Գենտ (հոլ.՝ Gent [ʝɛnt], ֆր.՝ Gand [gɑ̃]), քաղաք Բելգիայի Թագավորության Ֆլամանդական տարածաշրջանում։ Արևելյան Ֆլանդրիա նահանգի մայրաքաղաքն ու վարչական կետնրոնն է։

Քաղաք
Գենտ
Gent
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
ԵնթարկումՎարչական կենտրոն
ՏարածաշրջանՖլամանդական շրջան
ՆահանգԱրևելյան Ֆլանդրիա
Մակերես156,18 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Խոսվող լեզուներնիդերլանդերեն
Բնակչություն 262.219 մարդ (2019)
Խտություն1600 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+32 9
Փոստային դասիչ9000-9052
Պաշտոնական կայքgent.be
Գենտ (Բելգիա)##
Գենտ (Բելգիա)

Բնակչությունը՝ 265 086 մարդ (հունվարի 1, 2022)[1]։ Տեղակայված է Լիս գետի՝ Շելդա գետ թափվելու տեղայնքում։ Նավահանգիստ է (կապված է Շելդայի գետաբերանի Գենտ-Թերնեուզեն ջրանցքի հետ)։

Խոշոր ուսումնական կենտրոն է։ Այստեղ են տեղակայված համալսարանը և չորս բարձրագույն դպրոցներ։

Գենտը կազմված է Գենտ քաղաքից և այն շրջապատող մի շարք փոքր քաղաքներից՝ Աֆսնեե, Դեստելդոնկ, Դրոնգեն, Գենտբրյուգգե, Լեդեբերգ, Մարիակերկե, Մենդոնկ, Օօստակեր, Սենտ Ամադսբերգ, Սենտ Դենիզ Վեստրեմ, Սենտ Քրյոյս Վինկել, Վոնդելգեմ և Զվեյնաարդե։ Քաղաքի տարածքը (մունիցիպալ տարածքը) կազմում է 1205 կմ² (465 քառակուսի մղոն)։

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ Լիս և Շելդա գետերի միախառնման վայրում գոյություն են ունեցել բնակավայրեր ընդհուպ մինչև քարի և երկաթի դարերը[2]։ Հռոմեական ժամանակաշրջանի մասին գրավոր աղբյուրներ չկան, սակայն հնագիտական աշխատանքները վկայում են բնակավայրի գոյության մասին։

Քաղաքի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն արդեն VII դարում քաղաքն արդեն խոշոր բնակավայր էր։ Ըստ վարկածներից մեկի, քաղաքը հիմնադրվել է դեռևս հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանում և նրա անվանումը ծագում է կելտական «condati» բառից, որը թարգմանաբար նշանակում է «գետերի միախառնման վայր»։ Առաջին անգամ հիշատակվել է 665 թվականին որպես Գանդավում (լատին․՝ Gandavum

Ֆրանկների հարձակումից հետո 5-րդ դարի սկզբին հին նիդերլանդական լեզվին փոխարինեց լատիներենը և կելտերենը։

Մոտ 650 թվականին սուրբ Ամանդը Գենտի շրջանում հիմնադրել է երկու աբբայություններ (սուրբ Պետրոս և սուրբ Բավո)։

1000 և 1550 թվականների միջև Գենտը Եվրոպայի երկրորդ խոշոր քաղաքն էր՝ զիջելով միայն Փարիզին։

19-րդ դարում Գենտ քաղաքում արագորեն սկսեց զարգանալ տեքստիլ արդյունաբերությունը։ Տնտեսական աճին նպաստեց 19-րդ դարի սկզբում կառուցված Գենտ-Թերնեուզեն ջրանցքը։

Տնտեսություն խմբագրել

Գենտի նավահանգիստը, որը գտնվում է քաղաքի հյուսիսում, համարվում է Բելգիայի երրորդ խոշոր քաղաքը։ Այն կապվում է Գենտ – Թերնեուզեն ջրանցքի միջոցով, որն ավարտվում է Արևմտյան Շելդայի մոտ գտնվող նիդերլանդական Թերնեուզեն նավահանգստի մոտ։ Բացի այդ, նավահանգիստը սպասարկում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ArcelorMittal, Volvo Personvagnar, Volvo Trucks, Honda և Stora Enso ընկերությունները։

Գենտի համալսարանը և դրա հետ կապված մի շարք ընկերություններ տեղակայված են քաղաքի կենտրոնական և հարավային հատվածներում։ Որպես Արևելյան Ֆլանդրիա նահանգի խոշորագույն քաղաք, Գենտում կան բազմաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ և առևտրի կենտրոններ։

Գենտում նաև տեղակայված է Flanders Expo համալիրը, որը խոշորագույնն է Ֆլանդրիայում և մեծությամբ երկրորդը Բելգիայում։


Գենտ քաղաքի համայնապատկերը


Կլիմա խմբագրել

Համաձայն Կյոպենի կլիմաների դասակարգման, Գենտ քաղաքը գտնվում է օվկիանոսային կլիմայական գոտում, որտեղ դիտվում են օդի ջերմաստիճանի հաճախակի տատանումներ[3]։

Գենտ, Բելգիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6
(43)
6
(42)
10
(50)
13
(55)
17
(62)
19
(67)
22
(72)
22
(72)
18
(65)
14
(58)
9
(49)
8
(46)
13.7
(56.8)
Միջին ցածր °C (°F) 2
(36)
1
(34)
4
(40)
6
(43)
10
(50)
13
(55)
15
(59)
14
(58)
12
(54)
9
(48)
6
(42)
4
(39)
8
(46.5)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 21 15 20 18 20 19 16 17 18 19 19 19 221
աղբյուր: Weatherbase[4]

Քույր-քաղաքներ խմբագրել

Գենտ քաղաքն ունի 7 քույր-քաղաքներ[5].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bevolking per gemeente op 1 januari 2022Statbel.
  2. «History of Ghent». www.gent.be. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 5-ին.
  3. «Climate Summary for Ghent, Belgium». weatherbase.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  4. «Weatherbase.com». Weatherbase. 2013. Retrieved on October 26, 2013.
  5. Gent van A tot Z: Zustersteden Արխիվացված 2014-10-27 Wayback Machine(նիդեր.)
  6. http://www.brasovcity.ro/documente/municipiu/infratiri-parteneriate.pdf
  7. https://www.brasovcity.ro/file-zone/regulamente/primarie/Statutul-mun-Brasov.pdf
  8. https://www.liege.be/fr/vie-communale/services-communaux/international/jumelages-et-partenaires/gand-gent-belgique
  9. https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/zusterstad-kanazawa
  10. https://stad.gent/nl/over-gent-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/samen-internationaal-werken/bilaterale-partnerschappen/zusterstad-kanazawa
  11. https://www4.city.kanazawa.lg.jp/material/files/group/6/English2022.pdf
  12. https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/melle
  13. https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/mohammedia
  14. https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/nottingham
  15. https://www.nottinghamcity.gov.uk/information-for-business/business-information-and-support/business-support-and-finance/eu-funding/
  16. https://stad.gent/nl/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/samen-internationaal-werken/zustersteden/nottingham
  17. https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/saint-raphaël
  18. https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/wiesbaden
  19. https://stad.gent/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/relaties-met-andere-steden/zustersteden/tallinn

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 12