Գենադի Սեմենիխին

ռուս խորհրդային գրող, լրագրող:

Գենադի Ալեքսանդրովիչ Սեմենիխին (ռուս.՝ Генна́дий Алекса́ндрович Семени́хин, դեկտեմբերի 17, 1919(1919-12-17), Դոնի Հանրապետոէթյուն - հոկտեմբերի 22, 1984(1984-10-22), Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, լրագրող։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Կարմիր աստղի շքանշանի եռակի դափնեկիր, «Պատվո նշանի» շքանշանակիր, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գրական մրցանակի դափնեկիր։

Գենադի Սեմենիխին
Ծնվել էդեկտեմբերի 17, 1919(1919-12-17)
ԾննդավայրԴոնի Հանրապետոէթյուն
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1984(1984-10-22) (64 տարեկան)
Վախճանի վայրՆովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արձակագիր, դրամատուրգ և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գենադի Սեմենիխինը ծնվել է Դոնի Կազակների մայրաքաղաք Նովոչերկասկում։ Նա Հիդրոմելիորացիայի տեխնիկումի մաթեմատիկայի և գեոդեզիայի ուսուցիչ Ալեքսանդր Սերգեևիչի և Բեստուժևի բարձրագույն դասընթացների շրջանավարտ, տնային տնտեսուհի Նադեժդա Յակովլևնայի երեք որդիներից մեկն էր[1]։

Դպրոցի վեցերորդ դասարանից Գենադին սկսել է գրել բանաստեղծություններ և պատմվածքներ, որոնք տպագրվել են Դոնի Ռոստովում տպագրվող «Լենինյան թոռներ» մանկական թերթում։ Ավարտելով յոթերորդ դասարանը՝ ընդունվել է Հիդրոմելիորացիայի տեխնիկում, իսկ ավարտից հետո նրան ուղարկել են աշխատանքի Կալմիկիա, որտեղ նշանակվել է ոռոգման համակարգերի կառուցման հետախուզական խմբի ղեկավար։ Միաժամանակ, որպես ազատ թղթակից, ակտիվ համագործակցել է տեղական թերթերի, ինչպես նաև Դոնի և Ստավրոպոլի երկրամասի հրատարակչությունների հետ։

1939 թվականին Գենադի Սեմենիխինը Ստավրոպոլի քաղաքային զինկոմիսարիատից զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ՝ զինվորական ծառայության։ Մինչև 1940 թվականը ծառայել է 56-րդ ավիացիոն բրիգադում, ավարտել է ավիացիոն կրտսեր մասնագետների դպրոցը։ 1940 թվականին Մինսկում հրապարակվող «Պոլիմյա»-ում լույս է տեսել Սեմենիխինի առաջին պատմվածքը՝ «Հիվանդանոցը»։

Հայրենական մեծ պատերազմի սկզբից Սեմենիխինը աշխատել է որպես գրական սպա 43-րդ օդային բրիգադի «Մարտական ուղի» թերթում, 1942 թվականից եղել է Արևմտյան ճակատի 20-րդ բանակի «Հանուն հայրենիքի» թերթի հատուկ թղթակից։ Այդ տարվա հոկտեմբերից եղել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի «Ստալինյան արծիվ» կենտրոնական թերթի թղթակից[2]։

Ստանալով ավիացիայի ապագա գլխավոր մարշալ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Նովիկովի թույլտվությունը՝ Գենադի Սեմենիխինը մասնակցել է «Իլ -2» գրոհային ինքնաթիռի մարտական առաքելություններին։ Պատերազմի ժամանակ կատարել է 15 մարտական թռիչք, վիրավորվել է մարտերից մեկում և հիվանդանոցում բուժվելուց հետո վերադարձել է գունդ։ Մասնակցել է Վարշավայի, Պրահայի և Բեռլինի ազատագրման մարտերին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Испытание» (1953)
  • «Пани Ирена» (1963)
  • «Летчики» (1956)
  • «Над Москвою небо чистое» (1961)
  • «Космонавты живут на Земле» (1965)
  • «Лунный вариант» (1968)
  • «Жили два друга» (1972)
  • «Дерзкие земляне» (1973, Դ. Վ. Մալաշևի հետ համատեղ` նվիրված խորհրդային օդաչուներին և տիեզերագնացներին)
  • «Новочеркасск» (1977)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Г.А. Семенихин». Космический мемориал. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. ПАМЯТНЫЕ ВСТРЕЧИ. К 85-летию Г.А.Семенихина // Новочеркасские ведомости. — 2004. — № 41 (19 Հոկտեմբերի).
  3. Семенихин, Геннадий Александрович // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Советская энциклопедия, 1962—1978.