Ռազմիկ Գառնիկի Ամյան (հունվարի 8, 1982(1982-01-08), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էստրադային երգիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[1]։

Ռազմիկ Ամյան
Ծնվել էհունվարի 8, 1982 (42 տարեկան)
Արցախ Արցախ, Ստեփանակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Կայքrazmikamyan.am

Կենսագրություն խմբագրել

Ռազմիկ Ամյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։

1989 - 1999 թվականներին սովորել է Ստեփանակերտ քաղաքի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցում։ Տեղափոխվելով Երևան՝ 1999 - 2001 թվականներին ուսումը շարունակել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժին, Սվետլանա Կալասարյանի դասարան, որն էլ ավարտել է 2005 թվականին։ Կոնսերվատորիային զուգահեռ 2003 - 2005 թվականներին սովորել է Երգի պետական թատրոնում, 2007 թվականին դեկտեմբերի ստեղծել է «Երաժշտական այբուբեն» մուլտֆիլմը։

Կարիերան խմբագրել

2009 թվականի նոյեմբերի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Ռազմիկ Ամյանի առաջին մենահամերգը։

Ձայնասկավառակներ խմբագրել

  • Քեզ համար Live (Արամեյի ու Շպռոտի հետ) (2008)
  • Երկար եմ սպասել (2008)
  • The Best Of (2009)
  • Առաջին սեր (2010)
  • Live Concert in Yerevan (2010)
  • Վայ վայ (2011)

Տեսաերիզներ խմբագրել

Մրցույթներ խմբագրել

  • 1998 թ. - մասնակցել է «Ամադեուս» միջազգային մրցույթ փառատոնին
  • 1999 թ. - մասնակցել է «Դո-Ռե-Մի» մրցույթ փառատոնին
  • 2006 թ. - մասնակցել է «Новая Волна» միջազգային փառատոնին
  • 2007 թ. - մասնակցել է «Морской узел» միջազգային փառատոնին
  • 2008 թ. - մասնակցել է «5 звезд» միջազգային մրցույթին
  • 2008 թ. - մասնակցել է «Ընծա» փառատոնին

Մրցանակներ խմբագրել

  • 2007 թ. - «Լավագույն երգ» «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2007 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2008 թ. - «Լավագույն երգ» «7 երգ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2008 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2008 թ. - «Ամսվա լավագույն հիթ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Լավագույն երգիչ» Հայկական երաժշտական հեռուստաալիքի մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Լավագույն երգիչ» «Տաշիր 2009» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Լավագույն երգ» «Ակորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» շրջանակներում
  • 2009 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «BOOM» ամսագրի մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2010 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Armenian Golden Star Awards 2010» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2010 թ. - «Տարվա երգիչ» «Luxury» ամսագրի «Տարվա մարդիկ 2010» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2010 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2011 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Տաշիր 2011» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2011 թ. - «Ամսվա լավագույն հիթ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2011 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2012 թ. - «Ամսվա լավագույն հիթ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2012 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2013 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Տաշիր 2013» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2014 թ. - «Տարվա երգիչ» «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխության շրջանակներում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել