Բեռնադետա Գրաֆ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ավստրիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 25, 1992(1992-06-25) (31 տարեկան)
Ծննդավայր՝Ինսբրուք, Ավստրիա
175 սանտիմետր[2]
Քաշ՝70 կիլոգրամ[2]

Բեռնադետա Գրաֆ (գերմաներեն՝ Bernadette Graf. հունիսի 25, 1992(1992-06-25), Ինսբրուք, Ավստրիա)[3], ավստրիացի ձյուդոիստուհի[4]։ Հանդես գալով 70 կիլոգրամ քաշային կարգում՝ Եվրոպական խաղերում նվաճել է երկու բրոնզե մեդալ. 2015 թվականին՝ Բաքվում և 2019 թվականին՝ Մինսկում։ Բացի այդ, չորս մեդալ է նվաճել 2013-2021 թվականներին անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնություններում։

Գրաֆը մասնակցել է երկու ամառային օլիմպիական խաղերի՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը 2016 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում ( –70 կգ քաշային կարգում) և իններորդը՝ Տոկիոյի 2020 թվականի օլիմպիադայում ( –78 կգ քաշային կարգում)[5]։

Միջազգային նվաճումներ խմբագրել

Եվրոպական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Քաշային կարգը
2015 թ Բաքու (Ադրբեջան )   Բրոնզ –70 կգ
2019թ Մինսկ (Բելառուս )   Բրոնզ Խառը թիմային
Եվրոպայի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Քաշային կարգը
2013 թ Բուդապեշտ (Հունգարիա )   Բրոնզ –70 կգ
2014 թ. Մոնպելյե (Ֆրանսիա )   Բրոնզ –70 կգ
2015 թ. Բաքու (Ադրբեջան )   Բրոնզ –70 կգ
2021 թ. Լիսաբոն (Պորտուգալիա )   Բրոնզ –78 կգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Les-Sports.info
  2. 2,0 2,1 Olympedia — 2006.
  3. «Bernadette Graf». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Bernadette GRAF». European Judo Union (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 21. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «GRAF Bernadette - Athlete Profile». olympics.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնադետա Գրաֆ» հոդվածին։