Բուլղարիայի գրողների միություն

Բուլղարիայի գրողների միություն (ԲԳՄ, բուլղար․՝ Съюз на българските писатели), ստեղծագործական միավորում, որը հիմնվել է 1913 թվականին Իվան Վազովի գլխավորությամբ։

Բուլղարիայի գրողների միություն
Տեսակգրողների միություն
Երկիր Բուլղարիա
Հիմնադրված1913
ՏեղագրությունԲուլղարիա Բուլղարիա, Սոֆիա
Պաշտ. լեզու(ներ)բուլղարերեն
ՆախագահԲոյան Անգելով
Կայքsbp.bg

Տարբեր տարիների թողարկել է տասնյակ գրական պարբերականներ, այդ թվում՝ „Пламък“, „Септември“, „Литературен фронт“, „Български писател“, „Словото днес“, „Съвременник“, „Славейче“, „Факел“, „Картинна галерия“, տեղեկագրեր և այլն։ «Բուլղարիայի գրողների միության» հրատարակչությունը համարվում է ամենամեծը երկրում, որը թողարկում և վերաթողարկում է դասական ստեղծագործություններ, ինչպես նաև նոր ի հայտ եկող գրական անուններ։

Նախագահներ խմբագրել

Գրոների միության առաջին նախագահն է եղել Իվան Անդրեյչինը, նրան հաջորդել են

  • Կիրիլ Խրիստով (1914)
  • Բոժան Անգելով (1915-1919)
  • Դիմիտր Ստոյանով, գրական անունը՝ Էլին Պելին (1920-1921), (1940-1941)
  • Միխայիլ Առնաուդով (1922-1927), (1931-1934)
  • Տոդոր Վլայկով (1928-1930)
  • Նիկոլա Ատանասով (1935-1936)
  • Եկատերինա Կարավելովա (1935-1937)
  • Դոբրի Զարաֆով, գրական անունը Դոբրի Նեմիրով (1937-1940)
  • Դիմիտր Ստոյանով, գրական անունը՝ Էլին Պելին (1940-1941)
  • Ստիլիյան Չիլինգիրով (1941-1944)
  • Տրիֆոն Կունև (1944-1945)
  • Կոնստանտին Կոնստանտինով (1945-1946)
  • Լյուդմիլ Ստոյանով (1946-1949)
  • Խրիստո Ռադևսկի (1949-1958)
  • Գեորգի Կարասլավով (1958-1962)
  • Պյոտր Կալչև, գրական անունը՝ Կամեն Կալչև (1962–1964)
  • Դիմիտր Դիմով (1964–1966)
  • Գեորգի Ջագարով (1966–1972)
  • Պանտելեյ Պանտև, գրական անունը՝ Պանտելեյ Զարև (1972–1979)
  • Լյուբոմիր Լևչև (1979–1988)
  • Պավել Մատև (1989–1990)
  • Կոլո Գեորգիև (1990-1993)
  • Նիկոլայ Հայտով (1993–1999)
  • Նիկոլա Ռադև (1999–2003)
  • Նիկոլայ Պետև (2003–2013)
  • Բոյան Անգելով (2014 - )

Արտաքին հղումներ խմբագրել