը հին ծառը կտրելն էր։ Այստեղ սկսվում են անհաջաողությունները։
1957 Քավության նոխազ The Scapegoat վեպ Համալսարանական ուսուցիչն Անգլիայից՝ ճամփորդում է Ֆրանսիայում։ Մի անգամ նա հանդիպում է ֆրանսիացու, որը նման էր իրեն, ինչպես ջրի երկու կաթիլը։ Նրա մոտ անհավանական միտք է ծագում. իր նմանակին առաջարկում է տեղերով փոխվել։ Ֆրանսիացին դառնում է ապակեգործարանի սեփականատեր։ Անգլիացին զբաղեցնում է ֆրանսիացու տեղը և սկսում է մեկը մյուսի հեևից սխալներ գործել։
1957 Վաղ շրջանի պատմություններ Early Stories պատմվածքների ժողովածու Ժողովածուի մեջ տեղ են գտել 1927 և 1930 թվականների ընթացքում գրված պատմվածքները։

Panic

La Sainte-Vierge

A Difference in Temperment

Adieu Sagesse

Piccadilly

The Supreme Artist

Angels and Arcangels

Indiscretion

Fairy Tale

The Closing Door

The Lover

Leading Lady

Nothing Hurts for Long

The Rendezvous

East Wind

1957 Կապույտ լինզաներ[91] The Blue Lenses պատմվածքների ժողովաժու Փոքրիկ լուսանկարիչը

Առանց ակնհայտ պատճառների

Այլուրեքություն

Կեսգիշերից ոչ ուշ

Սահմանագծին

Կապույտ լինզաներ

Գեղեցիկ տղամարդիկ

1961 Դոր դղյակը Castle Dor վեպ Վեպում պատմությունն սկսվում է որպես անավարտ պատում անգլիացի մեկ այլ հայտնի գրողի՝ Սըր Արթուր Քվիլեր-Քուչի մասին։ Ձեռագիրը Դաֆնա Դյումորիեին է փոխանցել գրողի դուստրը։ Վեպի հիմքում Տրիստանի և Իզոլդայի հայտնի լեգենդն է՝ փոխադրված XIX դարի Քորնուոլլ՝ Դաֆնայի կողմից։
1963 «Թռչունները» և այլ պատմվածքներ The Birds and Other Stories պատմվածքների ժողովածու Ժողովածուի գլխավոր պատմվածքը՝ «Թռչունները», առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին Դաֆնա Դյումորիեի մեկ այլ՝ «Խնձորենին» ծողովածուում։ Այնտեղ պատմվում է ֆերմեր Նեթ Հոքինի և նրա ընտանիքի կյանքի դրամատիկ պատմության մասին։ Նրանք անսպասելի ենթարկվում են ագրեսիվ թռչունների մեծ երամի հարձակմանը։ Նա սպանում է մի քանիսին՝ փրկելով իր երեխաներին։ Նեթը նկատում է, որ թռչունները բավականին դիմացկուն են։ Նա վտանգի մասին զգուշացնում է հարևաններին, սակայն նրան ուշադրություն չեն դարձնում։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ թռչունները գրոհում են ողջ Բրիտանիայում։ Անասելի թափով նրանք պաշարում են Նեթի առանձնատունը՝ փորձելով ներս խուժել։ Շրջանում սկսում են մարդիկ զոհվել։
1965 Բազեի թռիչքը The Flight of the Falcon վեպ Վեպի գլխավոր հերոսը՝ Ֆաբիո Դոնատին, էքսկուրսավար է։ Անցյալի կանչը նրան ստիպում է վերդառնալ իր մանկության քաղաքը՝ Ռուֆֆինո։ Անսպասելի հանդիպումը եղբոր՝ Ալդոյի հետ, դառնում է անսպասելի և ողբերգական դեպքերի շղթայի սկիզբը։ Եղբայրները բաժանվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ընդ որում, Ֆաբիոն ամաչում է մոր համար, որը պատերազմի տարիներին հանդիպում էր ամերիկացի և գերմանացի սպաների հետ։ Վեպում միահյուսվում են անցյալն ու ապագան։ Ինչպես նաև հավերժական դրամատիկ վեճը «լավ» և «վատ» եղբոր միջև։ «Բազեի թռիչքը» Դաֆնա Դյումորիեի միակ վեպն է, որի գործությունների տեղի են ունենում Իտալիայում։
1969 Տունը ծովափին The House on the Strand վեպ Վեպի գործողությունների վայրը Քորնուոլլն է։ Գործողությունները տեղի են ունենում ինչպես ժամանակակից Անգլիայում, այնպես էլ XIV դարում։ Վեպի գլխավոր հերոսը Դիք Յանգն է, որին առաջարկել են ապրել իր կենսաֆիզիկոս ընկերոջը պատկանող Քիլմարթի կալվածքում։ Նա ընկերոջը խոստանում է դառնալ փորձամուկ՝ վերջերս հայտնագործված պատրաստուկի փորձարկման համար։ Պատրաստուկն ընդունելով, նա հասկանում է, որ կարող է ներկա ժամանակից հայտնվել XIV դարում՝ ուղղակի «տեղափոխվելով» դեպի լուսամուտից այն կողմ գտնվող միջնադարյան բնանկարը։ Դիքը մտերմանում է մարդկանց հետ, որոնց հանդիպում է, և սկսում է ակտիվ մասնակցություն ունենալ նրանց կյանքին։
1971 Կեսգիշերից ոչ ուշ

Իսկ հիմա նայիր

Not After Midnight պատմվածքների ժողովածու Թռչուններ

Խնձորենին

Փոքրիկ լուսանկարիչը

Վայրկյանի մի մասը

Առանց ակնհայտ պատճառների

Այլուրեքություն

Կապույտ լինզաներ

Վտանգավոր տղամարդը

Գեղեցիկ տղամարդիկ

Տզրուկը

Կեսգիշերից ոչ ուշ

Սահմանագծին

Ռուսաստանում լույս է տեսել նաև «Մոնտե Վերիտա»[92] ծողովածուն, որի մեջ ընդգրկվել են հետևյալ պատմվածքները.

Թռչունները

Մոնտե Վերիտա

Հայրը

Հետ մի նայիր

Գանիմեդ


1972 Կառավարի՛ր, Բրիտանիա Rule Britannia վեպ Վեպի վերնագրում օգտագործվել է մի հատված օպերային երգահան Թոմաս Առնոյի կողմից 1740 թվականին գրված անգլիական «Կառավարի՛ր ծովերին, Բրիտանիա՛» հանրահայտ հայրենասիրական երգից։ Վեպի գլխավոր հերոսներն են երիտասարդ անգլուհի Էմման և իր մեծ ընտանիքը, որոնց համար, ինչպես և բրիտանացիների մեծամասնության համար, եկել էին ծանր ժամանակներ։ Մեծ Բրիտանիան խզել է հարաբերությունները Եվրոպական համգործակցության հետ և կանգնած է տնտեսական ճգնաժամի և երկարատև պատերազմի շեմին։ Հին գործընկերների փոխարեն հայտնվել են նորերը, և երկիրը անդամակցել է այսպես կոչված ՄՆՄԹ՝ Միացյալ Նահանգների և Միացյալ թագավորության միությանը։ Այս վեպը հաճախ դասում են ֆանտաստիկայի ժանրին, նկատի ունենալով, որ գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում, իսկ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի կողմից ենթարկվում է շրջափակման[92]։


Վավերագրական ստեղծագործություններ խմբագրել

  • Ջերալդ (անգլ.՝ Gerald, 1934) — գրողի հոր՝ Ջերալդ Դյումորիեի կենսագրությունը
  • Դյումորիե ընտանիքը (անգլ.՝ The du Mauriers, 1937)
  • Երիտասարդ Ջորջ Դյումորիե (անգլ.՝ The Young George du Maurier, 1951) — կենսագրական վեպ գրողի պապի՝ Ջորջ Դյումորիեի մասին
  • Մերի Էնն (անգլ.՝ Mary Anne, 1954) — Կենսագրական վեպ գրողի նախատատի՝ Մերի Էննի մասին։
  • Բրենուելլ Բրոնտեի դիվային աշխարհը (անգլ.՝ The Infernal World of Branwell Brontë, 1960) — հանրահայտ Բրոնտե Քույրերի եղբոր՝ Բրենուելլ Բրոնտեի կենսագրությունը
  • Ապակեգործները (անգլ.՝ The Glass-Blowers, 1963)
  • Անհետացող Քորնուոլլը (անգլ.՝ Vanishing Cornwall, 1967) — գիրք-ուղեցույց Քորնուոլլի մասին
  • Ոսկե երիտասարդություն (անգլ.՝ Golden Lads, 1975) — կենսագրական ուսումնասիրություն Էնթոնի Բեկոնի, նրա եղբոր՝ Ֆրենսիսի կյանքի և Ելիզավետա I-ի ժամանակների պալատական կյանքի մասին։
  • Մեղավոր սանդուղքը (անգլ.՝ The Winding Stairs: Francis Bacon, His Rise and Fall, 1976) — Ֆրենսիս Բեկոնի կենսագրոթյունը
  • Աճի հիվանդություն — գրողի մշակումը (անգլ.՝ Growing Pains — the Shaping of a Writer, 1977) (AKA Myself When Young — the Shaping of a Writer) — ինքնակենսագրական վեպ՝ որպես գրող իր գրական ազդեցության մասին
  • Կախարդված Քորնուոլլը (անգլ.՝ Enchanted Cornwall, 1989) — ուղեցույց-հուշագրություններ Քորնուոլլի մասին

Ֆիլմագրություն և այլ հարմարեցումներ խմբագրել

Դաֆնա Դյումորիեի հիմնական ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են։ Կինեմատոգրաֆիստների շրջանում հատուկ ուշադրության է արժանացել գրողի «Ռեբեկա» ծրագրային վեպը, որն ընդհանուր առմամբ վերաէկրանավորվել է 11 անգամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. https://edgarawards.com/category-list-the-grand-master/
  6. http://www.bouchercon.com/anthony-awards/winners-and-nominees/2000s/
  7. 7,0 7,1 7,2 7,3 Kindred Britain
  8. 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
  9. 9,0 9,1 Jean Paschke (Март 2007). «The Cornwall of Daphne du Maurier» (անգլերեն). Weider History Group, British Heritage Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. 10,0 10,1 Charles L.P. Silet Daphne Du Maurier's Rebecca. — Strand Magazine. Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2014.
  11. Դաֆնա Դյումորիե (անգլ.) Internet Movie Database կայքում
  12. «Фильм «Дафна» (2007)» (англ). The Interner Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. 13,0 13,1 «Du Maurier film upsets family and friends» (անգլերեն) — Статья Independent Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  14. Национальная портретная галерея. «Muriel Beaumont, Lady Du Maurier» (անգլերեն). NPG. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. Richard Cavendish Birth of Daphne Du Maurier. — History Today, Май 2007. — В. 57. — № 5. — С. 60-61.(չաշխատող հղում)
  16. Margaret Forster Angela du Maurier. — Лондон: The Independent, 13 февраля 2002.
  17. Alison Oldham Not Only the Sister: Rediscovering the work of painter Jeanne du Maurier and poet Noël Welch // Hampstead Authors' Society. — 11 марта 2009. — № 74.(չաշխատող հղում)
  18. Carole D. Bos, J.D. Finding Neverland // Awesome Stories.
  19. Janet Grischy. «Biography: Daphne du Maurier» (անգլերեն). Helium, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  20. Liz Hoggard (28 мая 2006 года). «Literary greats: Rebecca - Love, paranoia, obsession» (Review) (անգլերեն). The Indepandent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. 21,0 21,1 «Daphne du Maurier» (անգլերեն). Britannica.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  22. Ombeline Belkadi (29 сентября 2006). «Jamaica Inn: A Reflection of Daphne du Maurier's Cornwall» (անգլերեն). Terres d`écrivains. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  23. Daphne Du Maurier «Myself When Young: The Shaping of a Writer». — Virago Modern Classics. — UK: Virago, 2004. — ISBN 184408096X, также публиковалась по названием «Growing Pains: The Shaping of a Writer»
  24. «Биография Дафны дю Морье» (անգլերեն). Daphne du Maurier Literary Centre. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. Автор одной из биографий Дафны дю Морье — Flavia Lang «Daphne Du Maurier: A Daughter’s Memoir». — Mainstream Publishing, 1999. — 206 с.
  26. 26,0 26,1 Chris Simons. «Lady of Kilmarth» (անգլերեն). Cornwall Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  27. Margaret Forster «Daphne Du Maurier». — Arrow Books Ltd, 1998. — ISBN 978-0-09-933331-9
  28. Liz Hoggard Literary greats: Rebecca — Love, paranoia, obsession // Independent Press. — 28 мая 2006.(անգլ.)
  29. Alexandra Ferguson Cornwall: Last night I dreamt of Fowey // Telegraph. — Telegraph Media Group Limited, 24 апреля 2004.
  30. Olivia Temple The domain of du Maurier // Country Living. — Май 1997. — С. 100-105. — ISBN 977-095102810-1.
  31. Margaret Forster, Daphne du Maurier, Chatto & Windus, 1993, p. 370, 0-7011-3699-5
  32. «Authors and Artists for Young Adults on Daphne du Maurier» (անգլերեն). BookRags. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  33. Экскурсионное бюро Encounter Walking (2005). «The Daphne Du Maurier Trail» (անգլերեն). Encounter Walking Holidays. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
  34. «BBC marks centenary of Daphne du Maurier» (անգլերեն) — Анонс художественного фильма «Дафна». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  35. Justine Picardie I was born into a world of make-believe. — Лондон: Telegraph, 6 мая 2007.
  36. Martyn Shallcross Private World of Daphne Du Maurier. — Robson Books, 1999. — 216 с. — ISBN 978-1861051776
  37. Writers should be read, but neither seen nor heard Daphne du Maurier. — Лондон: The Guardian.
  38. The University of Exeter. «Fact-file: Daphne du Maurier» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
  39. Жюстин Пикарди Дафна. — СПб.: Издательская группа «Азбука-классика», 2009. — С. 361. — 365 с. — 12 000 экз. — ISBN 978-5-9985-0231-6
  40. 40,0 40,1 Patrick McGrath Mistress of menace // The Guardian. — 5 мая 2007.
  41. Jonathan Yardley Du Maurier's „Rebecca“, A Worthy „Eyre“ Apparent // The Washington Post. — 16 марта 2004. — С. C01.
  42. Heather Baver (1998). «The Gothic Tradition of Daphne du Maurier» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  43. «Сайт о Дафне дю Морье» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
  44. «Стефани Майер» (русс.). Дом Книги. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. Галина Юзефович — Критический очерк о романе «Дух Любви» (11.12.2002). ««Дух любви» Дафна Дю Морье». Еженедельный журнал, №048. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  46. Daphne du Maurier The „Rebecca“ Notebook: And Other Memories. — Лондон: Gollancz, 1981. — 173 с.
  47. Ann Willmore (2002). «Review of The Loving Spirit» (անգլերեն). Сайт Daphne du Maurier. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
  48. Ann Willmore (2002). «Review of Jamaica Inn» (անգլերեն). Сайт Daphne du Maurier. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
  49. Jamaica Inn Hotel. «Daphne du Maurier» (անգլերեն). Jamaica Inn web site. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  50. «Rebecca Lesson Plan» (անգլերեն). Book Rags. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
  51. Justine Picardie The real ghost of Manderley. — Лондон: The Telegraph, 24 февраля 2008.
  52. Matthew Dennison How Daphne du Maurier wrote Rebecca // The Telegraph. — 19 апреля 2008.
  53. Sally Beauman Living with Rebecca // The Guardian. — 12 сентября 2001.
  54. Woman's Hour Rebecca (1938) by Daphne Du Maurier // ВВС Radio 4. — ВВС.
  55. «20th Century Favorites, (IMBA)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  56. «Bull's-Eye for Bovarys» (անգլերեն). Time. 2 февраля 1942. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
  57. «Sally Beauman on Rebecca's Tale» (անգլերեն). Harper Collins. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  58. Susan Hill Mrs. De Winter The Sequel to Daphne du Maurier’s Rebecca. — Macmillan.
  59. Премия Энтони (по имени Энтони Бушера) присуждается Американской ассоциация детективных писателей с 1986 года
  60. «Award-Winning Books by Daphne Du Maurier» (անգլերեն). Fiction Data Base. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  61. Wendy Perkins The Birds (Criticism) // Short Stories for Students. — The Gale Group, 2002.
  62. Andrew Pulver Air craft: The Birds // The Guardian. — 7 августа 2004.
  63. BBC Radio 4. «The Birds» (անգլերեն). BBC Audiobooks Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  64. «The Birds Study Guide» (անգլերեն). Book Rags. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19-ին.
  65. Lyn Gardner The Birds // The Guardian. — 11 октября 2009.
  66. «Daphne du Maurier: adaptations/translations by modern playwrights» (անգլերեն). The Playwrights Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  67. «TheYears Between. A Play in Two Acts» (անգլերեն). Maggs Bros Ltd Rare Books & Manuscripts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  68. Philip Fisher (2007). «The Years Between». The British Theatre Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  69. Diana Eccleston (6 ноября 2009). «Theatre Review: September Tide, Chipstead Players» (անգլերեն). Croydon Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  70. Theatre Royal Windsor. «September Tide» (անգլերեն). Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  71. Comedy Theatre (1994). «September Tide» (անգլերեն). This is Theatre. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  72. Steve Scruton (6 февраля 2007). «Interview: Kate O'Mara» (անգլերեն). BBC Essex. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  73. Sheila Connor (2007). «September Tide» (անգլերեն). The British Theatre Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  74. Michael Thornron Daphne's terrible secret // Daily Mail. —London, 2007.
  75. Rob Hardy (4 мая 2008). «Reading Journal: The infernal world of Branwell Brontë» (անգլերեն). Reading Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  76. 76,0 76,1 «The Infernal World of Branwell Brontë (2006 Edition), a review» (անգլերեն). BronteBlog. 12 января 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  77. Joe Hibbert Brontes of Haworth. — BBC, 2009.
  78. Daphne DuMaurier Vanishing Cornwall. — London: Virago Modern Classics., ISBN 978-1-84408-394-7
  79. Ireland Scotland Travel Blog (23 марта 2007). «Daphne du Maurier» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
  80. 80,0 80,1 Sam Biddle Du Maurier: Neglected Genius? // Newser. — 2 августа 2008.
  81. «Daphne du Maurier: Critical verdict» (անգլերեն). The Guardian. 22 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  82. Dan Schneider (2004). «The Birds and other Stories by Daphnie du Maurier» (անգլերեն). Laura Hird. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
  83. Christopher Clayton (23 июля 2007). «The mystery of Daphne du Maurier's humanism» (անգլերեն). Devon Humanists. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
  84. Wolfgang Saxon John Barkham, 90, Prolific Book Critic Focusing on History // The New York Times. — 20 апреля 1998.
  85. 85,0 85,1 Kate Kellaway Last night I dreamt I went to Manderley // Independent. — London: The Guardian, 22 апреля 2007.
  86. Жюстин Пикарди Дафна. — СПб: ИГ Азбука-классика, 2009. — 364 с.
  87. «Рецензия на роман «Дафна»» (русс.). ProzaBook. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  88. Katie Toms Literary inventions // The Observer. — The Guardian, 27 апреля 2008.
  89. Matthew Dennison (18 марта 2008). «Echoes of the invisible world» (անգլերեն). The Spectator. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19-ին.
  90. 90,0 90,1 90,2 На русском языке не публиковался
  91. Дафна Дю Морье Синие линзы. — СПб: Издательство Амфора, 2009. — 447 с.
  92. 92,0 92,1 Клуб любителей фантастики (14 сентября 2002). «Новинки фантастики» (русс.). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  93. Jamaica Inn (1939) (անգլ.) Internet Movie Database կայքում
  94. Rebecca (1940) (անգլ.) Internet Movie Database կայքում
  95. Frenchman's Creek (1944) (անգլ.) Internet Movie Database կայքում
  96. The Years Between (1946) (անգլ.) Internet Movie Database կայքում
  97. Hungry Hill (1947) (անգլ.) Internet Movie Database կայքում
  98. Rebecca (1947) (TV) (անգլ.) Internet Movie Database կայքում
  99. My Cousin Rachel (1952) (անգլ.) Internet Movie Database կայքում
  100. The Scapegoat (1959) (անգլ.) Internet Movie Database կայքում
  101. Rebecca (1962) (TV) (անգլ.) Internet Movie Database կայքում
  102. The Birds (1963) (անգլ.) Internet Movie Database կայքում
  103. Rebecca (1969) (TV) (անգլ.) Internet Movie Database կայքում
  104. Don't Look Now (1973) (անգլ.) Internet Movie Database կայքում
  105. Rebecca (1979) (TV) (անգլ.) Internet Movie Database կայքում
  106. My Cousin Rachel (1983) (անգլ.) Internet Movie Database կայքում
  107. Jamaica Inn (1983) (TV) (անգլ.) Internet Movie Database կայքում
  108. The Birds II: Land's End (1994) (TV) (անգլ.) Internet Movie Database կայքում
  109. Rebecca (1997) (TV) (անգլ.) Internet Movie Database կայքում
  110. Daphne (2007) (TV) (անգլ.) Internet Movie Database կայքում
  111. «Официальный сайт мюзикла «Ребекка»» (русс.). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  112. ««Ребекка» в Москве» (русс.). Арт-группа Fellowship. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Жюстин Пакарди Дафна = Daphne. — СПб: ИГ Азбука-классика, 2009. — 364 с. — 12 000 экз. — ISBN 978-5-9985-0231-6
  • Helen Taylor The Daphne du Maurier Companion. — UK: Virago, 2008. — 448 p. — ISBN 978-1844082353
  • Nina Auerbach Daphne du Maurier, Haunted Heiress. — University of Pennsylvania Press, 2002. — 192 с. — ISBN 978-0812218367
  • Margaret Forster Daphne Du Maurier. — USA: Doubleday, 1993. — 457 с. — ISBN 978-0385420686
  • Daphne du Maurier Myself When Young. — UK: Virago, 2004. — 176 с. — (Virago Modern Classics). — ISBN 978-1844080960
  • Avril Horner, Sue Zlosnik Daphne Du Maurier: Writing, Identity and the Gothic Imagination. — Palgrave Macmillan, 1998. — 248 с. — ISBN 978-0312211462
  • Flavia Leng Daphne du Maurier: A Daughter's Memoir. — Mainstream Publishing, 1999. — 206 с. — ISBN 978-1840181906
  • Martyn Shallcross The Private World of Daphne Du Maurier. — 2nd edition. — Robson Books, 1999. — 216 с. — ISBN 978-1861051776
  • Г. Анджапаридзе Обыденность и тайна // Не позже полуночи: Рассказы. — Л.: Лениздат, 1989. — С. 576. — ISBN 5-289-00446-7.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաֆնա Դյումորիե» հոդվածին։