Էլին Պելին (բուլղար․՝ Елин Пелин) Դմիտր Իվանով Ստոյանով (բուլղար․՝ Димитър Иванов Стоянов, հուլիսի 18, 1877(1877-07-18)[1][2], Բայլովո, Օսմանյան կայսրություն և Բուլղարիա[3] - դեկտեմբերի 3, 1949(1949-12-03)[4][1][5][…], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[4]), բուլղարացի գրող, հայտնի է գյուղական թեմաներով ստեղծագործություններով։

Էլին Պելին
բուլղար․՝ бен
Ծննդյան անունբուլղար․՝ Димитър Иванов Стоянов
Ծնվել էհուլիսի 18, 1877(1877-07-18)[1][2]
ԾննդավայրԲայլովո, Օսմանյան կայսրություն կամ Բուլղարիա[3]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1949(1949-12-03)[4][1][5][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Գրական անունЕлин Пелин, Чичо Благолаж, Камен Шипков, Елчо, Пан, Пелинаш, Поручик, Мито, Чер Чемер, Иван Коприван, Горна Горчица, Катерина, Бокич և Слова
Մասնագիտությունգրող, մանկագիր, գրադարանավար, լրագրող, դպրոցի ուսուցիչ, ուսուցիչ, արձակագիր և թարգմանիչ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
Ուշագրավ աշխատանքներThe Gerak Family?
ԱնդամակցությունԲուլղարիայի գրողների միություն
Изображение автографа
 Elin Pelin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բուլղարիայի Բայլովո գյուղում։ Պատանեկան տարիքից սիրել է գրել և կարդալ։ 1895 թվականին դասավանդել է իր հայրենի գյուղի դպրոցում։ Առաջին անգամ հրատարակվել է 1901 թվականին։ 1903 թվականին տեղափոխվել է Սոֆիա, եղել համալսարանի գրադարանի գրադարանավար։ Հենց այս տարիներին նա իր համար ընտրեց «պելին» (օշինդր) կեղծանունը։ 1906-1907 թվականներին ապրել է Ֆրանսիայում` կատարելագործելով լեզվական հմտությունները։

1910-1916 թվականներին եղել է Ազգային գրադարանի հատուկ հավաքածուների տնօրեն, միաժամանակ եղել է տարբեր ամսագրերի խմբագիր, այդ թվում մանկական Veselushka ամսագրի խմբագիրը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է պատերազմական թղթակից։

Իր ստեղծագործություններում Պիլինն անդրադառնում է հին Բուլղարիայում տիրող գյուղական մթնոլորտին։ *Pizho and Penda

  • Yan Bibiyan
  • Earth (Zemya, 1922)
  • The Gerak Family (Geratsite, 1911)

1924-1944 թվականներին աշխատել է Իվան Վազովի անվան թանգարանում` միաժամանակ շարունակելով գրել, մասնավորապես մանուկների համար, և հրատարակել։ 1940 թվականին եղել է Բուլղարիայի գրողների միության նախագահ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա կարողանում է դուրս սողոսկել Բուլղարիայի կոմունիստական կառավարության արգելված գրողների սև ցուցակից։ Ռեժիմը նրա ստեղծագործությունները համարել է ռեալիստիկ, Պելինին համարելով քննադատ գրող, սոցիալական ռեալիզմի ավետաբեր, գրող, ով գիտի՝ ինչպես ներկայացնել շահագործվող գյուղացիների կենսակերպն ու անհատական ապստամբությունները։

«Երկիր» և «Գերակ ընտանիք» ստեղծագործությունները ի թիվս այլ ստեղծագործությունների մի քանի անգամ էկրանավորվել են (1930, 1957, 1958).

Հիշատակ խմբագրել

Էլին Պելին քաղաքն անվանվել է ի պատիվ գրողի։

Հարավ Շեթլանդ կղզիների Սմիֆ կղզու Էլին Պելին կետն անվանվել է ի պատիվ գրողի։

Ամերիկայում կա մի գեղեցիկ վայր, որ կոչվում է Էլին Պելին վայր, որտեղ կարելի է զմայլվել գրողի հուշարձանով։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Էլին Պելինի հուշարձանը համանուն քաղաքում, Բուլղարիա
 
Էլին Պելինի գերեզմանը Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը
  • „Разкази“, т. I (1904)
  • „Пепел от цигарите ми“ (1905—1910)
  • „От прозореца“ (1908)
  • „Златни люлки“ (1909)
  • „Разкази“, т. II (1911)
  • „Гераците“ (1911)
  • „Китка за юнака“ (1917)
  • „Пижо и Пендо“ (1917, 1918)
  • „Гори Тилилейски“ (1919)
  • „Петльо герест златоперест]]“ (1919)
  • „Сладкодумна баба“ (1919)
  • „Правдата и кривдата“ (1920)
  • „Избрани разкази“ (1922)
  • „Сборник от разкази“ (1923)
  • „Сватбата на Червенушко“ (1924)
  • „Цар Шишко“ (1925)
  • „Песнички“ (1927)
  • „Земя“ (1928, повест)
  • „Черни рози“ (1928)
  • „Поточета бистри“ (1931)
  • „Ян Бибиян. Невероятни приключения на едно хлапе“ (1933)
  • „Ян Бибиян на луната“ (1934)
  • „Аз, ти, той. Мили родни картинки“ (1936)
  • „Под манастирската лоза“ (1936)
  • „Дядовата ръкавичка“ (1937)
  • „Кумчо Вълчо и Кума Лиса“ (1939)
  • „Три баби“ (1940)
  • „Щурче-свирче. Весели стихчета за момичета и момчета“ (1940)
  • „Страшен вълк“ (1944)
  • „Антология“ (1945)
  • „Избрани разкази“ (1946)
  • „Мили родни картинки. Весели разкази“ (1946)
  • „Избрани разкази“ (1949)
  • „Приказки и басни“ (1949)

Աղբյուրներ խմբագրել

  • Енциклопедия България. Т. 2., София, БАН, 1981 <http://slovo.bg/showbio.php3?ID=85>
  • проф. д-р Кръстьо Генов (1972). Литературен архив „Елин Пелин“ (том IV-ти). Издатество на БАН.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլին Պելին (գրող)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 36