Ալեքսանդր Վալենտինովիչ Տիտով (անգլ.՝ Алекса́ндр Валенти́нович Тито́в, հուլիսի 18, 1957(1957-07-18), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), սովետական և ռուս ռոք երաժիշտ, առավել հայտնի է որպես Ակվարիում և Կինո խմբերի բաս կիթառահար։

Ալեքսանդր Տիտով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1957(1957-07-18) (66 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտություներաժիշտ, պրոդյուսեր, բասկիթառահար, ռոք երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր
Կայքalexandertitov.com
 Alexander Titov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի հուլիսի 18-ին Լենինգրադում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտում որպես արդյունաբերական ինժեներ, ծառայել է բանակում։ 1977 թվականին Ալեքսանդրը նվագել է Միխայիլ Մալինի և Ալեքսանդր Լյապինի հետ խմբում, իսկ 1979 թվականին Мифы խմբի կիթառահար Յուրի Իլչենկոյի հրավերով նա սկսել է նվագել Земляне խմբում։ 1982-1983 թվականներին եղել է Август-ի անդամ։

1983-ին Ակվարիում խմբի երաժիշտ Դյուշա Ռոմանովը Ալեքսանդրին հրավիրել է գնալ Мелодия շարժական ստուդիա՝ ձայնագրելու Радио Африка ալբոմը, քանի որ Ակվարիում-ի բասիստ Միխայիլ «Ֆան» Ֆայնշտեյն-Վասիլևն այդ ժամանակ բացակայում էր։ Ալբոմի ձայնագրության ժամանակ Ալեքսանդր Տիտովը բաս է նվագել «Время Луны» երգում։ 1983 թվականի ամռանը Վիբորգում կայացած ռոք փառատոնի ժամանակ Բորիս Գրեբենշչիկովը նրան հրավիրել է վերջնականապես տեղափոխվել Ակվարիում։ Եղել է Ակվարիումի բաս կիթառահար 1983-1989 և 1992-1996 թվականներին։ Միաժամանակ 1984 թվականից մինչև 1986 թվականի նվագել է Կինո խմբում։

Ակվարիումի միակ երաժիշտը, ով 1989 թվականին մասնակցել է Բորիս Գրեբենշչիկովի «Radio Silence» անգլալեզու ալբոմի ձայնագրմանը[2]։

1996 թվականին Լոնդոնում «Снежный лев» ալբոմը ձայնագրելուց հետո նա մշտապես բնակություն է հաստատում Մեծ Բրիտանիայում։ Պաշտոնապես Ակվարիումից հեռանալուց հետո Տիտովն օգնել է խմբին ձայնագրել «Ψ» (1999) և «Zoom Zoom Zoom» (2005) ալբոմները։ 2008 թվականին Շրի Չինմոյի հիշատակին Ալբերտ թագավորական սրահում համերգից հետո նա վերադառննում է խումբ[3]։

Ակվարիումում աշխատանքին զուգահեռ նա հանդես է եկել որպես պրոդյուսեր և երաժիշտ Rina Green խմբում, որտեղ նրա կինը՝ Ալենա Տիտովան, վոկալիստ և երգահան է[4]։

Ակվարիումում, 1980-ականների երկրորդ կեսին, նա նվագել է 1982 թվականին արտադրված Ibanez բրենդի առանց լադի 4 լարանի (MC940PW մոդել) բաս կիթառով՝ այն օգտագործելով Միք Կառնի («Japan» խումբ) և Ջակո Պաստորիուսի (նույն կիթառը հնչում է «ԴԴՏ» խմբի «Дождь» երգում) ազդեցության ներքո[5][6]։ Այդ տարիների հարցազրույցներից մեկում Տիտովը նշել է, որ ոչ լադային բասի առավելությունը «մեղեդու մեջ է. այն «նման է մարդկային ձայնի». այն այլևս գործիք չէ, այն երգում է»[7]։ Իր հերթին, Տիտովի նվագելն ազդել է «Մելնիցա» խմբի բաս կիթառահար Ա. Կոժանովայի վրա[8]։

Սկավառակագրություն խմբագրել

Կինոյի կազմում խմբագրել

  • 1984: «Начальник Камчатки» — բաս կիթառ, փոքր թմբուկներ (3), բեք վոկալ
  • 1985: «Концерт в рок-клубе» — բաս կիթառ
  • 1985: «Это не любовь» — բաս կիթառ (1-11)
  • 1986: «Ночь» — բաս կիթառ
  • 2021: «Кино в Севкабеле» (համերգային ալբոմ) — բաս կիթառ, բեք վոկալ
  • 2022: «12_22» — բաս կիթառ, բեք վոկալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Тишина на разные голоса // Б. Барабанов, «Коммерсантъ Weekend», № 20 от 30.05.2014». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Александр Титов: В «Аквариуме» я как рыба в воде // Ф. Хайруллин, «Rockcor»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Новое звучание: «Rina Green» // Я. Захватова, Pulse UK, 27 ноября 2015». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Титовы Басы // aquarium.kroogi.com». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  6. «В. Курылёв об альбоме «Актриса-Весна»». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Александр Титов: «Не люблю лишних звуков!» // Саша Скримами, РОКСИ, № 8,январь 1985 г.». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Наталья О'Шей («Мельница»): Рождение химеры // К. Межекова, «ИнРок», 24 октября 2016». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Տիտով» հոդվածին։