Բավեան (ինդոն.՝ Pulau Bawean), ինդոնեզական կղզի Ճավայի ծովում։ Ունի 196,11 կմ² մակերես: Համաձայն 2010 թվականի վիճակագրական տվյալների՝ կղզում գրանցված բնակիչների թիվը կազմում է 70.242 մարդ։ Ավելի քան 26.000 բավեացիներ (տղամարդկանց 70%-ը) ժամանակավորապես բնակվում է կղզու սահմաններից դուրս։ 19-րդ դարի առաջին կեսից սկսած աշխատանքի նպատակով բավեանցիների զանգվածային արտագաղթը հիմնականում դեպի հարևան Սինգապուր և Մալայզիա համարվում է կղզու սոցիալ-տնտեսական կյանքի հիմնական առանձնահատկությունը:

Բավեան
Տեսակկղզի
Երկիր Ինդոնեզիա[1]
Վարչատարածքային միավորGresik?[1]
ՎայրՃավայի ծով
Մասն էՄեծ Սունդայի կղզիներ
Երկարություն18,5 կմ
Լայնություն11 կմ
Մակերես196 կմ²
Բնակչություն65 000 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Այն վարչականորեն գտնվում է արևելյան Ճավայի ենթակայության ներքո՝ մտնելով Գրեսիկ մարզի կազմի մեջ։ Տարածքը բաժանված է երկու շրջանի՝ Սանկապուրա և Տամբակ :

Կղզին հայտնի է իր հարուստ բնությամբ։ Այստեղ հանդիպող բուսատեսակների մի մասը համարվում են էնդեմիկ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կղզու ջրային տարածքում Ճապոնիայի և դաշնակից երկրների ռազմածովային ուժերի միջև տեղի են ունեցել կատաղի մարտեր:

Անվանում խմբագրել

Ծագումնաբանություն խմբագրել

Ըստ տարածված վարկածի՝ կղզու անվանումը գալիս է հին ճավայերեն «արևի լույսը կա» բառակապակցությունից, այսինքն՝ «ba (լույս) we (արև) an (կա)»։ Ըստ լեգենդի՝ 1950 թվականին մառախուղի մեջ մոլորված ճավացի նավաստիները հենց այս կղզու ափերին վերջապես տեսան արևը։ Գոյություն ունի նաև կղզու անվան ծագման հետ կապված այլ վարկած, ըստ որի՝ այն գալիս է ինդոնեզերեն «բաբի» - խոզ բառից։ Նախքան իսլամ ընդունելը՝ կղզում տարածված էր խոզաբուծությունը[2][3][4][5]։

Ինդոնեզիայի նիդերլանդական գաղութացման ժամանակաշրջանում կղզին ստացավ հոլանդերեն Լյուբոկ (հոլ.՝ Lubok) անվանումը, չնայած Բավեան անվանումը շարունակում էր կիրառության մեջ մնալ նույնիսկ հենց հոլանդացիների շրջանում[6][7]։

Հատկանշական է, որ բնիկների մեծ մասը, լեզվական առանձնահատկություններից ելնելով, կղզու անունն արտասանում է «Բոյիան», հազվադեպ՝ «Բաբիան»։ Բոյիան անվանումը տարածում գտավ նաև Սինգապուրում և Մալայզիայում՝ պայմանավորված այնտեղ արտագաղթած բավեացիների մեծ ներհոսքով[4][5]։

«Կանանց կղզի» խմբագրել

Ինդոնեզական հասարակության շրջանում Բավեանը հաճախ անվանվում է «Կանանց կղզի» կամ «Կույսերի կղզի» (ինդոն.՝ )[8]: Այս հանգամանքը պայմանավորված է 19-րդ դարի վերջերից սկսած տղամարդկանց զանգվածային արտագաղթով, ինչի հետևանքով կանայք կղզում կազմում էին բնակչության բացարձակ մեծամասնությունը (2009 թվականի դրությամբ ավելի քան 77 %-ը)։ Աշխատունակ տարիքի անձանց շրջանում գենդերային տարանջատումն առավել ակնհայտ է։ Բավեանի այս ֆենոմենը գիտական հետազոտությունների առարկա է դարձել[8][9][10][11]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագրիչներ խմբագրել

Կղզին գտնվում է Ճավայի ծովում՝ Մադուրա կղզուց գրեթե 150 կմ դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 196,11 կմ² մակերես[12]։ Ունի կլորավուն կառուցվածք, լայնությունը միջինում 15 կմ, առավելագույնը 18 կմ, նվազագույնը 15 կմ է[7][9][13]։ Առավել խոշոր բնակելի կղզիներից են՝ Սելայարը, Նոկո Սելայարը, Նոկո Գիլին, Բիլի Բարատը[14]։

Կղզին ունի հրաբխային ծագում։ Ընդերքը կազմված է հրաբխային ապարներից (մոտ 85%)։ Տեղ-տեղ հանդիպում են կրաքարեր, ավազաքարեր[15][16]։

Ափամերձ տարածքների ցածր շերտերում հողը ալուվյալ է, գորշ կավի և ավազի գերակշռությամբ։ Ծովի մակարդակից 10-30 բարձրության վրա ալուվյալ շերտավորումները ձևավորում են շագանակագույն կավի շերտեր, ավելի բարձր շերտերում գերակշռում է կարմիրն ու շականագույնը։ Տարածքը համարվում է սեյսմի ակտիվ գոտի, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ստորգետնյա տատանումներ, որոնք ուղեկցվում են սողանքներով և հողի տեղաշարժերով[15][16][17],:

Կղզում կան օնիքսի զգալի հանքավայրեր[18][19][20], քարածխի և ոսկու պաշարներ[7][21]։

Բավեանի մայրցամաքային ծանծաղուտում կան նավթի և գազի հանքավայրեր, որոնք Ինդոնեզիայի տարածքում ամենախոշորներից են[22][23]։

Ռելիեֆ խմբագրել

Տարածքի մեծ մասը պատված է գոգավորություններով է։ Հարթ տարածությունները հանդիպում են միայն նեղ ափամերձ գոտում և կղզու հարավարևմտյան որոշ հատվածներում (այդ իսկ պատճառով կղզին հաճախ անվանում են «99 լեռների կղզի»[22][23]։ Ռելիեֆը հասնում է մաքսիմալ բարձրության կղզու կենտրոնական և արևելյան մասերում, ամենաբարձր կետը 655 մետր բարձրություն ունեցող Գունունգ-Տինգի (ինդոն.՝ Gunung Tinggi), բառացիորեն «բարձր լեռ») բլուրն է[15]։ Այնտեղ տեղակայված են որոշ ջրամբարներ, որից ամենախոշորը ծովի մակարդակից 300 մետր բարձրության վրա գտնվող Կաստոբա (ինդոն.՝ Danau Kastoba) լիճն է՝ 0,3 կմ² մակերեսով, մինչև 140 մետր խորությամբ[15][24]։

Կղզում հոսում են որոշ փոքր գետեր, կան նաև ջրվեժներ՝ ամենաբարձրներից Լաչարը (ինդոն.՝ Laccar) և Պատար Սելամաթը (ինդոն.՝ Patar Selamat)[14]: Կան երկրաջերմային էներգիայի աղբյուրներ մասնավորապես՝ Կեբունդայան (ինդոն.՝ Kebun Daya) և Թաուբաթը (ինդոն.՝ Taubat)[14]:

Կլիմա խմբագրել

Կլիման արևադարձային է, մուսոնային, Ինդոնեզիայի այլ հատվածների համեմատ ավելի քիչ խոնավ։ Օրական ջերմաստիճանի տատանումները աննշան են. միջինը կազմել է 1,15 °C, որը մի փոքր բարձր է Ինդոնեզիայի ընդհանուր ցուցանիշից[25]։

Անձրևային շրջանը տևում է դեկտեմբերից մինչև մարտ[15][25]։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

 
Բավեական եղնիկ (էնդեմիկ տեսակ)

Բավեանի բնական պայմանները բավականին նման են ճավայականին։ Ի սկզբանե դրա տարածքը մեծամասնությամբ ծածկված էր խոնավ արևադարձային անտառներով, բայց մարդկանց տնտեսական կյանքի զարգացման հետ անտառային տարածքը գնալով կրճատվեց և XX դարի վերջում չէր անցնում ընդհանուր տարածքի 10%-ը։ Ծառերի ավելի տիպիկ տեսակներից են Ֆիկուսը (Ficus sp.), նաուկլեան (Nauclea sp.)[15][25]: Բույսերի որոշ տեսակներ չեն հանդիպում հարևան Ճավայում՝ մասնավորապես անհարթ կանարիումը (Canarium asperum), երկնագույն պրենանդրան (Pternandra coerulescens), մալայական իրվինգիան (Irvingia malayana):

Կղզու ֆաունայի առավել նշանավոր ներկայացուցիչն է համարվում (լատին․՝ Cervus porcinus) եղնիկը, որին հաճախ կոչում են նաև բավեական։ Այն էնդեմիկ տեսակ է։ Բավեանի խորհրդանիշ համարվող կենդանու այս տեսակը 2000-ական թվականներին հաշվվում էր 250-350։ Համաձայն ինդոնեզական օրենսդրության բավեական եղնիկը գտնվում է հատուկ հսկողության տակ[26]։

Բավեանում ապրում են նաև կենդանիներին այլ տեսակներ, ինչպես օրինակ ծովախեցգետինը։ Թռչնի տեսակներից այստեղ տարածված է սովորական կվակվան (լատին․՝ Nycticorax nycticorax), շիկակարմիր տառեղը (լատին․՝ Ardea purpurea), մեծ ֆրեգատը (լատին․՝ Fregata minor), որորակտուց ջրածիծառը (լատին․՝ Gelochelidon nilotica): Սողուններից Բավեանում հանդիպում են հսկայամողեսը (լատին․՝ Varanus sp.), ցանցավոր պիտոնը (լատին․՝ Python reticulatus): Տեղեկություններ կան, որ Բավեանի ափերում լողում է նաև բարձրակատար կոկորդիլոսի (լատին․՝ Crocodylus porosus) տեսակը[15][27]։

Վարչակազմի դեռևս նիդեռլանդական գաղութացման ժամանակներից սկսած քայլեր էին ձեռնարկվում Բավեանի բնության պահպանման համար։ 1979 թվականին տեղական ֆաունայի պահպանման համար կղզում ստեղծվեց 3832 հեկտար մակերեսով արգելոց և 725 հեկտար մակերեսով արգելավայր, որտեղ պաշտպանության տակ են գտնվում կենդանի բնության բոլոր տեսակները[15]։

Պատմություն խմբագրել

Մինչգաղութացման շրջան խմբագրել

Բավեանում մարդկանց բնակեցման ժամանակաշրջանի մասին հստակ տեղեկություններ չկան։ Վաղ միջնադարում կղզու նավահանգիստները ծառայում էին որպես կանգառ Ճավայական ծովով անցնող նավաստիների համար։ Այստեղ առաջին մարդկանց բնակեցման մասին լուրերը վերաբերվում են XV դարին[28]։ Բավեանի մասին գրեթե բոլոր հիշատակությունները կապված են այստեղ մուսուլմանական քարոզիչների այցի հետ։ Կղզաբնակների մասսայական անցումը մուսուլմանությանը սկսվեց 1601 թվականաին, երբ մահացավ տեղացի ռաջա Բեբիլեոնը և իշխանությունն անցավ Ճավայից ժամանած Շեյխ Մաուլանա Ումար Մասուդին (ինդոն.՝ Syeh Maulana Umar Mas’ud): Շեյխի հիմնադրած տոհմը պահպանեց կղզու անկախությունը ճավայական պետություններից։ Ինչպես հայտնի է 1720-1747 թվականներին թագավորած նրա ծոռը՝ Պուրբոնեգորոն, այցելում էր Ճավա որպես Բավեանի ինքնիշխան կառավրիչ։ Շեյխ Մաուլանաի և Պուրբոնեգորոյի պահպանված գերեզմանները համարվում են սրբատեղի և կղզու տեսարժան վայրերից։ Այստեղ Ինդոնեզիայի տարբեր հատվածներից ժամանում են մուսուլման ուխտավորները։

Գաղութացման շրջան խմբագրել

 
Կորնելիուս դե Հութմանի խումբը, ձախից երկրորդը «Ամստերդամ» նավն է: XVII դարի անհայտ հեղինակի աշխատանք

Հոլանդացիները առաջին անգամ Բավեան եկան դեպի Ճավա իրենց առևտրական ճանապարհորդության ընթացքում։ Խմբի հրամանատարն էր հայտնի նավաստի Կորնելիս դե Հաութմանը։ 1597 թվականի հունվարի 11-ին «Ամստերդամ» նավը վնասվեց կղզու ափերին։ Հոլանդացիները այն վառեցին պորտուգալացիների բռնագրավումից խուսափելու համար, ովքեր նրանց գլխավոր մրցակիցներն էին Մալայան կղզեխմբի համար ընթացող մարտերում[29]։

17-ից 18-րդ դարերում Հոլանդական Օստինդիա կազմակերպության նավերը պարբերաբար այցելում էին Բավեան՝ կղզեխմբի այս հատվածում իրենց դիրքերը ամրապնդելու համար։ 1743 թվականին կղզին պաշտոնապես անցավ նրանց տիրապետության տակ և ստացավ հոլանդերեն Լյուբոկ անվանումը։ Այն տնտեսական առումով իրենից մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում։ Հիմնականում ծառայում էր որպես անցումային կետ Ճավայից Կալիմանտան գնացող նավերի համար[6][30]։

1798 թվականին՝ Հոլանդական Օստինդիա կազմակերպության սնանկացումից հետո, Բավեանը, նաև կազմակերպության ամբողջ սեփականությունը անցավ Նիդեռլանդների կառավարությանը։ Կղզին մտավ Սուրաբայա նստավայրի կազմի մեջ։ Ինչպես Հոլանդական Օստ Ինդիայի այլ շրջաներում, Բավեանում նույնպես իշխանությունը որոշակիորեն գտնվում էր տեղական ավագանու ձեռքերում։

19-րդ դարի վերջերից սկսած տղամարդիկ արտագաղթում էին աշխատանքի համար, առաջին հերթին դեպի Սինգապուր[8]։ 20-րդ դարի սկզբում այստեղ արտադրվում էր ծխախոտ, ինդիգո, բամբակյա կտորներ։ Հայտնաբերվեցին նաև քարածխի հանքեր։ Կղզուց արտահանվում էին նաև բավեական եղնիկներ և տեղական ցեղատեսակի ձիեր[7]։

1930-ական թվականներին Բավեանում սկսվեց տեքու մասսայական ծառատունկ, որն էլ բերեց կղզու անտառային տարածքի ոչնչացմանը[15]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

 
թեթև հածանավ «Դե Ռոյթերը»։ Նկարը՝ 1942 թվական, պետրվար

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բավեանի ծովային տարածությունը դարձավ ճապոնական ռազմածովային ուժերի և դաշնակիցների միջև բախման գոտի։ 1942 թվականի փետրվարի 25-ին կղզին բռնագրավվեց ճապոնական դեսանտի կողմից։ Հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին ճապոնացիները հասցրին Բավեանում կառուցել ռադիոկայան, բայց այն հրթիռակոծվեց ամերիկյան «S-38» սուզանավի կողմից ref name="ww2pacific"/>[31]։

Փետրվարի 28-ին կղզու մոտակայքում՝ Ճավայան ծովում տեղի ունեցավ առաջին մարտը, որի ընթացքում ճապոնացիների կողմից ջրասույզ արվեցին դաշնակիցների մի քանի նավեր, այդ թվում՝ հոլանդական թեթև հածանավեր «Դե Ռոյթերը» և «Ճավան», ինչպես նաև էսկադրոնային ականակիր «Կորտենարը» և բրիտանական «Էլեկտրան»։ «Դե Ռոյթեր» նավի վրա զոհվեց օստինդիա նավատորմի հրամանատար փոխադմիրալ Կարել Դորմանը[31][32]։

Մարտի 1-ին Բավեանի ափերից քիչ հեռու տեղի ունեցավ երկրորդ մարտը, որը նաև հայտնի է Բավեանի Ճակատամարտ անվանումով[31]։ Այն ավարտվեց բոլոր դաշնակից նավերի, այդ թվում՝ բրիտանական ծանր հածանավ «Էնքաունթերի» և ամերիկյան «Փոլի» ոչնչացմամբ[31][32][33]։

1945 թվականին Բավեանում ակտիվ էր հոլանդական «O-19»-ը սուզանավը, այն ռմբակոծեց ճապոնական նավը (պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսում հոլանդական նավատորմի հազվադեպ հաջողություններից մեկն էր)[34]։ 1945 թվականի օգոստոսին Բավեանում ճապոնական ուժերը հանձնվեցին անգլո-հոլանդական զորքերին։

Ինդոնեզիայի կազմում խմբագրել

 
Ամերիկյան ռազմաօդային նավատորմի F-18 կործանիչները, որ պատճառ դարձան 2003 թվականի «Բավեական միջադեպի» համար:

1945 թվականի օգոստոսի 17-ին՝ Ինդոնեզիայի Հանրապետության անկախության հռչակումից հետո կղզին դե-ֆակտո հայտնվեց նորաստեղծ կազմի մեջ։ Սակայն դե-յուրե այն գտնվում էր հոլանդական իշխանության տակ և 1948 թվականին Մադուրայի ու այլ փոքր կղզիների հետ միասին հայտնվեց կիսանկախ Մադուրա պետության կազմի մեջ, որը ստեղծվել էր Նիդեռլանդների իշխանության նախաձեռնությամբ[35][36]։ Վերջինս միտք ուներ նախկին գողութացված հողերը վերածել կախյալ դաշնային միավորի։ 1949 թվականի նոյեմբերի 2-ից ապրիլի 23-ը տևած Հաագայի կլոր սեղանի կոնֆերանսի ընթացքում ընդունված որոշմամբ Մադուրա պետությունը ընդգրկվեց Ինդոնեզիայի միացյալ նահանգների (ԻՄՆ) կազմի մեջ[36]։

1950 թվականի մարտին Բավեանը, ինչպես նաև Մադուրայի պետության ամբողջ տարածքը մտավ Ինդոնեզիայի Հանրապետության տարածքի մեջ, որը դուրս էր եկել ԻՄՆ-ի կազմից։ Այդ քայլը դե-ֆակտո ընդունվեց 1950 թվականի օգոստոսին, երբ Ինդոնեզիան հռչակվեց ունիտար պետությունՔաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag[37]։

21-րդ դարի սկզբին կղզու համար առավել նշանակալի իրադարձություններից էր այսպես կոչված «Բավեական միջադեպը», որը նշանավորվում էր Ինդոնեզիայի օդային սահմանների խախտմամբ։ 2003 թվականի հուլիսի 2-ին կղզու օդային տարածքով Ամերիկյան 7-րդ ռազմաօդային նավատորմի հինգ F-18 տեսակի կործանիչներ մուտք գործեցին Բավեանի օդային տարածք։ Ինքնաթիռները որսալու համար օդ բարձրացան Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 տեսակի կործանիչ։ Ինդոնեզացիների կողմից արտասահմանյան ինքնաթիռներին ճանաչելու և դրանց հետ կապի հաստատումից հետո, վերջիններս լքեցին երկրի օդային տարածքը։ Միջադեպի հանգուցալուծումից հետո երկրի քաղաքական էլիտայում և հասարակության մեջ բարձրացավ բուռն հակաամերիկյան տրամադրություն[38][39][40]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության տեղաշարժեր և թվաքանակ խմբագրել

Արտագաղթի բարձր աճի մակարդակի պայմաններում դժվար է նշել բնակչության հստակ թվաքանակ։ 2010 թվականին Ինդոնեզիայում անցկացված համապետական մարդահամարի արդյունքներով Բավեանում ապրող բնակիչների թիվը կազմում էր 70242, ընդ որում, կղզիաբնակների շուրջ 26 հազարը բնակվում են նրա սահմաններից դուրս՝ Մալայզիայում, Սինգապուրում, նաև Ճավայում ու Ինդոնեզիայի այլ շրջաններում[8][41]։

Բնակչության միջին խտությունը կազմում է գրեթե 360 մարդ/1 կմ²։ Կղզին բնակեցված է անհամաչափ. բնակչության բացարձակ մեծամասնությունը բնակվում է ափամերձ տարածքներում, երբ շատ ներքին շրջաններ ընդհանրապես դատարկ են[37]։ Առավել խիտ բնակեցված է կղզու հարավային ափամերձ շրջանը, մասնավորապես՝ Սանկապուրան, որտեղ բնակվում է կղզաբնակների կեսը։

20-րդ դարի սկզբին բնակչության աճի տեմպերը ցածր էին։ Աստիճանաբար կյանքի որակի բարձրացման և Մադուրայից մարդկանց ներգաղթի հետ մեկտեղ 1930-1964 թվականներին բավեանցիների քանակը կրկնապատկվեց՝ 29.860-ից հասնելով 59.525-ի։ 2000-ական թվականների տվյալներով արդյունքները դրական են գնահատվում՝ յուրաքանչյուր տարի 0,65 % աճ։ Ավանդաբար կղզու հարավային հատվածում այս ցուցանիշը ավելի բարձր է, քան հյուսիսում[9][41]։

Բնիկներ խմբագրել

Բնակչության բացարձակ մեծամասնությունը բնիկներն են՝ բավեանցիները։ Նրանց էթնոգենեզի գործընթացը բավականին բարդ էր։ 15-ից 16-րդ դարերում կղզում բնակվողների մեծ մասը կազմում էին մադուրացիները, ավելի փոքր մասը՝ ճավայացիները։ Այս ժամանակներում Մալայան կղզեխմբի այլ հատվածներից Բավեան էին այցելում ձկնորսներ, ծովահեններ, վաճառականներ, որոնցից շատերը բնակություն էին հաստատում կղզում[9][37]։

Ավելի ուշ Բավեան տեղափոխվեցին Պալեմբանգ քաղաքի բնակիչների մեծ մասը։ Վերջիններս այստեղ ձևավորեցին կիմասների համայնքը (ինդոն.՝ kiemas), որը առաջատար դիրքեր էր գրավում առևտրի ոլորտում։

20-րդ դարի սկզբում բավեանցիները իրենցից ներկայացնում էին բավականին միատարր էթնիկ խումբ։ Էթնիկական նույնականացմանը նպաստեց նաև այն, որ աշխատանքի համար տեղափոխվելով Մալայզիա և Սինգապուր, կղզաբնակները այնտեղ հիմնում էին համայնքներ, իրենց ներկայացնելով որպես բավեանցիներ, այլ ոչ թե մադուրացիներ[4][9]։

Ազգային փոքրամասնություններ խմբագրել

 
Բավեանում ճավայացիները փոքրամասնություն են կազմում

Վերջին տասնամյակներում կղզի տեղափոխված այլազգիների թիվը մեծ չէ[8][9]։ Վերջիններիս մեջ առավել շատ են ճավայացիները։ Շատ ճավայացիներ ապրում են Գիլի-Բարաթ կղզում, որ կապված է Բավեանի հետ դամբով։ Այնտեղ նրանք զբաղվում են կոկոսյան արմավենու աճեցմամբ։ Նոր եկած ճավայացիները տարբերվում են հարյուրամյակներ առաջ Բավեան եկած իրենց հայրենակիցներից։ Վերջիններս ապրում են Դիպոնգո գյուղում և պահպանում են հին ճավայերեն լեզուն[9]։

19-րդ դարից սկսած կղզում ձևավորվել է նաև ոչ մեծ չինական համայնք։ Այն աստիճանաբար աճում է շնորհիվ բնական աճի, ինչպես նաև այն հանգամանքով պայմանավորված, որ բավեանցիները Սինգապուրում և Մալայզիայում որդեգրում են չինացի երեխաների[9]։

Բավեանցիներն արտերկրում խմբագրել

Բավեանցիների աշխատանքի համար հաճախակի արտագաղթը առաջին անգամ գրանցվել է 1840-ական թվականներին։ Սակայն ամենայն հավանականությամբ այն սկսվել էր ավելի վաղ՝ 1820-ականներին։ Նրանք արտագաղթում էին հիմնականում դեպի բրիտանական գաղութացված Մալակկա թերակղզի։ Ասյտեղ բավեանցիները հաստատվում էին կոմպակտ էթնիկ համայնքներում[8][9][42]։ Այսպես, 1849 թվականին Սինգապուրում գրանցված էին ոչ պակաս քան 763 բավեացի, որոնց մեծամասնությունն ապրում էր մի շրջանում, որը ստացել էր Քամփունգ-Բոյան անվանումը (մալայերեն՝ Kampung Boyan-«Բավեական գյուղ»)։ Նման անվանումներով բնակավայրերը Մալայզիայում անընդհատ շատանում էին։ Հետաքրքրական է, որ Սինգապուրում և Մալայզիայում բավեական այսպիսի շրջանները իրենց գոյությունը պահպանում են արդեն մեկ ու կես հարյուրամյակ[9]։

Արտագաղթը ավելի մեծ մասշտաբների հասավ 1940-1950-ական թվականներին՝ Ինդոնեզիայի անկախության հաստատման տարիներին, որը ուղեկցվում էր քաղաքական և տնտեսական անկայունությամբ։ 1950 թվականին Սինգապուրում բավեանցիների թիվը հասնում էր 24 հազարի[9]։ Ընդլայնվում էին նաև արտագաղթի սահմանները՝ հանսելով մինչը Ավստրալիա։ Ավելի ուշ աշխատանքի փնտրտուքով բավեացիներն արդեն հասնում էին մինչև մերձավոր Արևելք, հատկապես՝ Սաուդյան Արաբիա[8]։

20-րդ դարում արտասահման մեկնած բավեացիների մեծ մասը, հաստատվելով նոր բնակության վայրում, խզում էին հայրենի կղզու հետ կապը։ Իսկ այժմ դեպի Սինգապուր, Ավստրալիա, Մալայզիա և այլ երկներ մեկնած արտագաղթյալների մեծ մասը պահպանում են տան հետ կապը և ժամանակ առ ժամանակ այցելում, իսկ որոշակի ժամանակահատված աշխատելուց հետո արդեն ընդմիշտ վերադառնում են հայրենիք[8][42]։

Մասսայական արտագաղթի հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են։ Բայց հետազոտողները գտնում են, որ արտագաղթը բավեացիների համար դարձել է նաև ազգային ավանդույթի տեսակ[8]։ Կղզում կա կարծիք, որ տղամարդը չի կարող հասուն համարվել, քանի դեռ աշխատելու համար չի արտագաղթել։ Իսկ ըստ 2008-2009 թվականներին կատարված հարցումների համաձայն արտագաղթյալների 35%-ը արտագաղթում են հետաքրքությունից ելնելով կամ կյանքի փորձ ստանալու նպատակներով[8][43]։

Լեզու խմբագրել

Բնիկների մայրենի լեզուն մադուրական լեզվի բավեական բարբառն է։ Բավեաական բարբառը մյուսներից տարբերվում է իր բառագիտությամբ և հնչյունաբանությամբ[37][44]։ Սինգապուր և Մալայզիա տեղափոխված բավեացիների շրջանակում ձևավորվում է նոր ենթաբարբառ[4]։

Mեծահասակների մեծ մասը Բավեանում տիրապետում է նաև պետական լեզվին՝ ինդոնեզերենին[8]։

Կրոնական կառուցվածքը խմբագրել

Բավեանի բնակչության մեծամասնությունը Սուննի իսլամի հետևորդ է։ Այլ կրոններին պատկանող մարդկանց թիվը փոքր է[37][43][45]։ Ըստ 2008 թվականի տվյալների՝ կղզին ունի 114 մզկիթ։ Բացի այդ, յուրաքանչյուր փոքրիկ գյուղում կա նաև առնվազն մեկ կրոնական հավաքատեղի։ Հոգևոր և հասարակական կյանքում մեծ տեղ են զբաղեցնում նաև ավանդական իսլամական դպրոցները[46]։ Բավեացիների մեջ պահպանվում են նաև ավանդական տեղական հավատալիքները[17][37]։ Բացի այդ դեռևս 20-րդ դարում բնիկների մի մեծ զանգված դավանում էր անիմիզմ։ Նրանց անցումը իսլամ տեղի ունեցավ 1960-ական թվականներին[37]։

 
Ավանդական բավեական տան մոդելը

Կյանքի ոճը խմբագրել

Բավեացիների ավանդական տները շատ նման են մադուրականին՝ հնդկեղեգից տներ, ծածկապատշգամբով, ամրավենու տերևներով կամ եղեգներով ծածկված տանիքներ։ Միայն վերջին տասնամյակներում է լայն տարածում գտել կղմինդրի կիրառությունը տնաշինության ոլորտում[47]։

Բավեացիների ավանդական հագուստը սարոնգն ու երկար վերնաշապիկն է տղամարդկանց համար, իսկ կանանց համար՝ սարոնգը և կարճ վերնազգեստը։ Չնայած բնակչության հավատարմությանը իսլամին՝ կանանց համար գլխաշոր կրելը պարտադիր պայման չէ։ Ազգային հագուստի վրա մեծ է ճավայական, մալայական, մադուրական մշակույթների ազդեցությունը։ Այն նկատվում է նաև ավանդույթներում, պարերում, տոնակատարություններում[47]։

Բավեական խոհանոցը բավականին բազմազան է. սննդակարգի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բրինձը, ձուկը և ծովամթերքը[8]։ Բանջարեղենային միջուկով բավեական կարկանդակը լայն տարածում ունի Ինդոնեզիայում, Մալայզիայում, Սինգապուրում։ Դրան անվանում են «բավեական հաց»[48][49]։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Վարչատարածքային առումով Բավեանը ընդգրկված է արևելյան Ճավա նահանգի կազմում։ 1975 թվականից ներառվել է նահանգի Գրեսիկ մարզի կազմում՝ դուրս գալով Սուրաբայա մարզից[14]։

Կղզին բաժանված է 2 շրջանի՝ Սանկապուրա և Տամբակ։ Սանկապուրայի տարածքը կազմում է 118,72 կմ²[14], բնակչությունը՝ 45 754 մարդ[8]։ Այս շրջանի կառավարչի պաշտոնը 2011 թվականից զբաղեցնում է Սուհամին[50]։ Տամբակն ունի 77,55 կմ² տարածք[14]։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 24 488 մարդ[8]։ Կառավարչի պաշտոնը զբաղեցնում է Սուրոպադին։ Կղզու տարածքի մեջ են մտնում նաև հարակից ոչ մեծ կղզիները[50]։

Տնտեսություն խմբագրել

Ընդհանուր առմամբ Բավեանը Ինդոնեզիայի տնտեսապես առավել քիչ զարգացած շրջաններից է։ 2011 թվականի տվյալներով կղզու համախառն արտադրանքծավալը կազմել է շուրջ 166,59 միլիարդ ինդոնեզական ռուպի (շուրջ 18,49 մլն ԱՄՆ դոլար)[51][52]։

Կղզու տնտեսական և ենթակառուցվածքային ցածր զարգացման համար առաջնային գործոն է այն, որ բնակչության հիմնական աշխատունակ տղամարդկանց մեծ մասը գտնվում է արտերկրում և ավելի քիչ է հետաքրքված հենց Բավեանում աշխատելով։ Տնտեսության համեմատաբար զարգացած ոլորտներն են գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը, հանքարդյունաբերությունը[8]։

Գյուղատնտեսություն խմբագրել

 
Տեքի,(լատին․՝ Tectona grandis). արտահանվող հիմնական նյութերից

Կղզում բնակվող բավեացիների հիմնական մասը զբաղված է գյուղատնտեսությամբ, առավելապես՝ հողագործությամբ։ Հիմնական մշակաբույսերից է բրինձը, որը սովորաբար աճեցվում է ափամերձ գոտիներում, որպես կանոն ծովի մակարդակից ոչ ավելի քան 30 մետր բարձրության վրա[46]։ Մշակվում են նաև եգիպտացորեն, կարտոֆիլ, կոկոս, մանգո[8][53][54]։ Արտադրողականությունը Բավեանում ավելի ցածր է քան Ճավայում։ Այս իրավիճակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ գյուղատնտեսության համար անհրաժեշտ համապատասխան մեքենաների, պարարտանյութերի, թունաքիմիկատների անբավարարություն, ինչպես նաև երաշտների հաճախակիություն[55][56]։

Անասնապահությամբ զբաղվում են շուրջ 5 հազար կղզիաբնակներ։ 2011 թվականին կովերի քանակը կազմում էր 12,317 գլուխ, գոմեշներինը՝ 233 գլուխ[57]։

Զարգացած է ձկնորսությունը։ 2000-ական թվականներին Սանկապուրան երկրի 30 խոշորագույն ձկնորսական նավահանգսիտների թվում էր։ Հիմնական առևտրային ձկնատեսակներից է էպինեֆելուսը, թռչող ձուկը, լանգուստը[58][59]։

Գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է տեքու աճեցումը։ Այս ծառի փայտը կղզուց արտահանվող հիմնական ապրանքներից է։ Կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ծառածածկույթներ[8][60][61]։

Արդյունաբերություն խմբագրել

Հանքարդյունաբերության զարգացած ճյուղերից է օնիքսի մշակումը։ 2000-ական թվականներից օնիքսի արդյունաբերությամբ զբաղվում են մի շարք թայվանական ընկերություններ[18]։

Բավեական ծովածոցում նավթի հանքերի արդյունաբերությամբ մի շարք արևմտյան կազմակերպությունների հետ մեկտեղ զբաղվում է ինդոնեզական «Պերտամինա» նավթային ընկերությունը։ Չնայած այս նախագծի մեծությանը, այն էական ազդեցություն չի թողնում կղզու տնտեսական զարգացման վրա[22][23]։

Էներգետիկա խմբագրել

Ըստ 2009 թվականի տվյալների էլեկտրականությամբ ապահովված է կղզու 209 բնակավայրերից 124-ը։ Էլեկտրաէներգիան մատակարարում է Ինդոնեզիայի էլեկտրոէներգետիկ կազմակերպությունը՝ (ինդոն.՝ Perusahaan Listrik Negara, PLN): Մանսավոր հատվածներում օգտագործվում են մեծ թվով փոքր հզորության գեներատորներ։ Էլեկտրականության քսանչորսժամյա մատակարարումը ոչ միշտ է հասանելի, այն ավելի հաճախ հասանելի է միայն երեկոյան ժամերի։ Խնդիրն ավելի է բարդանում փոթորիկների ժամանակ։ Երբեմն այն բերում է կղզում ամբողջական մթության, քանի որ պահեստային պաշարները թույլ են տալիս մատակարարել կղզին էլեկտրաէներգիայով մինչև 72 ժամ[62][63]։

Զբոսաշրջություն խմբագրել

Տեղական իշխանությունները և Գրեսիկ մարզային վարչակազմը քայլեր են ձեռնարկում Բավեանի զբոսաշրջային պահանջարկը բարձրացնելու ուղղությամբ՝ հիմնականում բնական տեսարժան վայրերը գովազդելով։ Դրանք են[47][64]՝

  • Կաստոբա լեռնային լիճը
  • Թաուբաթ և Կեբունդայա երկրաջերմային աղբյուրները
  • Լաչար և Պատար-Սելամաթ ջրվեժները
  • կղզու կենտրոնական մասում գտնվող քարանձավերը
  • կորալային խութերը

Հասարակական ոլորտ խմբագրել

Կրթություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին ստացված տվյալների՝ Բավեանում կա 34 դպրոց, որից 29-ը՝ նախնական (1-6 դասարաններ), 2-ը՝ առաջին աստիճանի միջնակարգ (7-9-րդ դասարաններ) և 1-ը՝ երկրորդ աստիճանի միջնակարգ (9-11 դասարաններ)[65][66]։ Կղզում կան նաև ավելի քան 15 մեծ իսլամական դպրոցններ և կրթական խմբակներ[46], 1 իսլամական կրթական հաստատություն, որը ունի կրոնական ԲՈՒՀ-ի կարգավիճակ[67]։

 
Սպեկատակրաու խաղը, որը լայն տարածում ունի Բավեանում

Մեծ քանակությամբ երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում են Ճավա և Ինդոնեզիայի այլ շրջաններ։ Սա Բավեանի համար լուրջ խնդիր է, քանի որ այդ երիտասարդների մեծ մասը այլևս չի վերադառնում հայրենիք[8]։

Առողջապահություն խմբագրել

Կղզում հիվանդանոցներ չկան ֆինանսական և կադրային խնդրիների պատճառով։ Կան բուժկենտրոնների և դեղատների ցանցեր, որոնց բարելավմանն ուղղված քայլերը բախվում են վերոնշված նույն խնդիրներին։ Խիստ կարևոր բուժօգնության կարիք ունեցող բավեացիները նավով տեղափոխվում են մարզային վարչական կենտրոն՝ Գրեսիկ քաղաք[68]։

Բժշկական հաստատությունների և անձնակազմի սակավության պատճառով կղզում զարգացած են ժողովրդական բժշկության մեթոդները[69]։

Սպորտ խմբագրել

Թեև մարզական ենթակառուցվածքի որակով կղզին զիջում է Մադուրային և առավել ևս Ճավային, բայց բավեացի մարզիկները մարզում լավագույններից են համարվում։ Առավել հաջողված են սեղանի թենիսի և Հարավարևելյան Ասիայում տարածված սեպակտակրաու խաղի թիմերը[70]։ 2000-ական թվականներից սկսած կղզում մեծ տարածում գտավ վոլեյբոլը։ Կղզում կա պաշտոնապես գրանցված վոլեյբոլի 80 թիմ[70].:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  2. «Bawean» (ինդոնեզերեն). Վերցված է 19 августа 2010-ին.
  3. «Airport to be Built on Bawean Island» (անգլերեն). Indonesia Tourism News. 29 июля 2006. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 19 августа 2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Persatuan Bawean Singapura» (ինդոնեզերեն) — Сайт сингапурского бавеанского землячества. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 19 августа 2010-ին.
  5. 5,0 5,1 «Orang Bawean di Singapura» (ինդոնեզերեն). 20 апреля 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 19 августа 2010-ին.
  6. 6,0 6,1 «Bawean» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 22 августа 2010-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Бавеан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 Rebecca Soraya Leake (2009 թ․ հուլիս). «Pulau Putri: Kebudayaan Migrasi dan Dampaknya di Pulau Bawean» (PDF).
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 Ida Bagoes Mantra. «Indonesian Labour Mobility to Malaysia (A Case Study: East Flores, West Lombok, And The Island Of Bawean)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 23 августа 2010-ին.
  10. J. Vredenbregt. «Bawean Migrations» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2 марта 2012 года-ին.
  11. Abdul Rachman Patji — Доклад центра социальных и культурных исследований Научного общества Индонезии на официальном сайте министерства научных исследований и технологий Республики Индонезии (2010). «Strategi Bertahan Hidup Pada Masyarakat Pulau Kecil dan Terpencil, Pulau Perbatasan, dan Pulau Sengketa: Studi Etnografi Budaya» (PDF) (ինդոնեզերեն). LIPI. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 22 марта 2012 года-ին.
  12. «Bab II: Kondisi dan Permasalahan» (ինդոնեզերեն). Pemerintahan Kabupaten Gresik — Официальный сайт администрации округа Гресик. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 25 марта 2012-ին.
  13. «Бавеан» — Карта острова Бавеан на сайте «TopoMapper». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 10 февраля 2012 года-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Peta Wisata Gresik» (ինդոնեզերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 23 августа 2010-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 «Suaka Margasatwa Pulau Bawean» (ինդոնեզերեն). DEPHUT RI — Описание бавеанского заповедника на официальном сайте Министерства лесного хозяйства Республики Индонезии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 22 марта 2012-ին.
  16. 16,0 16,1 «Tanggapan Bencana Gerakan Tanah di Puiau Bawean, Kab. Gresik, Jawa Timur» (ինդոնեզերեն) — Сайт государственного комитета по геологии Республики Индонезии. 13 марта 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 16 августа 2010-ին.
  17. 17,0 17,1 «Warga Bawean Shalat Menghadap ke Afrika» (ինդոնեզերեն) — Сайт восточнояванского отделения информационного агентства «Антара». 26 июля 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 16 августа 2010-ին.
  18. 18,0 18,1 «Bintang Putih Membuat Bawean Terkenal» (ինդոնեզերեն). Media Bawean datepublished = 5 мая 2010 — Информационный портал «Медиа Бавеан». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 16 августа 2010-ին.
  19. «Gresik Selayang Pandang» (ինդոնեզերեն). 16 ноября 2009. Վերցված է 16 августа 2010-ին.
  20. «Tiga Potensi Bawean Go Domestik — Internasional». Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 5 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 14 февраля 2012 года-ին. {{cite web}}: Unknown parameter |годаlang= ignored (օգնություն)
  21. «Maskapai Garap Rute Komuter, Jajagi Daerah Potensial di Jatim» (ինդոնեզերեն) — Информационный портал «Медиа Бавеан». 7 октября 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 17 февраля 2012 года-ին.
  22. 22,0 22,1 22,2 Uusjio (30 октября 2007). «Indonesia launches tender for 26 oil and gas blocks» (ինդոնեզերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 16 августа 2010-ին.
  23. 23,0 23,1 23,2 «East Java HD-MC3D Seismic Survey» (PDF) (անգլերեն). PDF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 16 августа 2010-ին.
  24. «Lake Kastoba» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 16 августа 2010-ին.
  25. 25,0 25,1 25,2 Blouch, R. and Sumaryoto, A. Proposed Bawean Island Wildlife Reserve management plan. — Bogor: WWF-Indonesia, 1979. — С. 63.
  26. Жизнь животных, под ред. С. П. Наумова и А. П. Кузякина. {{{заглавие}}}. — М.: «Просвещение», 1971. — Т. 6. — С. 457. — 300 000 экз.
  27. Taufik, A. W. Pulau Bawean, Indonesia. In: Scott, D.A. (Ed.), A directory of Asian wetlands. — Bogor: WWF-Indonesia, 1989. — С. 1024-1025.
  28. «Axis kuhlii» (անգլերեն). IUCN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 23 августа 2010-ին.
  29. «The First Fleet of the Dutch» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 22 августа 2010-ին.
  30. «1670 to 1800: Court Intrigues and the Dutch» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 22 августа 2010-ին.
  31. 31,0 31,1 31,2 31,3 «U.S.S. John D. Edwards (216)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 22 августа 2010-ին.
  32. 32,0 32,1 «World War II Pacific» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 22 августа 2010-ին.
  33. Jack Sweetman. American Naval History: An Illustrated Chronology of the U.S. Navy and Marine Corps, 1775-Present. — 3 edition. — Annapolis: US Naval Institute Press, 2002. — С. 148. — 386 с. — ISBN 978-1557508676
  34. «Boat O 19» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 22 августа 2010-ին.
  35. «Indonesian States 1946-1950» (անգլերեն). Ben Cahoon. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 23 августа-ին.
  36. 36,0 36,1 Всемирная история. — М.: Мысль, 1979. — Т. 12. — С. 356—359.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 37,6 N. S. Bisht, T. S. Bankoti (editors) Encyclopaedia of the South-East Asian Etnography. — Delhi: Global Vision Publishing House, 2004. — Т. 1. — С. 112—116. — 382 с. — ISBN 81-87746-97-1
  38. Anthony L. Smith (2003 год). «A Glass Half Full: Indonesia-U.S. Relations in the Age of Terror» (անգլերեն). Contemporary Southeast Asia, Vol. 25. Վերցված է 14 февраля 2012 года-ին.(չաշխատող հղում)
  39. Lieven Dewitte (4 июля 2003 года). «F-16 Conflict News: Indonesia scrambles F-16s to intercept US planes» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 14 февраля 2012 года-ին.
  40. «TNI Usut Manuver Jet Tempur AS F-18 Hornet» (ինդոնեզերեն). 5 июля 2003 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 14 февраля 2012 года-ին.
  41. 41,0 41,1 «Hasil Sensus Penduduk. Kabupaten Gresik 2010 — Data Agregat per Kecamatan» (PDF) (ինդոնեզերեն). Badan Pusat Statistik Republik Indonesia — Демографические данные по районам округа Гресик по итогам общенациональной переписи населеня 2010 года. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 10 февраля 2012-ին.
  42. 42,0 42,1 Nor-Afidah Abd Rahman, Marsita Omar (14 июня 2007 года). «The Baweanese (Boyanese)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 21 февраля 2012 года-ին.
  43. 43,0 43,1 «Bawean of Indonesia» (անգլերեն). Joshua Project. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 21 февраля 2012 года-ին.
  44. Մադուրական լեզուն Ethnologue. Languages of the World կայքում, 2015.
  45. «Bawean Dan Kristenisasi» (ինդոնեզերեն) — Информационный портал «Медиа Бавеан». 7 декабря 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2 марта 2012 года-ին.
  46. 46,0 46,1 46,2 «Makalah Seminar Oleh Zulfa Usman» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 11 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 18 августа 2010-ին.
  47. 47,0 47,1 47,2 «Bawean, Pulau Berselimut Damai» (ինդոնեզերեն) — Сайт восточнояванского отделения информационного агентства «Антара». 21 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 18 августа 2010-ին.
  48. «Roti Boyan (Bawean)» (ինդոնեզերեն). 2 мая 2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 26 августа 2010-ին.
  49. «Roti Boyan» (ինդոնեզերեն). 26 августа 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 26 августа 2010-ին.
  50. 50,0 50,1 «Kecamatan» (ինդոնեզերեն). Pemerintah Kabupaten Gresik — официальный сайт администрации округа Гресик. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 23 августа 2010-ին.
  51. «Analisa Investasi Infrastruktur Terhadap Pertumbuhan Ekonomi» (PDF) (ինդոնեզերեն). Institut Teknologi Sepuluh Nopember. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 13 февраля 2012 года-ին.
  52. «Indonesia» (անգլերեն). CIA — Справка по Индонезии на официальном сайте ЦРУ. 16 августа 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 24 августа 2011-ին.
  53. «Krupuk Gaddung Di Dedawang» (ինդոնեզերեն) — Информационный портал «Медиа Бавеан». 22 июля 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 17 февраля 2012 года-ին.
  54. «Pulau Bawean Musim Buah Mangga» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 23 октября 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 22 марта 2012 года-ին.
  55. «Pertanian di Bawean Terancam Puso» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 21 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 18 августа 2010-ին.
  56. «Panen Raya Di Pulau Bawean» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 15 марта 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 15 февраля 2012 года-ին.
  57. «Jumlah Sapi Di Pulau Bawean» (ինդոնեզերեն) — Информационный портал «Медиа Бавеан». 13 июля 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 22 февраля 2012 года-ին.
  58. «Pulau Bawean Banjir Ikan Pemindangan Eksis Kembali» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 12 августа 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 14 февраля 2012 года-ին.
  59. «Udang Lobster, Bukti Potensi Sumber Daya Alam Pulau Bawean» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 1 августа 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 14 февраля 2012 года-ին.
  60. «Gerebek Pembabat Hutan» (ինդոնեզերեն) — Информационный портал «Медиа Бавеан». 9 декабря 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 20 февраля 2012 года-ին.
  61. «Polsek Sangkapura Tangkap Dua Pencuri Kayu Di Hutan Kumalasa» (ինդոնեզերեն) — Информационный портал «Медиа Бавеан». 7 декабря 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 20 февраля 2012 года-ին.
  62. Deni Ali Setiono (19 декабря 2011 года). «Indonesia's Pulau Bawean Terancam Gelap Gulita» (ինդոնեզերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 12 февраля 2012 года-ին.
  63. Deni Ali Setiono (31 января 2012 года). «Listrik Pulau Bawean Gresik Byar-Pet» (ինդոնեզերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 16 февраля 2012 года-ին.
  64. «Gambaran Umum Kondisi dan Permasalahan» (ինդոնեզերեն). Pemerintah Kabupaten Gresik — официальный сайт администрации округа Гресик. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 27 августа 2010-ին.
  65. «Lampiran 4: Daftar Kode Sekolah, Wilayah Timur» (ինդոնեզերեն) — Список школ провинции Восточная Ява на сайте университета Мачунг. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 27 августа 2010-ին.
  66. «31 Gedung SDN/SMPN Di Bawean Memperoleh DAK Tahun 2011» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 2 октября 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 15 февраля 2012 года-ին.
  67. «Safari Ramadhan STAIHA di Masjid Pateghelan Tambak» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 18 августа 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 15 февраля 2012 года-ին.
  68. «Pulau Bawean Bertanya, Kapan Rumah Sakit Bersalin Dibangun?» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 3 августа 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 13 февраля 2012 года-ին.
  69. «Indonesia's Bawean Island: The Magic of Faith» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 10 февраля 2012 года-ին.
  70. 70,0 70,1 «KONI Gresik Melantik Pengurus KONI Sangkapura» (ինդոնեզերեն). Media Bawean — Информационный портал «Медиа Бавеан». 13 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 27 августа 2010-ին.

Գրականություն խմբագրել

  • Blouch, R. and Sumaryoto, A. Preliminary report of the status of the Bawean deer Axis kuhli. In: Threatened deer, proceedings of a working meeting of the Deer Specialist Group. — 1978.
  • Blouch, R. and Sumaryoto, A. Proposed Bawean Island Wildlife Reserve management plan. — 1979.
  • Blower, J. H. Report on a visit to Pulau Bawean. UNDP/FAO Nature Conservation and Wildlife Management Project INS/73/013. Field Report. — 1975.
  • Hoogerwerf, A. Notes on the island of Bawean, with special reference to the birds. Natural History Bulletin of the Siam Society, Vol. 21. — 1966.
  • Taufik, A. W. Pulau Bawean, Indonesia. In: Scott, D.A. (Ed.), A directory of Asian wetlands. — 1989.1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավեան» հոդվածին։