Ակքան խոզանավոր
բույսերի տեսակ
Ակքան խոզանավոր | |
Ակքան խոզանավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Ակքան (Dipsacus) |
Տեսակ | Ակքան խոզանավոր (D. strigosus) |
Միջազգային անվանում | |
Dipsacus strigosus |
Ակքան խոզանավոր (լատին․՝ Dipsacus strigosus), ակքանազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
50-150 սմ բարձրությամբ, կողավոր ցողունով, կոթունավոր տերևներով, գեղազարդային փշոտ երկամյա խոտաբույս է։ Գնդիկաձև ծաղկաբույլերում՝ գլխիկներում, հավաքված են մանր, սպիտակ և քառանդամ ծաղիկները։ Սրածայր, ատամնաեզր տերևները երկարավուն են։ Փաթաթոցի տերևիկները սուր են և նշտարաձև։ Պտուղը սերմնիկ է[1]։
Տարածվածություն խմբագրել
Որպես մոլախոտ աճում է թփուտներում և ցանքսերում։ Հանդիպում է Կոտայքի և Սյունիքի մարզերում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են խոտային մասը (տերևները, ցողունները, ծաղիկները կամ ծաղկաբույլերը)։ Խոտային մասի եփուկն գործածում են ստամոքսի խոցի և ուռուցքների դեպքերում, ինչպես նաև մաշկային ուռուցքների բուժման համար (թրջոցների միջոցով)[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակքան խոզանավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակքան խոզանավոր» հոդվածին։ |