Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակվարիում (այլ կիրառումներ)

Ակվարիում (ռուս.՝ Аквариум), խորհրդային և ռուսական ռոք-խումբ, որի ղեկավարն է Բորիս Գրեբենշչիկովը։ Ակվարիումը հիմնվել է 1972 թ.[1]՝ Գրեբենշչիկովի և Անատոլի Գունիցկու կողմից։

Ակվարիում
Բնօրինակ անունռուս.՝ Аквариум
ԵրկիրԽՍՀՄ, Ռուսաստան
ԺանրերՖոլկ ռոք, Ռեգի, Ֆյուժն, այլ ենթաժանրեր
Գործունեություն1972–ներկա
ԼեյբլԱնդրեյ Տրոպիլոյի Մագնիտիզդատ, Մելոդիա, Սոյուզ
Կայքaquarium.ru
Անդամներ
Բորիս Գրեբենշչիկով (վոկալ, կիթառներ),
և այլք
Նախկին անդամներ
Անատոլի Գունիցկի, Սերգեյ Կուրյոխին (ստեղնաշարներ, դաշնամուր),
և այլք
 Aquarium (group) Վիքիպահեստում

Ակվարիումի երգերը հնչում են ֆիլմերում («Асса»[2], «Черная роза - эмблема печали, красная роза - эмблема любви»)։ Իր գոյության ընթացքում խումբը բազմիցս փոխել է իր կազմը, երաժշտական ոճը, անցել է ընդհատակ և նորից հայտնվել բեմում։

1988 թ. դեկտեմբերին խումբը ԽՍՀՄ-ում առաջիններից մեկը իր մոսկովյան համերգի հոնորարը փոխանցեց Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդին[3]։

2010 թ. խումբն առաջին անգամ ելույթ ունեցավ Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vera Ivanova and Mikhail Manykin (2007 թ․ փետրվարի 14). «The legends of Russian Rock Music». Russia-InfoCentre. Guarant-InfoCentre. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Assa». Film. IMDB. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. Ольга Сигарева. «Аквариум. 1972—1992, М.: Алфавит, 1992, с. 206
  4. Ակվարիումը Երևանում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակվարիում (խումբ)» հոդվածին։