Բարդերի ակումբ
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Բարդերի ակումբ, հոգևոր տարածք, որտեղ հավաքվում են հեղինակային երգի սիրահարները. ոմանք՝ երգելու, ոմանք՝ լսելու, մտորելու և ուղղակի ժամանակն իմաստալից անցկացնելու համար։ Հիմնադրվել է 2008 թվականին Երևանում։
Պատմական ակնարկ
խմբագրելԵրգասացի կերպարը տարբեր ժողովուրդների ու ազգերի մեջ տարբեր անուներ է ունեցել՝ մենեստրելներ, բարդեր, երգող պոետներ, գուսաններ, աշուղներ, տրուբադուրներ, թափառող երաժիշտներ, բիվա հոսի, վագանտներ, աէդներ, շանսոնյե և այլն։
Մեզանում այժմ տարածված է այդ տեսակին կոչել երգահան, հեղինակային երգիչ, բարդ։
Առաջին համերգներ
խմբագրելԱռաջին հեղինակային երգի երեկոները («Համերգ մոմի լույսով» խորագրով) կազմակերպվել են 1991-1992 թթ․ Արարատ Բոբիկյանի նախաձեռնությամբ։
Այդ ձևաչափն իր զարգացումն ստացել է 2008թ-ին՝ դառնալով հենք Բարդերի Ակումբի համար։
Բարդերի ակումբի տարեգրություն
խմբագրել- 2008 թ. - Բարդերի ակումբի հիմնադրման տարի
- 2009 թ. - «Հեղինակային երգի հավաքածու N1»-ի շնորհանդես
- 2011 թ. հունիս 24 - համերգ նվիրված Էդուարդ Զորիկյանի 50 ամյակին
- 2011 թ. նոյեմբեր 11-12 - համերգներ Արցախում
- 2012 թ. ապրիլ - համերգ Սիրահարների այգում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»
- 2012 թ. մայիս 27 - Բարդերի ակումբը «Կիլիկիա» նավի վրա
- 2012 թ. հունիս 22 - «Հեղինակային երգի հավաքածու N2» շնորհանդես և «Բացօթյա ընթերցանության փառատոն»
- 2014 թ. հուլիս 18-20 - «Հուսո արագաստ» հեղինակային երգի փառատոն
- 2015 թ. հուլիս 15-17 - «Հուսո արագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն - փուլ I
- 2015 թ. օգոստոս 28-30 - «Հուսո արագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն - փուլ II2016թ. - «Հեղինակային երգի հավաքածու N3»[1]
- 2016 թ. հուլիս 15-17 - «Հուսո արագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն
- 2017 թ. հուլիս 14-16 - «Հուսո արագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն[2][3]
- 2018 թ. հուլիս 19-21 - «Հուսո արագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն
- 2019 թ. հուլիս 18-20 - «Հուսո արագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն[4]
- 2020 թ. սեպտեմբեր - առցանց «Հուսո արագաստ» հեղինակային երգի փառատոն
- 2021 թ. - ամեն ուրբաթ առցանց բարեգործական համերգներ
- 2022 թ. հուլիսի 14-16 - «Հուսո արագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն
Ձայնագրություններ
խմբագրելԱյս տարիների ընթացքում ստղեծվել են մի շարք ձեռնարկներ, մասնավորապես Հեղինակային երգի 1,2,3 հավաքածուները, որոնք որպես ուսումնամեթոդական նյութ ներկայացնում են մեզանում ծանոթ ու ոչ այդքան, երգահանների երգերն, դրանց նվագելու ակկորդներն ու սկավառակ, որի մեջ հեղինակի կողմից ներկայացված է կատարման ձեվը։
«Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոն
խմբագրել2014թ-ին Բարդերի Ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը[5]։
Մեկ տարի անց այն ստացավ միջազգային ձեվաչափ՝ ընդլայնելով աշխարագրությունը, հյուրընկալելով տարբեր երկրերի երգահանների։
Փառատոնը շարունակում է իր գործունեությունը ցայսօր՝ բացահայտելով նոր սերնդի երգահանների, ստեղծելով կամուրջ տարբեր սերունդների երգահանների միջև, նպաստելով դրանց գործունեությանը, ինչպես նաև խթանելով երգահաններին մեծ հարթակ ստանալու սեփական երգը տարածելու համար։
Բարդերի ակումբի անդամներ
խմբագրելԲարդերի ակումբի հիմնական անդամներն են[6]՝
Արմեն Ադամյան
Ռուբեն Քամալյան
Վահե Քոչար
Արեգ Նազարյան
Գագիկ Շիբոյան
Սարգիս Շիբոյան
Կարեն Մամիկոնյան
Վարդան Գալստյան
Ռուբեն Դալլաքյան
Սրբուհի Սիմոնյան
Լիլիթ Սարգսյան և այլք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հեղինակային երգի հավաքածու No3-ի շնորհանդես».
- ↑ Բիլայնի աջակցությամբ կայացավ «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը
- ↑ «ՍԻՎԻԼ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպություն
- ↑ Սևանի ափին կանցկացվի «Հուսո առագաստ 2019» հեղինակային երգի փառատոնը
- ↑ «Հուսո առագաստ».
- ↑ «Բարդերի Ակումբի անդամներ».