Աննա Ներսեսի Ազատյան (նոյեմբերի 8, 1982, Երևան, Հայաստան), հայազգի երգչուհի, երգահան։

Աննա Հովներ
Բնօրինակ անունԱննա Ներսեսի Ազատյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1982
Երևան
ԵրկիրՀայաստան
Մասնագիտություներգչուհի, երգահան

Կենսագրություն խմբագրել

Աննա Հովները ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում[1]։ Հայրը հայ է, մայրը` ռուս։ Ավարտել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոց-վարժարանը և Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցը։ Աննա Հովները սովորել է նաև Երևանի Մենեջմենթի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է մասնագիտությամբ։ Տպագրվել է տարբեր թերթերում, ամսագրերում, պատրաստել հաղորդումներ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսության համար։ Սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակից և գրել բանաստեղծություններ, պատմվածքներ, երաժշտություն։ Հետագայում թողել է աշխատանքը և զբաղվել միայն երաժշտությամբ և երգով։ Երկու տարի սովորել է Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի Արվեստի բարձրագույն դպրոցում և 2002 թվականից, վերադառնալով Երևան, աշխատել է տեղի ակումբներում, ռեստորաններում` որպես մենակատար։ Այդ ընթացքում, որպես էստրադային ժանրի կատարող և հեղինակ, նա մասնակցել է երաժշտական մի շարք մրցույթների։ Աննա Հովները երգերը հնչել են այն ժամանակվա առաջատար երաժշտական փառատոների և մրցույթների ընթացքում` «Սայաթ-Նովա», «Կռունկ» և այլն։ 2007 թվականին Սամվել Գրիգորյանի հետ ձայնագրել է զուգերգ, որի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և նույն թվականին նկարահանվել է «Не забывай» երգի տեսահոլովակը։ Հետագայում թողարկել է նաև «Ջանս, սիրտս», «Армяне», «Люблю» և այլ երգեր։ Որպես երգահան, Աննան համագործակցել է մի շարք կատարողների հետ` Ռազմիկ Ամյան, Սամվել Գրիգորյան, Արմինե Գրիգորյան, Անդրե, Եվա Ռիվաս, Անժելա Բարխուդարյան և այլք։ Թողարկել է բանաստեղծությունների գիրք և իր կատարմամբ ռուսական շանսոնի ձայնասկավառակ։ Նկարահանել է երեք տեսահոլովակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Աննա Հովներ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.