Ալեքսանդր Բելցովա (լատիշ․՝ Aleksandra Beļcova, 17 մարտի, 1892, Սուրաժ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1 փետրվարի, 1981, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային նկարչուհի, «Ռիգայի նկարիչների խումբ» և «Կանաչ ագռավ» միությունների անդամ, ճենապակե իրերի նկարազարդման «Բալտարս» արվեստանոցի նկարիչ։

Ալեքսանդրա Բելցովա
լատիշ․՝ Aleksandra Beļcova
Ծնվել էմարտի 17, 1892(1892-03-17)[1][2]
ԾննդավայրՍուրաժ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 1, 1981(1981-02-01)[3][2] (88 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
Ոճմոդեռնիզմ
Ժանրդիմանկար, նատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինՌոման Սուտա
ԶավակներTatjana Suta?

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Միտրոֆանովնա Բելցովան ծնվել է 1892 թվականի մարտի 17-ին Չեռնիգովի նահանգի Սուրաժ ոչ մե քաղաքում։ Հայրը՝ Միտրոֆան Բելցովի, իր ծառայությունների համար արժանացել էր ազնվականի տիտղոսի։ Բելցովան հաճախել է Նովոզիբկովի իգական գիմնազիա, որն ավարտել է 1912 թվականին։

1912-1917 թվականներին Ալեքսանդրա Բելցովան սովորել է Պենզայի գեղարվեստի դպրոցում, իսկ 1918-1919 թվականներին Պետրոգրադում լրացուցիչ պարապմունքների է հաճախել նկարիչ Նատան Իսաևիչ Ալտմանի արվեստանոցում։ Պետրոգրադում 1919 թվականին տեղի է ունենում Բելցովայի առաջին անհատական ցուցահանդեսը, որից հետո՝ նույն 1919 թվականին, նա իր ապագա ամուսնու՝ Ռոման Սուտայի հրավերով մեկնել է Լատվիա (նրա հետ Բելցովան ծանոթացել էր Պենզայում սովորելու տարիներին)։

Ալեքսանդրա Բելցովան ու Ռոման Սուտան ամուսնացել են 1922 թվականին Ռիգայում և ամուսնությունից հետո միասին այցելել են Փարիզ, Բեռլին և Դրեզդեն։ 1923 թվականին Ռիգայում ծնվել է նրանց դուստրը՝ Տատյանան։

Ալեքսանդրա Բելցովան 1920-1924 թվականներին եղել է «Ռիգայի նկարիչների խմբի» անդամ։ 1920 թվականից մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, այդ թվում նաև «Կանաչ ագռավ» միության խմբակային ցուցահանդեսներին (1927-1931)։ Նրա անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են Ռիգայում (1928, Ռոման Սուտայի հետ միասին, 1962, 1972), Տուկումսում (1963), Լենինգրադում (1972, 1973), Լիեպայում (1974), Յուրմալայում (1977)։

Նկարիչների միության անդամ է 1945 թվականից։ Նկարել է յուղաներկով, պաստելով, ջրաներկով՝ ստեղծելով մեծ մասամբ դիմանկարներ ու նատյուրմորտներ։ Ամուսնու՝ Ռոման Սուտայի հետ միասին մասնակցել է ճենապակու նկարազարդման «Բալտարս» արվեստանոցի աշխատանքներին (1924-1929)[5]։

Առավել հայտնի են Ալեքսանդրա Բելցովայի «Սև և սպիտակ» (1925, Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան), «Աուստրա Օզալինա-Կրաուզեի դիմանկարը» (1927), «Թենիսիստուհին» (1928) նկարները։

Ալեքսանդրա Բելցովան մահացել է 1981 թվականի փետրվարի 1-ին Ռիգայում։ Թաղված է Անտառային գերեզմանատանը։

Բելցովայի հիշատակին նվիրված ցուցահանդեսներ են անցկացվել Ռիգայում (1984), Լիեպայում ու Մադոնայում (1985), Վալմիերայում (1986)։ 2008 թվականին Ռիգայում բացվել է Ալեքսանդրա Բելցովայի ու Ռոման Սուտայի արվեստին նվիրված թանգարան։

Ալեքսանդրա Բելցովայի ու Ռոման Սուտայի դուստրը՝ Տատյանա Սուտան, արվեստագետ է, իսկ նրանց թոռը՝ Ինգա Սուտան՝ երաժիշտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #126030596 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Māksla un arhitektūra biogrāfijās / [atb. red. Andris Vilsons, Anita Vanaga; zin. red.: Velta Holcmane … [u.c.]; fotogr.: Aivars Lode, Mārtiņš Salna]. 1. sēj. A-Kal. — Rīga : Latvijas enciklopēdija, 1995 : (Latvijas karte). — 255 lpp. : il. ; 24 cm. — (Latvija un latvieši). ISBN 5-89960-058-6 Grāmata Skata formas Eksemplāri (լատիշերեն)

Գրականություն խմբագրել

  • Latviešu tēlotāja māksla: 1860—1940. Rīga, 1986
  • Siliņš J. Latvijas māksla: 1915—1940 I. Stokholma, 1988
  • Unerwartete Begegnung: lettische Avantgarde: 1910—1935. Köln,1990.
  • Бужинска Ирена. Две женщины-художницы в Латвии. Александра Митрофановна Бельцова и Маргарита Лиепине-Скулме // «Амазонки авангарда» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры Российской Федерации. — М.: Наука, 2004. — С. 264—275. — ISBN 5-02-010251-2.
  • Бужинска Ирена. Бельцова Александра Митрофановна // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. I: Биографии. А—К. — С. 65. — ISBN 978-5-902801-10-8.

Արտաքին հղումներ խմբագրել