Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիվոստոկ (այլ կիրառումներ)

Վլադիվոստոկ , քաղաք Ռուսաստանում, հանդիսանում է նույնանուն շրջանի, ինչպես նաև Ռուսաստանի հարավարևմտյան Պրիմորսկի երկրամասի վարչական կենտրոնը[1]։ 2018 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 604.901[2], որը 592.034-ով գերազանցում է 2010 թվականին արձանագրված ցուցանիշը։ Վլադիվոստոկը ռուսական ամենախոշոր նավահանգիստն է Խաղաղ օվկիանոսի ափին։ Այստեղ է Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմի հանգրվանը։

Քաղաք
Վլադիվոստոկ
Владивосток
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Քաղաքային օկրուգՎլադիվոստոկ
Ներքին բաժանում5 շրջան։ Լենինյան, Պերվոմայսկյան, Պերվոռեժենսկիյ, Սովետական, Ֆրունզեի
Հիմնադրված է1860 թ.
Առաջին հիշատակումհունիսի 20 (հուլիսի 2), 1860
Տվյալ կարգավիճակում1860 թվականից
Մակերես331.16 կմ²
ԲԾՄ8 մ
Բնակչություն622 672 մարդ (2011)
Խտություն1880 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ, կորեացիներ, չինացիներ, հայեր և այլն
Կրոնական կազմուղղափառներ, բուդդիստներ, քրիստոնեյաներ, մուսուլմաններ, բողոքականներ
Տեղաբնականունվլադիվոստոկցի
Ժամային գոտիUTC+10
Հեռախոսային կոդ423
Փոստային դասիչ690xxx
Ավտոմոբիլային կոդ25, 125
Պաշտոնական կայքvlc.ru
Վլադիվոստոկ (Ռուսաստան)##
Վլադիվոստոկ (Ռուսաստան)
Հեռավորարևելյան դաշնային համալսարանը

Վլադիվոստոկը Անդրսիբիրյան երկաթուղու վերջին կետն է, խաղաղօվկիանոսյան ավազանի մեծությամբ չորրորդ ծովային նավահանգիստը։ Քաղաքը նաև ամենամեծ գիտակրթական կենտրոնն է հեռավորարևելյան տարածաշրջանում՝ հեռավորարևելյան դաշնային համալսարան]]ով և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավորարևելյան մասնաճյուղով։ 1860 թվականին հիմնադրվել է որպես ռազմական կայան, 1880 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ։ 1888 թվականից եղել է Պրիմորսկի մարզի, 1938 թվականից՝ Պրիմորսկի երկրամասի վարչական կենտրոնը,։

Վլադիվոստոկ

Ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններ խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Վլադիվոստոկի քաղաքային շրջանը զբաղեցնում է Մուրավյով-Ամուրսկու (Муравьёва-Амурского) թերակղզին՝ մինչև Տրուդովոյ ավանը, Պեսչաննի թերակղզին և շուրջ 50 կղզիներ Ճապոնական ծովի Պետրոս Մեծի անունը կրող ծովածոցում, որոնցից միայն 6-ն ունեն մեկ քառակուսի կիլոմետրից մեծ տարածք։ Դրանք են՝

  1. Ռուսական կղզին
  2. Պոպովի կղզին
  3. Ռեյնեկե կղզին
  4. Ռիկորդի կղզին
  5. Շկոտի կղզին
  6. Ելենայի կղզին

Վլադիվոստոկը գտնվում է հյուսիսից հարավ 30 կմ և համարյա 10 կմ արևելքից արևմուտք ( առանց Պեսչանյան թերակղզու), Ամուրյան և Ուսսուրիյսկյան ծովածոցերի ջրերը ողողում են նրա ափերը, որոնք մտնում են Ճապոնական ծովում գտնվող Պետրոս Մեծ ծովախորշի կազմի մեջ։ Քաղաքային շրջանի կազմի մեջ մտնում են քաղաք Վլադիվոստոկը, Տրուդավոյ ավանը, Ռուսական կղզու ավանները, Պոպովան, Ռեյնեկեն, Բերեգովեյ գյուղը, որը գտնվում է Պեսչանյան թերակղզում։

Պետական հողային տվյալների համաձայն (2005 թվական հունվարի 1) Վլադիվոստոկ քաղաքային շրջանի տարածքը կազմում է 56 154 հեկտար։ Նրա մի մասը, որը տեղակայված է Մուրավյով-Ամուրյան թերակղզու վրա ( ներառում է Տրուդավոյ ավանը ) կազմում է 35 044 հա տարածք, իսկ մյուս մասը, որը գտնվում է Պեսչանյան թերակղզու վրա կազմում է 7325 հա տարածք։ Կղզիներից ամենամեծը Ռուսականն է, որի տարածքը կազմում է 9764 հա։ Մնացած կղզիների տարածքը միասին կազմում է 2915 հա։

Քաղաքի պատմական մասի ամենաբարձր կետը «Արծվի բլուրն» է, որը ծովի մակարդակից բարձր է 199 մետր (ընդհանուր բարձրությունը 214 մ է) ։ Քաղաքային շրջանի տարածքում ամենաբարձր կետը հանդիսանում է անանուն լեռը 474 մ բարձրությամբ, ժողովուրդը նրան անվանում է Կապույտ բլուր։ Մյուս կարևոր բարձրություններն են

  1. Սառնարան բլուր- 257 մ
  2. Ռուսական սար -291 մ
  3. Վարգինա բլուր- 458 մ

Ամենակարճ հեռավորությունը Մոսկվայից՝ ըստ երկրի մակերևույթի կազմում է 6430 կմ, երկաթուղով՝ 9288 կմ, Երևանից հեռավորությունը կազմում է մոտավորապես 10000 կմ։ Ավելի մոտ գտնվող քաղաքներից են.

  1. Սեուլ750 կմ
  2. Տոկիո- 1060 կմ
  3. Սյանգան- 2820 կմ
  4. Բանգկոկ- 4400 կմ
  5. Սինգապուր- 5400 կմ
  6. Դարվին (Ավստրալիա)- 6180 կմ

Ժամային գոտի խմբագրել

 
Վլադիվոստոկի ժամային գոտի

Վլադիվոստոկ քաղաքը ու Վլադիվաստոկ ծովային շրջանը գտնվում են Վլադիվոստոկյան ժամային գոտում։ Մոսկովյան ժամային գոտու համեմատ մշտական տարբերությունը կազմում է MSK+7 ժամ։

Հետաքրքիրը այն է, որ Ճապոնիան գտնվելով ավելի արևելք, 2 ժամ հետ է Վլադիվոստոկի ժամից, Ճապոնիայի և Վլադիվոստոկի միջև եղած ժամային տարբերությունը նույնն է, ինչ Վլադիվոստոկինն ու Իրկուտսկինը։

Կլիմա խմբագրել

Վլադիվոստոկի կլիման մուսոնային է։ Ձմեռը չոր է ու ցուրտ։ Գարունը երկարատև է՝ ջերմաստիճանի մշտական փոփոխություններով։ Ամառը շոգ է և խոնավ։ Ամենաշատ տեղումներ լինում են ամառային ամիսներին։ Աշունը տաք է։ Տեղումների քանակը ձմռան շեմին աստիճանաբար քչանում է։ Ջերմաստիճանը սկսում է նվազել նոյեմբերի վերջերին։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վլադիվոստոկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 5,0 9,9 15,5 24,1 29,5 31,8 33,6 32,6 30,0 23,4 17,5 9,4 33,6
միջին առավելագույնը (°C) −8,1 −4,2 2,2 9,9 14,8 17,8 21,1 23,2 19,8 12,9 3,1 −5,1 9,0
միջին ջերմաստիճանը (°C) 5,0 9,9 15,5 24,1 29,5 31,8 33,6 32,6 30,0 23,4 17,5 9,4 33,6
միջին նվազագույնը (°C) −8,1 −4,2 2,2 9,9 14,8 17,8 21,1 23,2 19,8 12,9 3,1 −5,1 9,0
բացարձակ նվազագույնը (°C) −31,4 −28,9 −21,3 −8,1 −0,8 3,7 8,7 10,1 2,2 −9,7 −20 −28,1 −31,4
տեղումների քանակը (մմ) 14 15 27 48 81 110 164 156 119 57 29 18 840
Աղբյուր՝ եղանակ և կլիմա

Պատմություն խմբագրել

Հին պատմություն խմբագրել

Հնադարյան ժամանակներում այժմյան Վլադիվոստոկը գտնվում էր Բոխայի պետության տարածքում (698-926 թվականներ)։ 10-րդ դարից սկսած այն պատկանում էր կիդաններին, դրանից հետո չուրչեններին։ 13-րդ դարի սկզբին Ծովափնյա շրջանի տարածքը կազմում էին մի քանի չուրչենական քաղաքներ։ Դրանք բոլորը փլուզվեցին մոնղոլական արշավանքների ժամանակ (1233 թվական), հետո այդ տարածքները դարձան ամայի։ Շատ ժամանակ չանցած մանչուրների և խանցամների միջև բախումների հետևանքով ծովափնյա շրջանի հարավային տարածքը դարձավ անմարդաբնակ։ Այս տարածքները պատմության մեջ չհիշատակվեցին մինչև 19-րդ դարը։

 
Վլադիվոստոկ, 1910 թվական

19-րդ դարից 20-րդ դարի սկիզբ խմբագրել

1860 թվականի հունիսի 20-ի (նոր օրացույցով հուլիսի 2) Սիբիրյան «Մանջուռ» կոչվող նավատորմը կապիտան-լեյտենանտ Ալեքսեյ Կառլովիչի գլխավորությամբ մտավ Ոսկե Եղջուր ծովածոցի ռազմական դիրքեր, որը հիմա պաշտոնապես կոչվում է Վլադիվոստոկ։

Խորհրդային շրջան խմբագրել

1930-1940-ական թվականներին Վլադիվոստոկը ծառայում էր որպես բանտարկյալների ու բեռների առաքման տարանցիկ կետ։ Քաղաքում տեղակայված է հայտնի Վլադիվոստոկյան տարանցիկ ճամբարը, որտեղ ամբողջ պետությունից բերվում են ձերբակալվածներ։

Վլադիվոստոկը պատերազմի տարիներին վերամշակել է ներմուծված ապրանքներ։

1991 թվականի սեպտեմբերի 20-ին ՌՍՖՍՌ նախագահ Բորիս Ելցինը ստորագրել է համար 123 հրամանագիրը «Օտարերկրացիների համար Վլադիվոստոկ քաղաքի բացման մասին» , այդ համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1992 թվականի հունվարի 1-ին, այդ օրվանից Վլադիվոստոկը դադարեց փակ քաղաք լինելուց։

ԱԽՏՀ ( Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողով, 2012 թվական խմբագրել

 
Ռուսական կամուրջը
 
Ոսկեղջյուր կամուրջը

2012 թվականի սեպտեմբերին Վլադիվոստոկում, Ռուսական կղզում անց է կացվել ԱԽՏՀ գործնական գագաթնաժողով[3], որի ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 20 հանդիպումներ։ Հանդիպումներ են տեղի ունեցել ասիական խաղաղօվկիանոսյան 20 պետությունների ղեկավարների ու տնտեսագետների միջև։ Գագաթնաժողովի քննարկման հիմնական առարկան հանդիսանում էին Ոսկեղջյուրի ծովածոցով անցնող կամուրջը և Ռուսական կղզի տանող կամուրջը, ինչպես նաև Հեռավորարևելյան դաշնային համալսարանը։

Քաղաքի անվանումը խմբագրել

Քաղաքի անվանումը ծագել է «владеть»՝ կառավարել և «Восток»՝ արևելք բառերից։ Վլադիվոստոկը ունի նաև ոչ պաշտոնական չինական անվանում- 海参崴 ( արտասանվում է խաղենվեց)։

Խորհրդանիշներ խմբագրել

 
Վլադիվոստոկի գերբը
 
Վլադիվոստոկի դրոշը

Վլադիվոստոկի գերբը վերջնական տեսքով ներկայացվել է 2012 թվականին։ Վլադիվոստոկի դրոշը, որը հաստատվել է 2012 թվականին, իրենից ներկայացնում է ուղղանկյուն հորիզոնական կարմիր դրոշ, երկու կապույտ անկյունագծերով, որը ձևավորում է շեղակի խաչ։ Կապույտ անկյունագծերի շերտերը շրջանակված են սպիտակ գույնի սահմանով։ Դրոշի կենտրոնում տեղավորված է գերբի նկարը՝ լրացուցիչ տարրերով ու քաղաքական պետական խորհրդանիշներով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Владивосто́к». Большая Российская Энциклопедия (ռուսերեն). Москва: Научное издательство «Большая российская энциклопедия». 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 7 июня 2019-ին.
  2. «Город Владивосток». Города России. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  3. Лутченко В. А., Кривелевич М. Е. АТЭС: перспективы в будущее по итогам 4-х лет // Приволжский научный вестник : журнал. — Ижевск: Индивидуальный предприниматель Самохвалов Антон Витальевич, 2012. — № 11. — С. 31—36. — ISSN 2224-0179.