«Գայլի երախը» (իտալ.՝ La bocca del lupo), 2009 թվականին ռեժիսոր Պիետրո Մարչելլոյի նկարահանած ֆիլմը[4]։

Գայլի երախը
իտալ.՝ La bocca del lupo
Երկիր Իտալիա
ԺանրԼԳԲՏ թեմայով ֆիլմ և վավերագրական ֆիլմ
Թվական2009
Լեզուիտալերեն
ՌեժիսորՊիետրո Մարչելլո[1][2][3]
ՊրոդյուսերՆիկոլա Ջուլիանո
Սցենարի հեղինակՊիետրո Մարչելլո
ՕպերատորՊիետրո Մարչելլո
Պատմվածքի վայրՋենովա
ԿինոընկերությունՍան Մարչելլինո և Rai Cinema
Տևողություն68 րոպե
Պաշտոնական կայքէջ

2013 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[5]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Իտալիայում։ Ֆիլմը պատմում է մի տղամարդու՝ Վինչենցո Մոտտայի (հայտնի է նաև որպես Էնցո) մասին, ով բանտարկված է Ջենովայի բանտերից մեկում։ Նա սիրահարվում է տրանսգենդեր կնոջ՝ Մերի Մոնակոյին, ով խոստանում է սպասել Էնցոյին մինչև ազատում։ Զույգը երազում է գյուղական մի վայրում տուն ունենալու, կյանքը վայելելու և միասին ծերանալու մասին։ Մերին գտնում է նման մի տուն, որտեղ ինքն ու Էնցոն կարող են ապրել իրենց պլանավորածի նման։ Սակայն նա կախվածության մեջ է ընկնում թմրանյութերից։

Դերեր խմբագրել

  • Վինչենցո Մոտա
  • Մարի Մոնակո
  • Ֆրանկո Լեո
  • Ստեֆանո Կարապպա
  • Աննա Մասսա

Մրցանակներ խմբագրել

  • FIRPRESCI-ի մրցանակ, Թուրին քաղաքի մրցանակ, Թուրինի Երիտասարդ կինոյի միջազգային կինոփառատոն, Իտալիա, 2009 թ.
  • Քալիգարի մրցանակ, Թեդի մրցանակ, Բեռլինի միջազգային կինոփառատոն, Գերմանիա, 2010
  • SIGNIS-ի մրցանակ, Ժյուրիի հատուկ մրցանակ, Բուենոս Այրեսի անկախ կինոյի միջազգային կինոփառատոն, Արգենտինա, 2010 թ.
  • Դոնատելլոյի Դավիթ մրցանակ (լավագույն վավերագրական ֆիլմ), Իտալական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, Իտալիա, 2010 թ.
  • Արծաթե ժապավեն (լավագույն վավերագրական ֆիլմ), Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատ, Իտալիա, 2010 թ.

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Առաջին իտալական ֆիլմն է, որ շահել է Թուրինի կինոփառատոնի գլխավոր մարցանակը[6]
  • Ֆիլմի վերնագիրը Ռեմիջո Զենայի համանուն վեպի (1892) վերնագիրն է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1603480/
  2. http://www.cinematografo.it/cinedatabase/film/la-bocca-del-lupo/52522/
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178174.html
  4. Պիետրո Մարչելլո(չաշխատող հղում)
  5. ««Գայլի երախը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. Past volka (2009)

Արտաքին հղումներ խմբագրել