Յուրմալա (Jūrmala), առողջարանային խոշոր քաղաք Լատվիայում։ Գտնվում է Ռիգայի ծոցի հարավային ափին, Ռիգայից արևմուտք։ 51 հզ․ բն․ (2023)։ Ընդգրկում է Լիելուպե, Բուլդուրի, Ձինտարի, Մայորիդ Դուբուլտի, Կեմերի և այլ բնակավայրերը։ Յուրմալյով են անցնում էլեկտրիֆիկացված Ռիգա–Տուկումս երկաթուղագիծն ու խճուղին։ Կան թաղանթանյութի–թղթի, սպորտային նավաշինական գործարաններ, «Տեխնոինֆորմ», գեղարվեստական գործվածքների և գալանտերիայի արտադրության ֆաբրիկաներ, տեխնիկում, թանգարաններ։ Կլիման մեղմ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 17 °C, հունվարինը՝ –5 °C։ Բուժիչ միջոցներն են կլիմայաբուժությունը, ծովային լոգանքները (հունիսի կեսից մինչև օգոստոսի վերջը), Կեմերիում՝ հանքային ջրերը և ցեխաբուժությունը։ Բուժվում են սիրտ–անոթային, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, թոքերի ոչ տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները և ռևմատիզմով հիվանդ երեխաները։ Գործում են մեծահասակների և երեխաների առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ և կուրորտային պոլիկլինիկաներ։

Քաղաք
Յուրմալա
Jūrmala
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումՀանրապետական ենթակայության քաղաք
ՔաղաքապետԳատիս Տրուկսնիս
Հիմնադրված է1785 թ.
Տվյալ կարգավիճակում1920 թվականից
Մակերես100 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն57 371[1] մարդ (2016)
Խտություն573,7 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 67
Փոստային դասիչLV-2008, LV-2010, LV-2011, LV-2015, LV-2016
Պաշտոնական կայքjurmala.lv
Յուրմալա (Լատվիա)##
Յուրմալա (Լատվիա)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիդեո և նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրմալա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 137