Օրփեոս և Էվրիդիկե (իտալ.՝ Orfeo ed Euridice), ավստրիացի երգահան Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա (azione teatrale) երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետոն՝ Ռանիերի Կալցաբիջիի ըստ հին հունական առասպելների։ Առաջին անգամ բեմադրվել է Վիեննայի թատրոնում (Burgtheater) 1762 թվականի հոկտեմբերի 5-ին։ Ֆրանսիայում բեմադրվելու նպատակով հեղինակի կողմից 1770-ական թթ. օպերան ենթարկվել է էական վերամշակման։ Ֆրանսերեն տարբերակի առաջնախաղը կայացել է 1774 թ. օգոստոսի 2-ին։ Օպերան համարվում է Գլյուկի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ ներկայումս մերթ ընդ մերթ բեմադրվելով աշխարհի հայտնի օպերային թատրոններում։

Օրփեոս և Էվրիդիկե
իտալ.՝ Orfeo ed Euridice և ֆր.՝ Orphée et Eurydice[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՔրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռանիերի Կալցաբիջի (իտալերեն), Պ.-Լ. Մոլինա (ֆրանսերեն)
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրհին հունական առասպելներ
Գործողությունների քանակ3 արար
ԿերպարներOrpheus?, Eurydice?, Q63676740? և Q63676741?
Ստեղծման տարեթիվ1762
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 5, 1762[1]
Առաջնախաղի վայրՎիեննա
Կատալոգի համարGluckWV 1.30
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Orfeo ed Euridice Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրփեոս և Էվրիդիկե» հոդվածին։