Գեղարվեստի թանգարան (Գենտ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարվեստի թանգարան (այլ կիրառումներ)

Գենտի գեղարվեստի թանգարան (հոլ.՝ Museum voor Schone Kunsten (MSK)), գեղարվեստի թանգարան Բելգիայի Գենտ քաղաքում։ Տեղակայված է Ցիտադել զբոսայգու արևելյան հատվածում (Գենտի ժամանակակից արվեստի քաղաքային թանգարանի հարևանությամբ)։

Գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և թանգարան
Երկիր Բելգիա[1]
ՏեղագրությունԳենտ[1]
Կազմված էQ51676290?
Մասն էQ64699564?
ՀասցեFernand Scribedreef 1[1]9000[1]
Հիմնադրվել է1798
Կայքmskgent.be/en/(անգլ.), mskgent.be/fr/(ֆր.) և mskgent.be(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1798 թվականին։ Համարվում է Բելգիայի ամենահին թանգարաններից մեկը։ Հայտնի է հավաքածուների բազմազանությամբ, ներառում է միջնադարից մինչև 20-րդ դարասկիզբ ընկած ժամանակահատվածը։ Հիմնական հավաքածուն ներառում է ֆլամանդական արվեստի (Հարավային Նիդերլանդներ) նմուշներ, ունի նաև եվրոպական` մասնավորապես ֆրանսիական արվեստի նմուշներ։

 
Թանգարանի պատկերանշանը ֆրանսերեն

Մշտական հավաքածուի ցուցադրմանը զուգահեռ թանգարանը կազմակերպում է նաև ժամանակավոր ցուցահանդեսներ (տարին երկու անգամ)։

Թանգարանի շենքի ճարտարապետն է Չարլզ վան Ռիսելգերգը։ Թանգարանն ունի համաժողովների դահլիճ, գրադարան, մանկական անկյուն և սրճարան։ 2007 թվականին քառամյա վերանորոգումից հետո թանգարանը վերաբացվել է։

Թանգարանն անդամակցում է Ֆլամանդական արվեստի հավաքածուին, որը միավորում է ֆլամանդական գեղարվեստի երեք խոշոր թանգարանները` Գեղարվեստի թագավորական թանգարանը, Գրունինգե թանգարանը և Գենտի գեղարվեստի թանգարանը։ Թանգարանների հավաքածուները մշակվել են նույն կերպ և լրացնում են միմյանց` ներկայացնելով 15-ից 20-րդ դարերի ֆլամանդական արվեստը։ Որպես բելգիական մշակութային ժառանգության միևնույն պատասխանատվությունը կրող կառույց` երեք թանգարաններն իրականացնում են փորձի փոխանակում, ձգտում են ավելի կայուն, բարձր որակի կառավարման և իրենց հավաքածուների միջազգային իրազեկման բարձրացման` մասնավորապես համաշխարհային ժառանգության մաս կազմող աշխատանքների։

Կտավներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի թանգարան (Գենտ)» հոդվածին։