Բենիկ Պետրոսյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բենիկ Գեղամի Պետրոսյան (հունվարի 4, 1939(1939-01-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 1996(1996-05-11) կամ 1996, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։

Բենիկ Պետրոսյան
Ծնվել էհունվարի 4, 1939(1939-01-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 11, 1996(1996-05-11) (57 տարեկան) կամ 1996
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1959) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1966)
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինԱլիսա Ադամյան
ԵրեխաներԱրև Պետրոսյան և Արեգ Պետրոսյան

Քանդակագործ Արեգ Պետրոսյանի և նկարիչ, ձևավորող Արև Պետրոսյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Ստեղծագործել է մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործության բնագավառներում, բարձր մակարդակի է հասել հատկապես մանրաքանդակի ոլորտում (500-ից ավելի)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում[1]։

Բենիկ Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն հայրենիքում, այլ նաև նախկին խորհրդային երկրներում, ներառյալ՝ Ռումինիայում, Հարավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Բանտարկված այլախոհներ» (հարթաքանդակ, 1968, բրոնզ)
  • «Միջնադարյան երգ» («Երգչախումբ», 1971, ալյումին, հարթաքանդակ)
  • «Երիտասարդություն» (1974, փայտ)
  • «Հիրոսիմա» (1976, պղինձ, հարթաքանդակ)
  • «Լաստիվեր» (1976, Իջևան, գեղջկական կյանքի պատկերներ՝ բերքահավաք, գինու տոն, հայ շինականի դաշտային աշխատանք, տղամարդկանց, կանանց և կենդանիների որոշ կերպարանքներ)[3]։
  • «Շախմատ» (1978, բրոնզ)
  • «Մահվան մեղեդի» (1980, բրոնզ)
  • «Հանդիսատեսներ» (հարթաքանդակ, 1981, պլաստմասսա, Երևանի Կամերային թատրոն)
  • «Վիշտ» (1984, բրոնզ)
  • «Բարեկամություն» (1984, երկաթ, եռակցում, Աբովյան)
  • «Ճաքած նուռ» (1995, բրոնզ)
  • «Դեյր էր Զորի ճանապարհին» (1988, երկաթ)
  • «Ադամ և Եվա» (1990, քար, փայտ, բրոնզ, արծաթ)
  • Երևանի Կամերային թատրոնի որմնաքանդակներ

Կնոջը նվիրված քանդակաշարերը տոգորված են քնքուշ հեգնանքով և քնարականությամբ։

  • «Հանգստացող տիկինը» (1969, արծաթ)
  • «Հովանոցով աղջիկը» (1980, բրոնզ)
  • «Լոգանքից հետո» (1984, բրոնզ)
  • «Օնիքսե աղջիկներ» (1994)

1994 թվականին ստեղծել է «Հալեպյան շարքը» (Սիրիայի «Սիս» կենտրոն, Ալի Բաբայի քարանձավ, 80 թեմատիկ հարթաքանդակներ)։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ՝

Մեջբերումներ Բենիկ Պետրոսյանից խմբագրել

  Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց։ Շատ կուզենայի, որ Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով և արվեստանոցներով։ Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ։ Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար։ Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա…  
 
Բենիկ Պետրոսյանի հուշատախտակը Երևանի Թումանյան փողոցում

Հիշատակ խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Իգիթյանն է։ Այս հասցեում է գտնվել Բենիկ Պետրոսյանի արվեստանոցը[2]։

2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցն անվանակոչվել է Բենիկ Պետրոսյանի անունով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. 2,0 2,1 Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը
  3. Լաստիվերը, դրա քարանձավն ու «հեթանոսական» քանդակների իրական հեղինակը
  4. Mediamax. ««Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը»` Ազգային պատկերասրահում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  5. Mediamax. «Բենիկ Պետրոսյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2018-01-25-ին.
  6. Երևանում մի շարք փողոցներ են անվանակոչվել

Արտաքին հղումներ խմբագրել