Եկատերինա Կարավելովա

բուլղարացի մանկավարժ, թարգմանիչ, հրապարակախոս, կանանց իրավունքների ակտիվիստ

Եկատերինա Կարավելովա (ռուս.՝ Екатерина Великова Пенева–Каравелова, հոկտեմբերի 21, 1860(1860-10-21), Ռուսե, Օսմանյան կայսրություն - ապրիլի 1, 1947(1947-04-01), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի մանկավարժ, թարգմանիչ, հրապարակախոս, կանանց իրավունքների ակտիվիստ, Կանանց բուլղարական միության (Българския женски съюз) հիմնադիր, հրեաների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիրներից մեկը։

Եկատերինա Կարավելովա
բուլղար․՝ Екатерина Каравелова
Ծննդյան անունբուլղար․՝ Екатерина Великова Пенева–Каравелова
Ծնվել էհոկտեմբերի 21, 1860(1860-10-21)
ԾննդավայրՌուսե, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 1, 1947(1947-04-01) (86 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունուսուցչուհի, գրող, թարգմանչուհի, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ, բուժքույր և ֆեմինիստ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԱնդամակցությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն և Բուլղարիայի գրողների միություն
ԱմուսինՊետկո Կարավելով
ԶավակներRadka Karavelova?, Viola Karavelova? և Լորա Կարավելովա
ԱզգականներJoseph Herbst? և Պեյո Յավորով
Изображение автографа
 Ekaterina Karavelova Վիքիպահեստում

Եղել է բուլղարացի քաղաքագետ Պետկո Կարավելովի կինը։

Կենսագրություն խմբագրել

Եկատերինա Կարավելովան ծնվել է 1860 թվականի հոկտեմբերի 21-ին Ռուսեում, եղել է մորթեգործ Վելիկո Պենևայի[1] և Ստոյանկա Պենևայի չորս երեխաներից կրտսերը[2]։ 1870-1878 թվականներին Եկատերինան սովորել է կանանց IV Մոսկովյան գիմնազիայում, որն ավարտել է ոսկե մեդալով[1]։ Այդ ժամանակահատվածում Եկատերինան ծանոթանում է նշանավոր մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայայի հետ։ Գիմնազիան ավարտելուց հետո Եկատերինան վերադառնում է Բուլղարիա և սկսում դասավանդել Ռուսում[2], մեկ տարի անց դառնում տղամարդկանց գիմնազիային կից աղջիկների դասարանների տնօրեն[1]։ Եկատերինան նպատակադրվել էր ստանալ բժշկական կրթություն Սանկտ-Պետերբուրգում, սակայն 1880 թվականին նա ամուսնանում է Պետկո Կարավելովի հետ[2], որի հետ ծանոթացել էր դեռ Մոսկվայում[1] սովորելու տարիներին, և ընտանիքը մեկնում է Սոֆիա։ Ամուսիններն ունեցել են երեք դուստր` Ռադան (1880-1883), Վիոլլան (1884-1934) և Լորան (1886-1913)։

Հասարակական գործունեություն խմբագրել

Շատ շուտով Եկատերինան դառնում է Բուլղարիայի քաղաքական վերնախավի մի մասը, սակայն Պետկո Կարավելովի պաշտոնանկությունից հետո ընտանիքը ստիպված էր 1881 թվականին հեռանալ Բուլղարիայից և տեղափոխվել Պլովդիվ (այդ ժամանակ քաղաքը մտնում էր Արևելյան Ռումինիայի կազմի մեջ[2]։ 1884 թվականին Տիրնովյան սահմանադրության վերականգնումից հետո Եկատերինան և Պետկոն վերադառնում են Սոֆիա և Եկատերինան սկսում է հրատարակել պամֆլետներ[3]։

1899 թվականին ԵկատերինաԿարավելովան կազմակերպում է Մայրիկ (Մայկա) կանանց մշակութային կազմակերպությունը։ Եկատերինան վստահ էր, որ կանանց անկախությունն ուղղակի կապ ունի նրանց կրթվածության հետ, այդ պատճառով էլ նա աղջիկների համար բացում է «Մարիա Լուիզա» մասնագիտական դպրոցը։ 1901 թվականին Կարավելովան Վելա Բլագոևայի, Դիմիտրանո Իվանովայի, Աննա Կարիմայի, Կինո Կոնովոյի, Յուլիա Մալինովայի և մյուսների հետ համատեղ ստեղծում է Կանանց Բուլղարական միությունը (Български женски съюз)[4]:

Իլինդինյան ապստամբության պարտությունից հետո` 1903 թվականին, Կարավելովան ղեկավարում է մակեդոնյան կանանց բանտերից ազատելու Կանանց կոմիտեն։ Մեկ տարի անց մասնակցում է Լոնդոնում կազմակերպված կոնֆերանսին։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Կարավելովան ստեղծում է Բուլղարական սանիտարական հանձնաժողով, իսկ Բալկանյան պատերազմի ժամանակ կազմակերպում է Լևսկու անվան համալսարանին կից հոսպիտալ։

Եկատերինա Կարավելովան 25 տարի եղել է Կանանց Բուլղարական միության նախագահը։ Խաղաղության և ազատության համար կանանց միջազգային լիգայի IV կոնգրեսում (1-7 մայիսի 1924 թվական, Վաշինգտոն) Եկատերինան ներկայացնում էր Բուլղարիան։ 1925 թվականին Կարավելովան դառնում է Լիգայի նախագահը[2]։

Եկատերինա Կարավելովան Անտոն Ստարշիմիրովի, Ասեն Զլատարովի, Պետկո Ստայնովի և այլոց հետ համատեղ ակտիվ մասնակցություն է ունենում Գերմանիայի հրեաների պաշտպանության Կոմիտեի ստեղծման աշխատանքներին[5]։

Ակտիվ հասարակական և քաղաքական գործունեության հետ մեկտեղ Կարավելովան զբաղվում է Լև Տոլստոյի, Ֆ. Մ. Դոստոևսկու, Վիկտոր Հյուգոյի, Գի դը Մոպասանի, Գ. Ֆլոբերի և Չարլզ Դիքենսի ստեղծագործությունների բուլղարերեն լեզվով թարգմանությամբ։ Կարավելովան համարվում է ավելի քան 50 պամֆլետների և հոդվածների հեղինակ։

Պարգևներ խմբագրել

  • «Հումանիզմի համար» շքանշան
  • «Քաղաքացիական վաստակի համար» I աստիճանի շքանշան
  • «Մշակույթի և արվեստի համար» շքանշան
  • «Բուլղարիայի անկախության համար 1908» հիշատակի խաչ
  • Երկու անգամ պարգևատրվել է «Կարմիր Խաչի» մեդալով

Հիշատակ խմբագրել

Եկատերինա Կարավելովայի անունն են կրում դպրոցներ, փողոցներ, հասարակական կենտրոններ։ Կարավելովայի պատվին է անվանակոչվել Անտարկտիկայի տեղանուններից մեկը (Karavelova Point)[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Кьосева, Цветана Първите дами на царска България. — София: «Св. Климент Охридски», 2010. — С. 15.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Francisca de Haan, Krasimira Daskalova, Anna Loutfi Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. — Central European University Press, 2006. — 710 с. — ISBN 9789637326394
  3. www.koprivshtitza.com ; info@koprivshtitza.com. «Копривщица». www.koprivshtitza.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Documentary Exposition | BAUW - The Bulgarian Association of University Women» (ամերիկյան անգլերեն). bauw-bg.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  5. Дренкова, Фани Като антична трагедия. Съдбата на Екатерина Каравелова и нейното семейство в писма, дневници, фотографии. — София: Наука и изкуство, 1984. — 517 с.
  6. «SCAR Composite Gazetteer» (անգլերեն). data.aad.gov.au. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.