Աբեղախոտ ճահճային
Աբեղախոտ ճահճային | |
Աբեղախոտ ճահճային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Խուլեղինջայիններ (Lamioideae) |
Ցեղ | Աբեղախոտ (Stachys) |
Տեսակ | Աբեղախոտ ճահճային (S. palustris) |
Միջազգային անվանում | |
Stachys palustris | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Աբեղախոտ ճահճային (լատին․՝ Stachys palustris), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
Երկար, հանգույցավոր կոճղարմատներով բազմամյա խոտաբույս է։ Հակադիր երկարավուն-նշտարաձև սղոցաեզր տերևները աճում են 30-60 սմ բարձրությամբ ճյուղավոր ցողունի վրա։ Ցողունի ստորին և միջին մասում աճող տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Տերևածոցերում խմբված են երկշուրթ հնգանդամ ծիրանագույն կամ վարդագույն-մանուշակագույն ծաղիկները, որոնք առաջացնում են երկարավուն հասկանման ծաղկաբույլեր։ Զանգականման խողովակաձև բաժակը կրկնակի անգամ կարճ է պսակից։ Չորս առէջները երկուժ են, իսկ պտուղը կազմված է 4 փոքր, մուգ դարչնագույն պտղիկներից[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է նախալեռնային, ստորին և միջին լեռնային գոտիների ճահիճներում, խոնավ մարգագետիններում, գետերի և լճերի ափերին։ Տարածված է Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Մեղրատու բույս է[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Չորացած և մանրացած արմատներից պատրաստում են ալյուր, որն օգտագործում են հաց թխելու համար, իսկ վերգետնյա մասից ստանում են կանաչ ներկանյութ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեղախոտ ճահճային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեղախոտ ճահճային» հոդվածին։ |