Ակքան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակքան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Ակքան (Dipsacus) L., 1753 |
Ակքան, (լատին․՝ Dipsacus), սանրափուշ, հովվի սանր, ակքանազգիների ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 15 այլ տվյալներով՝ 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ ակքան կտրտված (D. laciniatus), ակքան մազոտ (D. pilosus), ակքան խոզանավոր (D. strigosus)։ Աճում է ստորին, միջին և վերին լեռնային գոտիների թփուտներում, մացառուտներում, անտառներում, խոնավ վայրերում, որպես մոլախոտ՝ Արարատի, Տավուշի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և այլ մարզերի ցանքատարածություններում։
Ցողունը փշապատ է, բազմանիստ, բարձրությունը՝ 0,5 - 2 մ։ Տերևները հակադիր են, ամբողջաեզր կամ փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը գնդաձև կամ երկարավուն գլխիկ է, ծաղիկները՝ բաց մանուշակագույն կամ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառանիստ սերմնապտուղ է։ Դեղաբույս է․ պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ, ներկանյութեր։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակքան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակքան» հոդվածին։ |