Կենաֆ
Կենաֆ
Կենաֆ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Hibisceae
Ցեղ Բաղրջուկ (Hibiscus)
Տեսակ Կենաֆ (H. cannabinus)
Միջազգային անվանում
Hibiscus cannabinus

Կենաֆ[1] (լատին․՝ Hibiscus cannabinis), մոլոշազգիների ընտանիքի թելատու միամյա բույսերի տեսակ։ Արմատը՝ առանցքային, ցողունը՝ կանգուն, 1-5 մ բարձրությամբ։

Կառուցվածք խմբագրել

Տերևները հերթադիր են, խոշոր, ստորին մասում՝ սրտաձև, միջինում՝ բլթակավոր, վերինում՝ նշտարաձև։ Ծաղիկները խոշոր են, բաց դեղին գույնի։ Պտուղը հինգ բնանի տուփիկ է։ Սերմը՝ տուփիկաձև կամ եռանկյունաձև։ 1000 սերմի կշիռը 20-28 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։

Կիրառում խմբագրել

 
Չորացրած Կենաֆ

Թելից պատրաստում են պաստառ, պարկ, պարան և այլն, իսկ ցողունի մնացորդներից՝ թուղթ և շինարարական սալիկներ։ Սերմերը պարունակում են 18-20% տեխնիկական յուղ, որն օգտագործվում Է կաշվի, օճառի, լաքերի ու ներկերի արդյունաբերության մեջ, իսկ քուսպը՝ որպես կեր և պարարտանյութ։ ԽՍՀՄ-ում կենաֆը մշակվում էր Միջին Ասիայի ոռոգվող երկրագործության շրջաններում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "kenaf." Webster's Third New International Dictionary, Unabridged. Merriam-Webster, 2002. http://unabridged.merriam-webster.com
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 362