Ալեքսանդր Լեոնարդ Գուտերմա (անգլ.՝ Alexander Leonard Guterma, մականունը՝ Սենդի ՄաքՍանդ անգլ.՝ Sandy McSande, ապրիլի 29, 1915(1915-04-29) - ապրիլի 5, 1977(1977-04-05)), 1950-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների բաժնետոմսերի ամենամեծ մանիպուլյատորներից մեկը, ինչի համար նա դատապարտվել է երեք տարի բանտարկության։

Ալեքսանդր Գուտերմա
Ծնվել էապրիլի 29, 1915(1915-04-29)
Մահացել էապրիլի 5, 1977(1977-04-05) (61 տարեկան)
Մասնագիտությունգործարար

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Գուտերմայի վաղ տարիները լավ փաստագրված չեն։ Նա պնդում էր, որ ծնվել է Իրկուտսկում (Սիբիր), ռուսական ցարական բանակի գեներալի և լեհ մոր ընտանիքում։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ նրա ընտանիքը Ռուսաստանից փախել է Չինաստան, որտեղ նա հաճախել է միսիոներական դպրոց։ 1935 թվականին նրան գտել են ներգաղթի աշխատակիցները Հոնոլուլուում (Հավայան կղզիներ) և արտաքսել[1]։

Ալեքսանդր Գուտերման ասել է, որ փախել է Ֆիլիպիններում գտնվող ճապոնական ռազմագերիների ճամբարից, թեև այլ տեղեկությունների համաձայն՝ նա այնտեղ պատերազմի ժամանակ խաղատուն է կազմակերպել՝ սպասարկելով ճապոնական բանակի զինվորներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա դարձել է մի քանի ընկերությունների մենեջեր Ֆիլիպիններում, որտեղ ամուսնացել է ամերիկուհու՝ Անիտա Լուիզ ՄաքԳրաթի հետ։ 1950 թվականին նա գնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Ֆլորիդայում հիմնելով կենաֆ մանրաթելերի ընկերություն[2]։

Լայնածավալ ֆինանսական մեքենայությունների միջոցով Ալեքսանդր Գուտերման վերահսկողություն է ձեռք բերել F.L. Jacobs Co.-ի (ավտոպահեստամասեր արտադրող), Bon Ami Co.-ի (մաքրող փոշի արտադրող), Scranton Corporation-ի (հոլդինգային ընկերություն, նախկինում՝ ժանյակ արտադրող), Hal Roach Studios-ի, Mutual Broadcasting System-ի, Shawano Development Company-ի (Ֆլորիդայի հող), Western Financial Corporation-ի (հոլդինգային ընկերություն), Micro-Moisture Controls-ի (էլեկտրոնային սարքեր), McGrath Securities-ի (բրոքերային ընկերություն) և United Hotels Corporation-ի նկատմամբ։ Գուտերման նաև գործեր է ունեցել բաժնետոմսերի մեկ այլ մանիպուլյատոր Լոուել Բիրելի հետ՝ նրանից գնելով United Dye & Chemical Corp.-ը (վերանվանվել է Chemoil)։ Այդ ժամանակ նա միակ մարդն էր, ով գլխավորում էր Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցակում եղած երեք առանձին ընկերություններ[3][4][5]։

1959 թվականին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը Ալեքսանդր Գուտերմային մեղադրել է ֆինանսական հաշվետվություններ չներկայացնելու մեջ։ Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ նստել է Անկարա (Թուրքիա) մեկնող ինքնաթիռը։ Նրան մեղադրանք է առաջադրվել և 1960 թվականի փետրվարին նա դատապարտվել է 4 տարի 11 ամիս ազատազրկման և 160.000 դոլար տուգանքի՝ F.L. Jacobs Company ընկերությունը 3,5 միլիոն դոլարով թալանելու և դաշնային արժեթղթերի կանոնները խախտելու համար[6][7]։

1959 թվականին Ալեքսանդր Գուտերման մեղադրվել է նաև որպես օտարերկրյա գործակալ գրանցվելուց հրաժարվելու համար՝ փոխադարձ հեռարձակման համակարգի համար 750.000 դոլար վերցնելուց հետո՝ Ռաֆայել Տրուխիլիոյի ղեկավարած Դոմինիկյան Հանրապետության կառավարության աշխատանքը բարենպաստ լուսաբանելու համար[8]։ Գուտերման չի վիճարկել վճիռը և դատապարտվել է ութից 24 ամիս ազատազրկման և 10.000 դոլար տուգանքի[9]։ Բանտից դուրս գալուց հետո նա դարձել է անշարժ գույքի կառուցապատող Ֆլորիդայի Բոկա Ռատոն քաղաքում։ Նա նաև ձեռք է բերել ածխահանքի բիզնես՝ Mount Victory Coal CompanyՍոմերսեթում, Կենտուկի։

Ալեքսանդր Գուտերման մահացել է 1977 թվականի ապրիլի 5-ին, Լա Գվարդիա օդանավակայանի մոտ մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով, կնոջ և չորս երեխաների հետ։ Որդին՝ Մարկը, վթարից հետո ողջ է մնացել, բայց զոհվել է մեկ այլ ինքնաթիռի վթարի հետևանքով՝ 1985 թվականին «Դելտա» ավիաուղիների թիվ 191 չվերթում՝ Դալլաս/Ֆորտ Ուորթ միջազգային օդանավակայանի մոտակայքում[10]։ Մեկ այլ որդին՝ Ռոբերտը, ինքնաթիռում չի եղել։ Ինքնաթիռը պատկանել է Mount Victory Coal ընկերությանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guterma Revealed As 1935 Stowaway New York Times March 25, 1959
  2. Guterma, 5 in Family and Pilot Killed in Bronx Crash New York Times April 6, 1977
  3. The Go-Go Years: The Drama and Crashing Finale of Wall Street's Bullish 60s By John Brooks
  4. Guterma, a Financier Who Lost an Empire New York Times April 9, 1977
  5. A Finagling Financier New York Times February 18, 1960
  6. Financier Guterma Sentenced As "Looter" Madera Tribune February 18, 1960
  7. Guterma Is Given 4 Years In Fraud; Fined $160,000 for Stock Deals and Is Denied Bail New York Times February 18, 1960
  8. REPORT OF THE ATTORNEY GENERAL TO THE CONGRESS OF THE UNITED STATES ON THE ADMINISTRATION OF THE FOREIGN AGENTS REGISTRATION ACT OF 1938, AS AMENDED FOR THE PERIOD JANUARY 1, 1955 TO DECEMBER 31, 1959
  9. Mystery Man For Trujillo Gets New Term - 8 to 24 Mo. Chicago Daily Tribune November 3, 1960
  10. Son Joins Family In Death Sun Sentinel August 5, 1985
  11. Crash kills Guterma, 5 of family Boca Raton News April 6, 1977

Գրականություն խմբագրել