Ալեքսանդր Բորիսովիչ Գրադսկի (ծնունդով՝ Ֆրադկին; 1949 թվականի նոյեմբերի 3, Կոպեյսկ, Չելյաբինսկի մարզ, ԽՍՀՄ - 2021 թվականի նոյեմբերի 28, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս երգիչ, բազմագործիքավորող, երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1999), Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ժողովրդական արտիստ (2014), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր (1999)։ Ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը[5][6][7][8][9][10]։

Ալեքսանդր Գրադսկի
Բնօրինակ անունռուս.՝ Александр Борисович Градский
Ի ծնե անունռուս.՝ Александр Борисович Фрадкин
Ծնվել էնոյեմբերի 3, 1949(1949-11-03)
Kopeysk, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 28, 2021(2021-11-28)[1] (72 տարեկան) կամ նոյեմբերի 29, 2021(2021-11-29)[2] (72 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Ժանրերռոք, հեղինակային երգ[3], բլյուզ[4], ռոքնռոլ, ռոք օպերա, բլյուզ ռոք, պրոգրեսիվ ռոք, էստրադա, ռոմանս, ժողովրդական երաժշտություն և սոուլ
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կատարող, երգիչ, կիթառահար, բանաստեղծ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դերասան, երգերի հեղինակ, Բազմագործիքավորող, ռոք երաժիշտ և գիտակ
Երգչաձայնտենոր-կոնտրալտինո և լիրիկական տենոր
Գործիքներկիթառ, հարվածային համակարգ, դաշնամուր, բաս կիթառ, ջութակ, Չելեստա և վոկալ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1974)
ԱմուսինԱնաստասիա Վերտինսկայա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
Կայքgradsky.com
 Alexander Gradsky Վիքիպահեստում
(աուդիո)
(աուդիո)
Ա.Բ.Գրադսկու ձայնի ձայնագրություն
«Էխո Մոսկվի» -ի հարցազրույցից
24 օգոստոս 2013 թվական

2014 թվականից մինչև 2021 թվականը՝ «Գրադսկի Հոլ» թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում։ Հայրը՝ Բորիս Աբրամովիչ Ֆրադկինը (1926—2013)[5][11][12][13], ինժեներ-մեխանիկ էր, ծնունդով՝ Խարկովից, ծնողների հետ տարհանվել է Չելյաբինսկ 1941 թվականին[14]։ 1957 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Ապագա երաժշտի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա մայրը՝ ԳԻՏԻՍ-ի շրջանավարտ Թամարա Պավլովնա Գրադսկայան (1928-1963)[11][15]։ Մինչև 14 տարեկանը կրել է հոր ազգանունը (Ֆրադկին), Գրադսկի ազգանունը վերցվել է մոր մահից անմիջապես հետո՝ 1963 թվականին՝ ի հիշատակ նրա[12]։ Մի քանի տարի ապրել է տատիկի՝ Գրադսկայա (Պավլովա) Մարիա Իվանովնայի մոտ՝ Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանի Ռաստորգուևո գյուղում։ Ոգեշնչման աղբյուրներից են եղել ռուսական ժողովրդական երաժշտությունը, Էլվիս Փրեսլին, Բիլ Հեյլին, The Beatles-ը[16], Չեսլավ Նեմենը[17], Կլավդիա Շուլժենկոն[18], Մարկ Բերնեսը, Լեոնիդ Ուտյոսովը[19], սիրված խմբերի թվում էր նաև The Doors, Jethro Tull, Pink Floyd, Grateful Dead, The Police[20]:

Խորհրդային շրջան խմբագրել

Ավարտել է Դունաևսկու անվան մանկական երաժշտական դպրոցը՝ ջութակի դասարանը (1967)[21]։ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ է (1974 թվական)։ Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, Տ. Ն. Խրեննիկովի կոմպոզիցիայի դասարանում (1976—1977):

1963 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է Մոսկվայի պետական համալսարանի լեհ ուսանողներից կազմված «Խավարասերներ» խմբի կազմում, որտեղ կատարել է Էլվիս Փրեսլիի երգերը և Առնո Բաբաջանյանի «Երկրի լավագույն քաղաքը» թվիստը։ Հիմնադրել է այդ ժամանակների երրորդ («Եղբայրներ»-ից և «Բազե»-ից հետո) խորհրդայի ռոք-խումբը՝ «Սլավոններ»-ը (1965) և նրան ամենամեծ հանրահայտությունը բերած «Փուչիկներ» խումբը (1966)[22], որի կազմում 1971 թվականին զբաղեցրել է 1-ին տեղը «Արծաթե լարեր» փառատոնում[23]։ Երգել է նաև «Լոս Պանչոս», «Սկյութներ» խմբերում[24]։ 1967 թվականին, «Սովրեմեննիկ» անսամբլի ստեղծման հետ կապված 2 ամիս ժամանակավորապես աշխատել է որպես սաքսոֆոնահար Դոնեցկի ֆիլհարմոնիայում[25][26][27][28]։ 1970 թվականի օգոստոսից մինչև 1971 թվականի ապրիլը աշխատել է «Ուրախ տղաներ» անսամբլում (վոկալ, կիթառ)։ Նա համագործակցել է կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի հետ, ով հետագայում նրան հրավիրել է երգել մի քանի կոմպոզիցիաներ 1972 թվականին թողարկված «Որքան գեղեցիկ է աշխարհը» ալբոմի համար[16]։

1970-ականների սկզբին ռեժիսոր Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկին սկսեց իր աշխատանքը «Ռոմանս սիրահարների մասին» ֆիլմի վրա։ «Ռոմանս սիրահարների մասին»-ի կոմպոզիտորը պետք է լիներ Մուրադ Կաժլաևը, բայց նա հրաժարվեց[29]։ Այդ ժամանակ Արկադի Պետրովն առաջարկեց Գրադսկու թեկնածությունը։ Գրադսկին այս ֆիլմում ոչ միայն երաժշտությունը ստեղծեց, այլ նաև կատարեց վոկալ մասեր[16]։ 1974 թվականին թողարկված ֆիլմը զգալի հաջողություն ունեցավ և ճանաչում բերեց ֆիլմի երաժշտությունը ստեղծողին[30]։ Billboard երաժշտական ամսագիրը Գրադսկուն հռչակել է «Տարվա աստղ» (1974) «համաշխարհային երաժշտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար»[9][16][31][32][33]։ Նա բանաստեղծություններ է գրել իր որոշ երգերի համար։

1976 թվականին ձայնագրել է Ալեքսանդրա Պախմուտովայի և Նիկոլայ Դոբրոնրավովի «Որքան երիտասարդ էինք» երգը, որը գրվել էր ռեժիսոր Յուրի Բորեցկու «Իմ սերը երրորդ կուրսում» ֆիլմի համար[34]։ Երգը դարձել է «Երգ-77» փառատոնի դափնեկիր և մինչև վերջին օրը եղել է երգչի «այցեքարտը»[35]։ Նույն թվականին հանդես է եկել «Բրատիսլավայի լիրա» էստրադային մրցույթում[36]։

1977 թվականին հանդես է եկել որպես «Արքայադուստրը և մարդակերը» մուլտֆիլմի հնչունային կոմպոզիտոր և կատարող[37]։ Հեղինակել է «>Մարզադաշտ» ռոք-օպերան (նվիրված Վիկտոր Հարայի հիշատակին) (1985), որի վրա Գրադսկին աշխատել է ավելի քան 10 տարի, այս օպերայում դերերը խաղացել են Խորհրդային Միության հայտնի երգիչներ և դերասաններ Ալլա Պուգաչովան, Իոսիֆ Կոբզոնը, Ելենա Կամբուրովան, Անդրեյ Մակարևիչը, Անդրեյ Միրոնովը, Միխայիլ Բոյարսկին և այլք[30][38]։

1980 թվականին, Վլադիմիր Վիսոցկու մահից հետո, նրան նվիրում է «Երգ ընկերոջ մասին» ստեղծագործությունը և վերադառնում բանաստեղծություններ գրելուն և սոցիալական թեմայով երգեր ստեղծելուն[39]։ 1980-ականների կեսերին Գրադսկին «հեղինակ-կատարող» ոճաբանության մեջ անհատական ծրագիր ստեղծեց իր սեփական սուր սատիրիկ ստեղծագործություններով («Հակավերակառուցման բլյուզ», «Երգ հեռուստատեսության մասին», «Հարավային մնաս բարով»)[30][36]։ 1983 թվականի դեկտեմբերին, Ռուսակովի անվան մշակույթի տանը տեղի ունեցած համերգից հետո (որի ժամանակ Գրադսկին շտապ փոխարինել էր Բորիս Գրեբենշչիկովին), երգիչը կանչվեց ՊԱԿ-ի աշխատակիցների հետ զրույցի և նկատողություն ստացավ Մոսկոնցերտի գծով[40][41]։

Մասնակցել է խորհրդային մի շարք ռոք փառատոնների, այդ թվում՝ «Ռոք-պանարամա» փառատոնների կազմակերպմանը[42], մասնակցել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի լիկվիդատորների աջակցության համերգին[43][44]։ Եղել է«Ալեքսանդր Գրադսկու հիթ-շքերթ» ռադիոհաղորդման հաղորդավարը[45]. այստեղ ներկայացված էին տարբեր ժանրերի շուրջ 107 արտիստներ[46]։ 1987 թվականից կոմպոզիտորների միության անդամ է։

1988 թվականին Մեծ թատրոնում կատարել է Աստղագուշակի դերերգը Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկը» օպերայում (դիրիժոր՝ Եվգենի Սվետլանով)[18][22][30]։ Նույն թվականին նա առաջին անգամ կարողացավ մեկնել արտերկիր (ԱՄՆ)[15]՝ մասնակցելով Թեդ Թըրների «Choices for the Future» սիմպոզիումին[36]։ Համատեղ նախագծերում և համերգներում հանդես է եկել Լայզա Մինելլիի, Շառլ Ազնավուրի, Ջոն Դենվերի[32], Քրիս Քրիստոֆերսոնի, Դայոն Ուորվիքի[47], Սեմմի Դևիսի, Grateful Dead, Սինդի Պետերսի հետ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում, Շվեդիայում։

1990 թվականին Ճապոնիայում Ջոն Դենվերի հետ համատեղ համերգներից մեկից հետո Գրադսկին պայմանագիր կնքեց Victor Entertainment-ի՝ ճապոնական առաջատար ընկերության հետ։ Նրա ապրանքանիշի ներքո թողարկել է երկու ձայնասկավառակ (Metamorphoses և the Fruits From the Cemetery) և մի քանի համերգներ է տվել Ճապոնիայում՝ բազմազան երգացանկով՝ սկսած սեփական երգերից ռուսերեն և վերջացրած արևմտյան հիթերով և ճապոնական դասական սիրերգերով։

ԽՍՀՄ-ում նրա առաջին երեք ռոք բալետները («Մարդ», «Ռասպուտին» և «Հրեական բալլադ») բեմադրվել են Կիևի բալետի թատրոնի կողմից (բալետմայստեր Գ.Կովտուն), իսկ վերջին երկուսը՝ Սառույցի բալետի թատրոնը (գեղարվեստական ղեկավար Ի. Բոբրին)։

Հետխորհրդային Ռուսաստանում խմբագրել

 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է Ալեքսանդր Գրադսկուն Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում շնորհելու կապակցությամբ, 2000 թվական

Ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ է։ Թողարկել է ավելի քան 18 երկարամետրաժ ձայնասկավառակ, մի քանի ռոք-օպերաների և ռոք-բալետների, բազմաթիվ երգերի հեղինակ է։ Աշխատել է Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ[48]։

Մասնակցել է «Պրես-կլուբ»[49], «Չաս պիկ», «Ռոք-ուրոկ»[50], «Բելիյ պապուգայ», «Ակուլի պերա»[51][52] հեռուստահաղորդումներին։ Ընդ որում, հանդես է եկել հեռուստատեսության, որպես ամբողջություն, քննադատությամբ[47][53]՝ համեմատելով իր դիտարկումները «բնագետ-նկարչի» տեսանկյունից[54]։

Իրեն դրսևորել է որպես մարգինալ, գործընկերների նկատմամբ պահանջկոտ էր, լրագրողներին չէր ընդունում (Եվգենի Դոդոլևի պնդմամբ՝ հենց Գրադսկին է լրատվամիջոցներում ներմուծել «գոգաթիակ» և «ժուրնալյուգա» բառերը[55])՝ կա՛մ ընկերանում էր նրանց հետ, կա՛մ՝ ընդհանրապես չէր շփվում[56]։

Ռուսական ռոքի ի հայտ գալու մասին քննադատաբար է արտահայտվել. բազմիցս հայտարարել է, որ դա «չի կայացել», շեշտը դնելով կատարողների ցածր մասնագիտական մակարդակի վրա և զուգահեռներ անցկացնելով «գողական»-ի հետ[17][47][57][58][59]։

2009 թվականին Ալեքսանդր Գրադսկին թողարկեց «Վարպետը և Մարգարիտան» օպերան։ Օպերան չի բեմադրվել, գոյություն ունի 2009 թվականի միակ ձայնագրության տեսքով, որը լայն վաճառքի չի հանվել[30], ձայնագրությանը մասնակցել են Գրադսկու ընկերները՝ ամենահայտնի ռուս արտիստներ Ելենա Մինինան, Նիկոլայ Ֆոմենկոն, Անդրեյ Մակարևիչը, Անդրեյ Լեֆլերը, Իոսիֆ Կոբզոնը, Լյուբով Կազարնովսկայան, Վլադիմիր Զելդինը, Գրիգորի Լեպսը, Ալեքսեյ Պետրենկոն, Վալերի Զոլոտուխինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Լոլիտա Միլյավսկայան, Արկադի Արկանովը և շատ ուրիշներ։ Պարտիաներից մեկը ձայնագրված է Գեորգի Միլյարի ձայնով։

2011 թվականին թողարկվել է «Ոչ ֆորմատ» ալբոմը[60][61]։

2013 թվականին լույս տեսավ երաժշտի մասին առաջին գիրքը «Ալեքսանդր Գրադսկի. The Ձայն»։

2014 թվականին Մոսկվայում բացեց իր սեփական երաժշտական թատրոնը՝ «Գրադսկի Հոլ»-ը, որի շինարարությունը տևեց ավելի քան 20 տարի[30]։ Այս պահին բոլոր համերգներն ու բեմադրությունները հաջողություն են վայելում հանդիսատեսի շրջանում։ Թատրոնի թատերախումբը բաղկացած է հիմնականում «Ձայն» շոուի մասնակիցներից[36], սակայն Գրադսկին հաճախ թատրոն էր հրավիրում նաև երկրի լավագույն արտիստներին՝ մենահամերգներ տալու համար։

2019 թվականին «ԱՍՏ» հրատարակչությունում լույս է տեսել «Ալեքսանդր Գրադսկի. Ռուսական երաժշտության Գրանդը» գիրքը[62], որում երաժշտի ստեղծագործությունի վերաբերյալ իրենց տպավորությունները կիսել են Եվգենի Եվտուշենկոն, Անդրեյ Կնիշևը, Անդրեյ Մակարևիչը, Վլադիմիր Մատեցկին և այլ գործընկերներ[63]։

Հեռուստանախագիծ «Ձայն» խմբագրել

Տաղանդներին պետք է օգնել, ապաշնորհներն իրենք են իրենց առաջ հրում

Ա. Գրադսկի[64]

2012-2014 թվականներին Դիմա Բիլանի, Պելագեայի և Լեոնիդ Ագուտինի հետ միասին մասնակցել է Առաջին ալիքի «Ձայն» հեռուստանախագծին՝ որպես ուսուցիչ[24][65]։ Ընդ որում, ծրագրի առաջին երեք սեզոններում հաղթել են նրա թիմի անդամները՝ Դինա Գարիպովան, Սերգեյ Վոլչկովը և Ալեքսանդր Վորոբյովը[64]։

2015 թվականին՝ չորրորդ մրցաշրջանում, նա կրկին զբաղեցրել է ուսուցչի տեղը, այս անգամ նա եղել է Բաստայի, Պոլինա Գագարինայի և Գրիգորի Լեպսի հետ։ Նրա սանը՝ Միխայիլ Օզերովը, եզրափակչում գրավել է երկրորդ տեղը։ Որպես խորհրդատու, նա իր դստերը՝ Մաշային, հրավիրել էր շոուին[66]։

2017 թվականին նա կրկին «Ձայն»-ի ուսուցիչ էր, նախագիծ էր վերադարձել «Ոսկե կազմը» (Գրադսկի, Բիլան, Պելագեա, Ագոիտին)։ Նրա սան Սելիմ Ալախյարովը գրավեց առաջին տեղը[67]։

2021 թվականին Դիմա Բիլանի, Պելագեայի և Լեոնիդ Ագուտինի հետ վերադարձել է «Ձայն»-ի հոբելյանական եթերաշրջան[68]։ Գրադսկու մասնակցությամբ վերջին եթերը հեռարձակվել է դեկտեմբերի 10-ին նոկաուտների փուլում[69]։ Նրա թիմի անդամ Ալիշեր Քարիմովը եզրափակչում գրավեց երկրորդ տեղը[70]։

Մահ խմբագրել

2021 թվականի նոյեմբերի 26-ին շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում՝ ինսուլտի կասկածանքով[71][72], գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ նոյեմբերի 28-ին, Մոսկվայի ժամանակով 02:10-ին, գիտակցության չգալով մահացել է 73 տարեկան հասակում իշեմիկ ինսուլտից[73][74][75]։

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 1-ին «Գրադսկի Հոլ» թատրոնում[76]։ Թաղված է Մոսկվայում, Վագանկովյան գերեզմանատանը (56-րդ հողակտոր )[77]։

Ընտանիք խմբագրել

Մայրը՝ Թամարա Պավլովնա Գրադսկայան (1928—1963)[78], ավարտել է ԳԻՏԻՍ-ը (Ն. Պլոտնիկովի կուրսը), դերասանուհի էր, այնուհետև՝ «Թատերական կյանք» ամսագրի թղթակից[78]։

Հայրը՝ Բորիս Աբրամովիչ Ֆրադկինը(1926—2013)[78], ավարտել է Մոսկվայի ավտոմեխանիկական ինստիտուտը, ինժեներ-մեխանիկ էր։ 1941 թվականին 15-ամյա պատանին Խարկովից տարհանվել էր Չելյաբինսկ[14] ծնողների՝ ռեֆերենտ Աբրամ Սեմյոնովիչ Ֆրադկինի (1893—?)[79] և մեքենագրուհի Ռոզալիա Իլյինիչնա Ֆրադկինայի (օրիորդական ազգանունը՝ Չվերտկինա, 1895—1996) հետ[80][81][82]։ Ռոզալիա Իլյինիչնա Ֆրադկինային, ով մինչև 1980-ականների վերջն ապրում էր Ալեքսանդր Գրադսկու ընտանիքի հետ, նրա երաժիշտ ընկերները անվանում էին «ռուսական ռոք-ն-ռոլի տատիկ»[22]։

Մորեղբայրը՝ Բորիս Պավլովիչ Գրադսկին, Իգոր Մոիսեևի անսամբլի մենակատարն էր, պարող, նվագել է ակորդեոն, պիեսներ է գրել ակորդեոնի համար,մահացել է 2002 թվականին: 

Ալեքսանդր Գրադսկին ամուսնացել է չորս անգամ՝

  • Առաջին կինը Նատալյա Միխայլովնա Գրադսկայան է։ Իր առաջին ամուսնությունն անվանել է «երիտասարդական արարք»[83]։
  • Երկրորդ կինը Անաստասյա Վերտինսկայան է (ծնվել է 1944 թ.), դերասանուհի։ Ամուսնացած են եղել 1976-1980 թվականներին, չնայած բաժանվել են դեռ 1978 թվականին[84]։
  • Երրորդ կինը Օլգա Սեմյոնովնա Գրադսկայան է (ի ծնե՝ Ֆարտիշևա)։ Ամուսնացած են եղել 1980-ից մինչև 2001 թվականը։ Ունեն երկու երեխա՝ որդին՝ Դանիել Գրադսկին (ծն. 1981 թվականի մարտի 30-ին), գործարար է և երաժիշտ, և դուստրը՝ Մարիա Գրադսկայան (ծն. 1986 թվականի հունվարի 14-ին)[84], ավարտել է ՄՊՀ-ն, հեռուստահաղորդավար է և արվեստի մենեջեր։
  • Չորրորդ կինը Մարինա Կոտաշենկոն է (ծն. 1984 թվականի նոյեմբերի 22-ին[85]), ամուսնացել են 2021 թվականին[86] (2003 թվականից մինչև 2021 թվականը ապրել են առանց ամուսնության գրանցման), դերասանուհի է, 2009 թվականին ավարտել է ԿՀՊԻ[85][87]։ Որդիներ Ալեքսանդրը ծնվել է 2014 թվականին[85][88] և Իվանը՝ ծնվել է 2018 թվականին[89]։

Սկավառակագրություն խմբագրել

 
Ալեքսանդր Գրադսկին 2014 թվականին Տիրասպոլում համերգի ժամանակ
Ստուդիական ալբոմներ և մինիոններ
Թողարկվել է Ձայնագրվել է Անվանում Ծանոթագրություն
1973 1969—1972 Երգում Է Ալեքսանդր Գրադսկին խոսքերը՝ Ռ. Բըրնսի, Ն. Ասեևի, Ա. Գրադսկու, Վ. Սաուտկինի, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1974 1973 Ռոմանս սիրահարների մասին խոսքերը՝ Ն. Կոնչալովսկայայի, Բ. Օկուջավայի, Ա. Գրադսկու, Ն. Գլազկովի, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու, «Ռոմանս սիրահարների մասին» ֆիլմի համար
1976 1976 Երգեր «Արև, նորից արև» ֆիլմից Մեղեդի — Г62—05819-20
1976 1976 Երգեր «Իմ սերը երրորդ կուրսում» ֆիլմից Մեղեդի — Г62-06011-2
1978 1971—1974 Ալեքսանդր Գրադսկին և «Փուչիկներ» անսամբլը խոսքերը՝ Ռ. Բըրնսի, Վ. Շեքսպիրի և Ա. Վոզնեսենսկու, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1979 1972 Էլթոն Ջոն/ Ալեքսանդր Գրադսկի կոմպոզիցիա «Դու միայն ինձ հավատա»
1980 1976—1978 Ռուսական երգեր ռուսական ժողովրդական երգերի վոկալ շարանվագ, խոսքերը և գործիքավորումը՝ Ա. Գրադսկու
1984 1981 Կյանքն՝ ինքը վոկալ շարանվագ Պոլ Էլյուրի խոսքերով, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1985 1983—1985 Ստադիոն ռոք-օպերա երկու գործողությամբ և չորս նկարներով, լիբրետոն և խոսքերը՝ Մ. Պուշկինայի և Ա. Գրադսկու, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1986 1982 Դաշտերի աստղ վոկալ շարանվագ Նիկոլայ Ռուբցովի խոսքերով, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1987 1980 Երգիծանք վոկալ շարանվագ Սաշա Չորնիի խոսքերով, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1987 1985—1986 Եկեք սկսենք երաժշտություն ՝ Ա. Գրադսկու և Ջ.Դենվերի, խոսքերը ՝ Ջ. Դենվերի և Ս. Թիսդեյլի, թողարկվել է 1986 թվականին Հյուսիսային Ամերիկայում «Let Us Begin (What Are We Making Weapons For?)» անվանումով
1987 1979 Ալեքսանդր Գրադսկու ուտոպիան վոկալ շարանվագ Ռ. Բըրնսի, Պ. Շելլիի, Պ. Բերանժեի խոսքերով, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1987 1971—1974 Ծաղրածուի մտորումներ վոկալ շարանվագ Վ. Շեքսպիրի, Ռ. Բըրնսի, Ն. Ասեևի, Ա. Վոզնեսենսկու, Ա. Գրադսկու, Վ. Սաուտկինի խոսքերով, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1988 1983 Ֆլեյտա և դաշնամուր վոկալ շարանվագ Վ. Մայակովսկու և Բ. Պաստերնակի խոսքերով, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1988 1984 Նոստալգիա վոկալ շարանվագ Վլադիմիր Նաբոկովի խոսքերով, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1988 1986 Մարդ ռոք-բալետ, Ա. Գրադսկու լիբրետոն ըստ Ռ. Քիպլինգի[90]
1989 1987 Մոնտե-Քրիստո խոսքերը և երաժշտությունը՝ Ա. Գրադսկու «Իֆ ամրոցի բանտարկյալը» ֆիլմի համար
1989 1979—1987 Համերգ-սյուիտ խոսքերը և երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1990 1990 Արշավախումբ խոսքերը և երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
1991 1991 Metamorphoses
1994 1990 Անժամանակ երգեր
1994 1991 Մրգեր գերեզմանոցից 1995 — The fruits from the cemetery
2003 2003 Քրեստոմատիա խոսքերը՝ Ա. Գրադսկու, Ն. Օլեյնիկովի, Դ. Լեննոնի, Պ. Մաքքարթնիի, Վ. Բլեյքի, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու, Տ. Վեյցի, Ա. Ջեքսոնի, Կ. Բրուքսի, Դ. Կուկի, Ռ. Դաննի, Ս. Ուանդերի
2003 2003 Երգեր Իրայի համար խոսքերը՝ Ա. Գրադսկու, Վ. Բլեյքի, Ն. Օլեյնիկովի, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու, Ա. Ջեքսոնի, Կ. Բրուքսի, Դ. Կուկի, Ռ. Դաննի
2009 1979—2009 Վարպետը և Մարգարիտան ռոք օպերա երկու գործողությամբ և չորս նկարներով, Ա. Գրադսկու լիբրետոն՝ ըստ Մ. Բուլգակովի վեպի, խոսքերը և երաժշտությունը՝ Ա. Գրադսկու
2011 2010—2011 Ոչ ֆորմատ
2014 2010—2011 Ռոմանսներ
Համերգային ալբոմներ և տեսանյութեր
  • 1996 — ЖИВьЁМ в «России» (ձայնագրությունը՝ 1995 թվականի մարտի 17-ին «Ռոսիա» ձայնագրման պետական կոմիտե, ք. Մոսկվա)
  • 2000 — ЖИВьЁМ в «России»-2 (ձայնագրությունը՝ 1999 թվականի նոյեմբերի 3-ին,«Ռոսիա» ձայնագրման պետական կոմիտե, ք. Մոսկվա)
  • 2004 — ЖИВьЁМ в «России»-2․ Հոբելյանական վիդեո համերգ (ձայնագրությունը՝ 1999 թվականի նոյեմբերի 3-ին «Ռոսիա» ձայնագրման պետական կոմիտե, ք. Մոսկվա)
  • 2010 — ЖИВьЁМ в «России»․ Հոբելյանական վիդեո համերգ (ձայնագրությունը՝ 1995 թվականի մարտի 17-ին «Ռոսիա» ձայնագրման պետական կոմիտե, ք. Մոսկվա)
  • 2010 — Հակավերրակառուցման բլյուզ (ֆիլմ-համերգի ձայնագրություն 1990 թ.)
  • 2014 — Համերգ-2010 («Կրոկուս Սիթի Հոլլ»-ում 2010 թվականի նոյեմբերի 28-ին կայացած համերգի ձայնագրություն,ք. Մոսկվա)
Ժողովածուներ
  • 1996- Ոսկե հնություն (1971—1987 թթ ձայնագրություններ)
  • 1997 — Ռուսական ռոքի լեգենդներ. Ալեքսանդր Գրադսկին և «Փուչիկներ» անսամբլը
  • 1998 — Հավաքածու (բոքս-սեթ, 13 CD)[91]
  • 2011 — Ալեքսանդր Գրադսկու «Ընտրանի»
Հրավիրված կատարող
  • 1972- Դավիթ Թուխմանով- Որքան գեղեցիկ է աշխարհը (երգեր՝ «Ջոկոնդա», «Կայի-չկայի ես»)
  • 1974- «Յուրայինների մեջ՝ օտար,օտարների մեջ յուրային» («Երգ նավի մասին»)
  • 1946- «Մաշան և Վիտյան ընդդեմ Վայրի կիթառների» (երգեր՝ «Վայրի կիթառներ», «Կոշչեյի երգը»)[92]
  • 1981- Ալեքսանդրա Պախմուտովա՝ Երջանկության թռչուն (երգեր՝ «Մենք չենք ապրում առանց միմյանց», «Ես մանկուց երազում էի բարձրության մասին»)[93]

Որոշ երգեր երգացանկից խմբագրել

 
«Ծաղիկներ» խմբի հոբելյանական համերգին, 2001 թվական։ Ձախից աջ՝ Ս․ Նամին, Ն․ Նոսկով, Ա․ Գրադսկի, Ա․ Ռոմանով։

Ռոք օպերաներ խմբագրել

 
  • 1967-1969 - Ճանճ Ցոկոտուխան
  • 1973-1985 - Մարզադաշտ
  • 1979-2009 - Վարպետը և Մարգարիտան

Բալետներ խմբագրել

  • 1985-1988 - «Մարդ»
  • 1987-1990 - «Ռասպուտին»
  • 1988-1990 - «Հրեական բալլադ»

Ֆիլմագրություն խմբագրել

Դերեր կինոյում խմբագրել

Վոկալ պարտիաներ խմբագրել

Կոմպոզիտորական ֆիլմագրություն խմբագրել

Տեսահոլովակներ խմբագրել

տարեթիվ անվանում
1986 «Ես այլևս ոչնչի չեմ հավատում»
 
1987 «Հարավային մնաց բարով»
 
1987 «Փակելով շրջանը»
 
2007 «Փակելով շրջանը»

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • 1979 - «Ալեքսանդրա Պախմուտովա - «Երգի մեջ իմ կյանքն է…“» (Ա. Պախմուտովայի 50-ամյա հոբելյանի առթիվ)
  • 1979 - «Սխրանք. Գաղտնագիր 12080»
  • 1989 - «Եվ տողը չի ավարտվում» (Վ. Նաբոկովի բանաստեղծությունների ցիկլը, երաժշտությունը՝ Ա. Գրադսկու)
  • 2012 - «Կենդանի հոգի» (վավերագրական ֆիլմ Ալեքսանդր Բարիկինի ստեղծագործական ուղու մասին)
  • 2014 - «Ալեքսանդր Գրադսկի. «Շրջվեք»» («Առաջին ալիք», վավերագրական ֆիլմ Ա. Գրադսկու 65-ամյակի առթիվ)[94][95]

Հանրային դիրքորոշում խմբագրել

1992 թվականին գրել է «Ձայն լսարանից», հրապարակախոսական հոդվածը, որը տպագրվել է «Նովիյ վզգլյադ» թերթու[96]։.

1993 թվականին, Ռուսաստանում գարնանային քաղաքական ճգնաժամի ժամանակ, նա կանգնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Բ. Ն. Ելցինի կողքին՝ Գերագույն Խորհրդին դիմակայելու հարցում՝ մասնակցելով «Այո—Այո—Ոչ—Այո» նախագահական արշավին, որը նվիրված էր ապրիլյան հանրաքվեի[97][98]։

2000 թվականի ապրիլին նա ստորագրել է նամակ ի պաշտպանություն Չեչնիայում Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության[99]։

Վերջին տարիներին քաղաքականության մասին սկզբունքորեն հրապարակային հայտարարություններ չի արել՝ դա բացատրելով այսպես՝

Եթե ունեք գոնե ինչ-որ հեղինակություն, եթե ինչ-որ մեկը սիրում է ձեզ, և ինչ-որ մարդիկ հաշվի են առնում Ձեր կարծիքը, և դուք գիտեք այդ մասին, ապա այնքան էլ կոռեկտ չէ արտահայտվել երաժշտության հետ կապ չունեցող թեմաների շուրջ։ Քանի որ մարդիկ, ովքեր սիրում են ձեզ, կարող են Ձեր հայտարարությունը համարել գործողությունների ուղեցույց և ինքնաբերաբար հետևել ձեզ այդ կարծիքին։ Մարդիկ, ովքեր չեն սիրում Ձեզ, կարող են ասել՝ «Իսկ ո՞վ է այդպես ասում։ Այսպիսով, եկե՛ք մտածենք հակառակը»։ Եվ նրանց վրա, ստացվում է, դու ազդել ես։ Այսինքն՝ դու սկսում ես մասնակցել բոլորովին այլ թեմաներով ինչ-որ բաների քննարկմանը՝ օգտագործվելով որպես երգիչ, որպես մարդ, ում լսում են։ Եվ դու պետք է քեզ զգաս հիմարի պես։ Ես ինձ հիմարի պես կզգայի։ Այսինքն՝ ես ինչ-որ մեկի վրա ազդել եմ, իսկ ես իրավունք ունե՞մ ինչ-որ մեկի վրա ազդել։ Որևէ իրավունք չունեմ․․․ Երաժշտական առումով, բանաստեղծական առումով, գեղագիտական առումով ես արդեն ինքս կամ ազդում եմ կամ չեմ ազդում։ Եվ դա իմ իրավունքն է՝ գոյություն ունենալ որպես մարդ, այսպես ասենք, փորձելով ինքնադրսևորվել արվեստում։ Բայց մնացած ամեն ինչում դա պարզապես ճիշտ չի լինի իմ կողմից, ավելի լավ է դա երբեք չանել[100]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Առաջին ալիք (ռուս.) — 1995.
  2. 2,0 2,1 The Moscow Times / H. Amos, M. Berdy, M. FishmanAlexander Gubsky, 1992. — ISSN 1563-6275
  3. http://headliner.name/index.php/component/k2/item/11913-aleksandr-gradskij-nesvoevremennyya-pesni-1993
  4. http://poiskm.com/artist/9571-Alexandr-Gradskiy
  5. 5,0 5,1 Смирнов, Виктор. «Градский юбилей : - © Газета «Музыкальная правда» - 24 - Издательский Дом «Новый Взгляд» - Издательский Дом «Новый Взгляд» -». Издательский Дом «Новый Взгляд» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. ««Пионер рок-н-ролла» в СССР. Творческий путь Александра Градского». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Александр Градский - знаковый певец, поэт и композитор, отец русского рока». IsraLove. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Умер Александр Градский. Певец и композитор стоял у истоков советской и российской рок-музыки». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. 9,0 9,1 ««Он лежал, тяжело дышал, но разговаривал с нами»: участница «Голоса» о последних днях Александра Градского». БИЗНЕС Online (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. «13 важных песен в исполнении Александра Градского. Каким мы запомним этого ярчайшего музыканта Высоцкий, Стинг, «Карузо» и концептуальный рок». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. 11,0 11,1 Всенародный Градский Արխիվացված 2020-09-25 Wayback Machine // NEWSwe.com. — № 261.
  12. 12,0 12,1 О семье А. Б. Градского// AlexanderGradsky.com. Արխիվացված 2013-11-02 Wayback Machine
  13. «Что общего между Марксом, Жириновским и Градским? | Блог Ботинок». 2010 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  14. 14,0 14,1 «Борис Фрадкин в эвакуационных списках». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. 15,0 15,1 «Насравший в Вечность : - © Газета «Музыкальная правда» - 23 - Евгений Ю. Додолев - Издательский Дом «Новый Взгляд» -». Издательский Дом «Новый Взгляд» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Программа «По волне моей памяти»: Гость — А. Градский
  17. 17,0 17,1 «Александр Градский: «Музыка существует для выражения главного и необъяснимого»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  18. 18,0 18,1 «Александр Градский. Сладкоголосая птица нашей юности». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
  19. Гость Александр Градский. Познер. Выпуск от 28.11.2021
  20.   Композитор и исполнитель Александр Градский. Шоу досье , 73-я минута
  21. Градский Александр Борисович Արխիվացված 2021-11-29 Wayback Machine // Эстрада России, XX век: энциклопедия. 2004.
  22. 22,0 22,1 22,2 Александр Градский: Биография Արխիվացված 2013-12-12 Wayback Machine // Gradsky.com.
  23. «Игорь Саульский: Каждая песня Градского — стихотворение…». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 40 (օգնություն)
  24. 24,0 24,1 «Пионер подпольного русского рока, композитор, певец и наставник. Памяти Александра Градского». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  25. «Градский работал саксофонистом в Донецкой филармонии — журналисты вспомнили малоизвестные факты биографии музыканта». novorosinform.org (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  26. «Виктор Дегтярев». via-era.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  27. «Музыкант Виктор Дегтярев: Александр Градский был незаурядным человеком во всем - Аргументы Недели». argumenti.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  28. «История. Донецкое начало Александра Градского». Донецкая государственная академическая филармония (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  29. Фильм Романс о влюблённых Արխիվացված 2014-01-10 Wayback Machine // Вокруг ТВ.
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 «Классик первого тайма. Умер Александр Градский». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  31. «Градский умер - шоу должно продолжаться». www.trud.ru (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  32. 32,0 32,1 «Музыка Градского: о чем пел мастер оперы и рока». Интернет-издание info.sibnet.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  33. «Александр ГРАДСКИЙ ~ Песни (Авторская песня)». www.chitalnya.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  34. Музыка из кинофильма «Моя любовь на третьем курсе» Ալեքսանդր Գրադսկի(անգլ.) Discogs կայքում
  35. ««Солнечный удар» Михалкова покажут на ТВ». Российская газета. 2014 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  36. 36,0 36,1 36,2 36,3 Бояринов Денис (2021 թ․ դեկտեմբերի 22). «Утопия А.Г.». Colta.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  37. Сергей Капков — Интервью (2004 թ․ սեպտեմբերի 13). «Эдуард Назаров: «Поначалу Винни-Пух выглядел, как взбесившийся одуванчик»». Animator.ru. «Газета». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  38. «Опера «Стадион»: от замысла к воплощению - Александр Градский». alexandergradsky.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  39. «О Владимире Высоцком - Александр Градский». www.gradsky.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
  40. «Необыкновенный концерт». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  41. «Александр Градский: Я зарабатываю больше других самых известных людей!». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  42. «Фестиваль «Рок-Панорама-86» — пластинки («Мелодия», разные выпуски) | Архив | Наш НеФормат». www.nneformat.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 28 (օգնություն)
  43. «Снова в СССР — www.gradsky.com». www.gradsky.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  44. «Рок в помощь: как прошёл первый концерт в поддержку чернобыльцев». m24.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  45. «Радиола. Год 1986 – Таблоид (автор и ведущий: Сергей Сычёв) (12 июля 2014 года)». tabloid.net.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
  46. «Лучше бы я стал строителем, а не певцом — Александр Градский — www.gradsky.com». www.gradsky.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 40 (օգնություն)
  47. 47,0 47,1 47,2 «Александр Градский: «Музыка сродни хорошей науке». 16.11.1998». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  48. «Хрестоматия» - азбука чувств. Газета "Новое время" (г. Павлодар, Казахстан). 12 ноября 2003 г.
  49. С. Бурин Над обрывом. «Экран и сцена» № 9 (165), 11 марта 1993 г.
  50.   Александр Градский в Рок-уроке, часть 1
  51. «Афиша Волна: «Акулы пера»» (ռուսերեն). Афиша Daily. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  52. «Маркин осудил Малахова за видео на передаче о Градском». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  53. «Александр Градский: Я всегда утверждал, что в России много талантов». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  54. «Александр Градский. "Мы опять - в империи! Только она немного меньше по размеру"». Аргументы и факты. 2008 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
  55. «КАБАРЕ-ДУЭТ «АКАДЕМИЯ»: «ВЫСШАЯ ТОЧКА В ИСКУССТВЕ — ТРАГИФАРС». Ирина КАРПИНОС | Культура | Человек». 2007 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 50 (օգնություն)
  56. «Своих врагов я ликвидирую — Александр Градский». alexandergradsky.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  57. Александр Градский: «Не люблю, когда меня называют отцом-основателем русского рока». С. Клюев, по материалам: «Столичные новости», № 34 (421) 05-11 сентября 2006
  58. Александр Градский: «Русского рока нет в природе!»
  59. АЛЕКСАНДР ГРАДСКИЙ: НАШИМ РОКЕРАМ ДАЛЕКО ДО РОК-Н-РОЛЛА
  60. Александр Градский — «Неформат»
  61. «Александр Градский: «Время диктатур уходит навсегда»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  62. «Александр Градский: «Оставаться порядочным сложно»». www.mk.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  63. «Евгений Додолев: «Градский мемуары не любит...» стр.5». 7Дней.ру (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  64. 64,0 64,1 «Заслуги мэтра: 4 талантливых ученика Градского, которые стали победителями шоу «Голос»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  65. «Градский обречённый: Большой ребёнок, ворчливый идеалист, лишний на празднике жизни». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  66. «Александр Градский — «Голос»: Биография, личная жизнь, фото, дети». uchastniki.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  67. Победителем шестого «Голоса» стал Селим Алахяров Արխիվացված 2018-09-10 Wayback Machine // Российская газета. — 2017. — 30 декабря.
  68. Градский — душа «Голоса»: незабываемые моменты шоу с участием маэстро
  69. «Последний эфир с участием Градского вышел 10 декабря 2021 года». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  70. «Участник команды покойного Александра Градского занял второе место в 10-м сезоне шоу «Голос»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  71. «СМИ: Александра Градского госпитализировали с подозрением на инсульт». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  72. «Заметно поплохевший после коронавируса Александр Градский прямо из дома был доставлен в одну из московских клиник с подозрением на инсульт». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  73. «Умер певец и композитор Александр Градский». Известия. 2021 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  74. «Умер Александр Градский». РИА Новости (ռուսերեն). 20211128T0603. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  75. Варвара Кошечкина (2021 թ․ նոյեմբերի 28). «Стала известна причина смерти Александра Градского». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  76. «В Москве простились с музыкантом Александром Градским». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  77. «Градского похоронили на Ваганьковском кладбище участок 43.4 в Москве». RT на русском (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  78. 78,0 78,1 78,2 «Градский, Александр Борисович». Энциклопедия (ռուսերեն). ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  79. Абрам Семёнович Фрадкин (референт) в эвакуационных списках (1942)
  80. Розалия Ильинична Фрадкина в эвакуационных списках (музей «Яд Вашем», Иерусалим)
  81. Додолев Е. Легенды нашего рока.
  82. «Чверткина Анна Абрамовна, Москва, Востряковское». Toldot.com — Иудаизм и евреи. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  83. «Без цензуры:: Самый неполиткорректный сайт рунета». 2011 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  84. 84,0 84,1 Градский юбилей Արխիվացված 2013-06-21 Wayback Machine // Издательский Дом «Новый Взгляд».
  85. 85,0 85,1 85,2 Марина Коташенко Արխիվացված 2016-11-27 Wayback Machine // Вокруг ТВ
  86. «Александр Градский женился на Марине Коташенко за месяц до смерти». www.mk.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  87. Додолев Е. Александр Градский: «Мужчина всегда развивает женщине мозги» Արխիվացված 2013-07-12 Wayback Machine WomanHit. — 2013. — 8 июля.
  88. Как Александр Градский воспитывает новорождённого сына Արխիվացված 2016-11-27 Wayback Machine // StarHit. — 2014. — 15 октября.
  89. Мария Калегина (1 ноября 2018 года). «Градский накануне 69-летия стал отцом в четвёртый раз». L!FE Новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  90. Человек(անգլ.) Discogs կայքում
  91. Коллекция(անգլ.) Discogs կայքում
  92. «Александр Градский: «В чём-то я сам рыба-пила»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  93. Птица счастья(անգլ.) Discogs կայքում
  94. ««Александр Градский. Обернитесь!». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2014. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  95. ««Александр Градский. Обернитесь!». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2014 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  96. «© ГАЗЕТА «НОВЫЙ ВЗГЛЯД» № 24 { 18 ИЮЛЯ 1992 } ГОЛОС ИЗ ЗРИТЕЛЬНОГО ЗАЛА (ГОЛОС С ГАЛЕРКИ)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  97. Концерт на Васильевском спуске Արխիվացված 2022-05-14 Wayback Machine // Газета «Коммерсантъ» № 75 от 23.04.1993
  98. Максим Артемьев (2008 թ․ դեկտեմբերի 3). «Последнее слово народа». Forbes.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  99. Наум Ним (2000-04). «Ответ на письмо европейцев российских деятелей культуры». «Индекс/Досье на цензуру» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  100. «Гость Александр Градский. Познер. Выпуск от 28.11.2021» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  101. «Указ Президента Российской Федерации от 29.07.1997 г. № 795 «О награждении государственными наградами Российской Федерации»». www.kremlin.ru (ռուսերեն). Официальный сайт Кремля. 1997 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  102. «Указ Президента Российской Федерации от 03.11.1999 г. № 1471 «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации" Градскому А. Б.»». www.kremlin.ru (ռուսերեն). Официальный сайт Кремля. 1999 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  103. «Указ Президента ПМР № 276 «О присвоении почетного звания «Народный артист Приднестровской Молдавской Республики» ГРАДСКОМУ А.Б.» | Официальный сайт Президента ПМР». 2016 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  104. «О присвоении почетного звания «Народный артист Приднестровской Молдавской Республики» Градскому А.Б.». www.gradsky.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  105. «Градский, Лиханов и Каабак получили Премию Высоцкого "Своя колея"». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գրադսկի» հոդվածին։