Ալիսա Ադամյան

հայ ջութակահար, մանկավարժ, պետական, հասարակական, մշակութային գործիչ

Ալիսա Ադամյան (հունիսի 28, 1943(1943-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, մանկավարժ, պետական, հասարակական, մշակութային գործիչ։

Ալիսա Ադամյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1943(1943-06-28) (80 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունջութակահարուհի, երաժշտության ուսուցիչ, հասարակական գործիչ և պետական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ և Հայաստանի մշակույթի նախարարություն
ԱմուսինԲենիկ Պետրոսյան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
ԵրեխաներՎահագն Հայրապետյան, Արև Պետրոսյան և Արեգ Պետրոսյան
 Alisa Adamyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալիսա Ադամյանը ծնվել է 1943 թվականին Երևանում՝ մտավորականի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։ Կոնսերվատորիայում ուսանելու առաջին տարիներից դասավանդել է, միաժամանակ աշխատել Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում՝ դիրիժոր Օհան Դուրյանի ղեկավարությամբ։

Գործունեություն խմբագրել

1965 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենասիրական զարթոնքի և առաջադեմ ուսանողության շարքերում մասնակցել է Հայոց մեծ եղեռնի 50-ամյակին նվիրված առաջին երթին Հայաստանում։ 1991 թվականից Ալիսա Ադամյանը հասարակական և պետական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ գիտամշակութային, խաղաղասիրական, բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և արտասահմանյան երկրներում՝ նպաստելով մշակույթի զարգացմանն ու հանրահռչակման խնդիրներին, զգալի օգնություն է հասցրել փախստականներին, Սպիտակի երկրաշարժից տուժածներին, վիրավոր ազատամարտիկներին, զոհված հերոսամարտիկների ընտանիքներին և այլն։

2000-2012 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական[1], «ԳԻՐՔ» հիմնադրամի նախագահ, 1991 թվականից՝ «Հայ մտավորական կին» գիտամշակութային ՀԿ հիմնադիր-նախագահն է, 1997 թվականից՝ «Բենիկ Պետրոսյան» մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիր-նախագահ[2]։

Երեք տարի անընդմեջ կազմակերպել է «ПАЧЕС» /Սևծովյան տնտեսական համագործակցության պառլամենտական ասամբլեայի մանկական փառատոնը (2001-2003), Դելֆյան խաղերը (2001-2005), Արտեկի մանկական փառատոնը (2001-2005)։

 
Բենիկ Պետրոսյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում[3], 2010
  • 1998-2000 թվականներին՝ «Խաղաղություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային համագործակցության ծրագրի մասնակից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան)
  • 1998, 1999, 2000 թվականներին՝ "South women’s leadership" AED/USAID Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
  • HABITAT-II համաշխարհային գագաթնաժողով (Ստամբուլ-1996 թվական)
  • UNESCO-ի կենտրոնակայանում կազմակերպել է «Հայ տաղանդավոր երեխաները աշխարհին» աննախադեպ նախագիծը, որը շրջեց Ֆրանսիայի տարբեր քաղաքներով և ապա արտասահմանյան այլ երկրներով (1993)։
  • 1988 թվականին՝ AED/USAID «Կանանց առաջնորդություն» ծրագրերի մասնակից ԱՄՆ (Ատլանտա, Վաշինգտոն, Բոստոն) “Women Leadership”
  • 2002 թվականին՝ ԱՄՆ դրամաշնորհային ծրագրի շրջանավարտ (International Visitor Program “Cultural preservation”)
  • 2011, 2016 թվականներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Կանանց մենթորական ծրագրի մենթոր

Մասնակցել է բազմաթիվ ազգային, համաշխարհային, միջազգային, տարածաշրջանային կոնֆերենսների, գագաթնաժողովների, նստաշրջանների աշխատանքներին, այդ թվում՝ «Պեկինի կանանց 4-րդ համաշխարհային համաժողով»-ին, «Պեկինյան ճեփընթաց» UNDP-հատուկ ծրագրին (1995), Թայլանդում կայացած «Բարձրաստիճան պաշտոնյա կանանց համաժողովի» աշխատանքներին (2001)։

2004, 2005 թվականներին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 48, 49 նստաշրջաններում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային զեկույցները կանանց կարգավիճակի վերաբերյալ։

Հիմնադիրն է մի շարք մրցույթների, մարզային միջոցառումների, կանանց արվեստի փառատոների, «կանայք հանուն խաղաղության» տարածաշրջանային համագործակցության։

  • Չորս տարի անընդմեջ կազմակերպել է Համազգային ուխտագնացություն՝ «ԱՂՁՔ Հայոց Արշակունի արքաների դամբարան»։
  • ԱՄՆ-ում Հայաստանի «ԷՔՍՊՕ -2002» ցուցահանդեսի համակազմակերպիչն է (ԱՄՆ)։
  • Համագործակցել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների հետ, մասնակցել է սեմինարների, ուսուցողական, վերապատրաստման, դրամաշնորհային ծրագրերի տարբեր երկրներում` Կանանց առաջնորդություն (Բրյուսել), Հայաստանի կառավարման բարեփոխումների (DFID-London 2002), Հայաստանում քաղացիական հասարակության կազմակերպությունների հզորացման ծրագիր (EU STRONG CSOs for Stronger Armenia 2017)։
  • Մշակույթի պահպանություն և կառավարում ԱՄՆ դրամաշնորհային ծրագրի շրջանավարտ (2002 թվականին 6 նահանգների 12 քաղաքների այցելություն)։
  • Մասնակցել է մի շարք միջմշակութային միջոցառումների Բելգիայում, Անգլիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Եվրոպական, Ասիական և Միջինարևելյան երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում և ԱՄՆ-ում, թե՛ որպես հասարակական գործիչ, թե՛ որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա։

Անդամակցություն խմբագրել

  • 1991 թվականից՝ AIWA Հայաստան կազմակերպության անդամ
  • 2000-2007 թվականներին՝ ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ
  • 2016, 2017 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարին կից հասարարական խորհրդի անդամ

Պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նոր նշանակումներ
  2. «Նոր ժամանակ» (Մշակույթ), հունիս 24, 1995
  3. Mediamax. «Բենիկ Պետրոսյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Ադամյան» հոդվածին։