Ադոբո, ֆիլիպինյան խոհարարական տերմին, խոզի մսի (երբեմն հավի մսի հետ) պատրաստման եղանակ է՝ շոգեխաշած քացախով, սոյայի սոուսով և այլ համեմունքներով։ Մատուցվում է բրնձի հետ, նաև ափսեում կարող է լցվել կերակրալցուկ, որի մեջ պատրաստվել է միսը կամ էլ այն տապակվել է և մատուցվել չորացրած վիճակում։ Համարվում է Ֆիլիպինյան խոհանոցի անբաժանելի մասը[1]։

Ադոբո
Ադոբոյի բաղադրիչները
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիր Ֆիլիպիններ
 Adobo (Filipino cuisine) Վիքիպահեստում

«Ադոբո» բառը փոխառվել է իսպաներենից (իսպ. adobo), որը նշանակում է կարագից, քացախից, համեմունքներից թթվաջուր։ Ֆիլիպեններում գաղութացվածներից առաջինը ադոբոյի մասին գրել է Սան-Բուենավենտուրան։ Նա այն անվանել է «ադոբո դե լոս նատուրալես» (իսպ. adobo de los naturales), ուտեստը նրան հիշեցրել է նմանատիպ բաղադրիչներից պատրաստվող իսպանական ուտեստ, իսկ քացախով տապակելը տեղական տարբերակ է՝ արևադարձային կլիմայում միսը թարմ պահելու համար[2][3]։

Գոյություն ունեն ադոբոյի տարատեսակներ, որոնք պատրաստվում են կաղամարներից, ձկներից, ծովամթերքներից, միջատներից՝ ճռիկներից և բանջարեղենից։

Ամենահայտնիները նշված են ստորև[3].

  • հավի մսից կամ խոզի մսից ադոբո.
  • խոզի մսից, հավի մսից, անատտո արգանակով տավարի մսից, սոյայի սոուսի հետ, որը հորինվել է Բատանգասում։
  • «Ադոբո սա գատա» — Հարավլուսոնյան տարատեսակ է, որը պատրաստվում է կոկոսի կաթից և կանաչ պղպղեղից։
  • «Ադոբոնգ պուտի» (սպիտակ ադոբո) - առանց դափնու տերևի և սոյայի սոուսի պատրաստվող տարատեսակ։
  • «Ադոբոնգ պուսո նգ սագինգ» — բանջարեղենային ադոբո, որը ծագել է Կավիտեից։
  • «Ադոբոնգ մալուտոնգ» (խրթխրթան ադոբո) — պատրաստում է տաքացրած ձեթի մեջ այնքան, մինչև դառնա խրթխրթան։
  • «Ադոբոնգ պուսիտ» (կաղամարից — կաղամարը տապակում են քացախի և սոյայի սոուսների մեջ։
  • «Ապան-ապան ադոբաբո» — ջրային սպանախով ադոբո։

Ադոբոն պատրաստում են կերամիկական ամանների մեջ, կամ էլ ժամանակակից սպասքի մեջ՝ սոտե պատրաստելու տապակի կամ վոկայի մեջ[4]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. DeWitt, Dave 1,001 Best Hot and Spicy Recipes. — Agate Publishing[en], 2010. — С. 428. — ISBN 9781572841130
  2. Hosking, Richard Authenticity in the Kitchen: Proceedings of the Oxford Symposium on Food and Cookery 2005. — Oxford Symposium, 2006. — С. 299. — ISBN 9781903018477
  3. 3,0 3,1 Estrella, Serna (2013 թ․ հունիսի 22). «Adobo: The History of A National Favorite». Pepper.ph. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  4. Kittler, Pamela Goyan; Sucher, Kathryn The Culinary culture of the Philippines. — Cengage Learning[en], 2007. — С. 371. — ISBN 9780495115410

Գրականություն

խմբագրել