Բրայան Ահերն (անգլ.՝ Brian Aherne,մայիսի 2, 1902(1902-05-02)[1][2][3][…], Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 10, 1986(1986-02-10)[1][2][3][…], Venice, Սարասոտա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), բրիտանացի դերասան շատ է նկարահանվել Հոլիվուդում[6][7]։

Բրայան Ահերն
անգլ.՝ Brian Aherne
Ծնվել էմայիսի 2, 1902(1902-05-02)[1][2][3][…]
ԾննդավայրՎուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 10, 1986(1986-02-10)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրVenice, Սարասոտա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունՄալվերն քոլեջ և Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ William de Lacy Aherne?[4]
Ամուսին(ներ)Ջոան Ֆոնտեյն[5]
Պարգևներ և մրցանակներ

Ծնվել է Մեծ Բրիտանիայում Ուորսթերշիրի կոմսությունում`ճարտարապետ Ուիլյամ դե Լեյսի Ահերնի և նրա կնոջ՝ Լուիզայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Բիրմինգհեմում, Լոնդոնում և Մալվերում, որտեղ նա սկսել է դերասանական կարիերան[8]։ 1924 թվականից Ահերնը սկսել է հայտնվել մեծ էկրանին որտեղ խաղացել է «Գետնանցում»(1928) «Երգերի երգը»(1933) «Հավերժություն և մեկ օր»(1943) «Ես խոստովանում եմ»(1953) «Տիտանիկ»(1953), իսկ 1940 թվականին ստացել է «Օսկար>» Բացի այդ, նա շատ է խաղացել Բրոդվեյում ՝ սկսած 1931 թվականից մինչև 1960 թվականը։ 1950-ականների սկզբից դերասանը նկարահանվել է նաև հեռուստատեսությունում, որտեղ նա դերեր է ունեցել «Դիսնեյլենդ», «Կառավան կառք», «Հում հյուսվածք» և «Մթնշաղ գոտի» սերիալներում։ 1969 թվականին, կարիերայի ավարտից երկու տարի անց, Ահերնը հրատարակել է «Պատշաճ աշխատանք» ինքնակենսագրությունը։

Դերասնը երկու անգամ ամուսնացած է եղել. առաջինը 1939-ից 1940 թվականը դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի հետ, իսկ երկրորդը՝ 1946-ից մինչև մահը ամուսնացած է եղել Էլինոր դե Լիգր Լաբորդի հետ։ Նա հիվանդացավ գրիպով 1944 թվականին բանակային ճամբարներ շրջելիս[9]։ Դերասանը մահացել է սրտի կաթվածից Ֆլորիդայում 1986 թվականին 83 տարեկանում։ Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում[10][11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
  5. Kindred Britain
  6. «Brian Aherne, 83, An Actor For 75 Years», Sun-Sentinel, 1986 թ․ փետրվարի 11, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին, Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին
  7. Obituary Variety, 12 February 1986.
  8. «The Hollywood Walk of Fame : Brian Aherne biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  9. Brian aherne is better. (1944, Jan 02). The New York Times (1923–Current File) Retrieved from https://search.proquest.com/docview/107060191
  10. «Hollywood Walk of Fame database». HWOF.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  11. «Brian Aherne, 83, An Actor For 75 Years». Sun-Sentinel. 1986 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին{{inconsistent citations}}{{cite news}}: CS1 սպաս․ postscript (link)
  12. Obituary Variety, 12 February 1986.

Արտաքին հղումներ խմբագրել

Brian Aherne at the British Film Institute(անգլ.)

Brian Aherne as Julian Gordon in Shooting Stars (video clip, appearance at 2:55m) Արխիվացված 2011-06-11 Wayback Machine at British-Pathé(անգլ.)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Ահերն» հոդվածին։