Գրագողություն, ժուռնալիստիկայում, գրականությունում հանդիպող երևույթներից մեկը, երբ առանց հեղինակին հղում կատանելու օգտագործում են տվյալ հեղինակի մտավոր աշխատանքը։

Գրագողությունը կամ հեղինակային իրավունքի խախտումը նույնպես համարվում է քրեորեն պատժելի արարք և կարգաորվում է Հայաստանի Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով, այն է՝ «Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի»[1]։

2006 թ.-ի հուլիսի 15-ին ընդունված «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի օրենքը կարգավորում է այդ իրավունքներին առնչվող հարաբերություններն ու դրանց խախտումները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 192