Արփենիկ Ղափանցյան

հայ նկարիչ

Արփենիկ Գրիգորի Ղափանցյան (նոյեմբերի 12, 1923(1923-11-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1996, Երևան, Հայաստան), հայ նկարչուհի։

Արփենիկ Ղափանցյան
Արփենիկ Ղափանցյան, «Ինքնադիմանկար»
Ի ծնեԱրփենիկ Գրիգորի Ղափանցյան
Ծնվել է1923 նոյեմբերի 12
ԾննդավայրԵրևան
Վախճանվել է1996
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԳրիգոր Ղափանցյան
ԱմուսինԱլեքսանդր Գրիգորյան

Լեզվաբան Գրիգոր Ղափանցյանի դուստրն է, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Աշխատել է դիմանկարի, նատյուրմորտի և բնանկարի ժանրերում։ Ղափանցյանի գեղանկարչությանը բնորոշ են հոգեբանական խորությունն ու քնարականությունը[1]։

Աշխատանքներից են՝

  • «Ինքնադիմանկար», 1955
  • «Պատանի նկարչուհին», 1959
  • «Մայրն ու երեխան», 1960
  • «Նատյուրմորտ, մրգեր», 1962
  • «Լիլիթի դիմանկարը», 1966
  • «Դիմանկար», 1966[2]
  • «Դվինի բնապատկեր», 1967
  • «Տաթևի լեռներ», 1969
  • «Արտուտիկը», 1969[3]
  • «Նորայրի դիմանկարը», 1973[4]
  • «Տիգրանի դիմանկարը», 1976[5]

1962 թվականին Երևանում մասնակցել է Հայաստանի նկարչի տանը կազմակերպված «Հինգի» խմբակային ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Հենրիկ Սիրավյան, Ալեքսանդր Գրիգորյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Դիմանկար», Արփենիկ Ղափանցյան
  3. «Արտուտիկը», Արփենիկ Ղափանցյան
  4. «Նորայրի դիմանկարը», Արփենիկ Ղափանցյան
  5. «Տիգրանի դիմանկարը», Արփենիկ Ղափանցյան