Yammer, ամերիկյան ընկերություն, որը համարվում նույն անունը կրող հաղորդակցման ծառայության հեղինակը[2]։ Հիմնադրվել է 2008 թվականին, 2012 թվականին գնվել է Microsoft-ի կողմից[3][4]։

Yammer
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էսեպտեմբեր 2008
ՀիմնադիրDavid Oliver Sacks?
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
Արդյունաբերությունհամացանց
Մայր ընկերությունՄայքրոսոֆթ
ՍեփականատերՄայքրոսոֆթ
Կայքyammer.com(անգլ.) և yammer.com/?locale=fr(ֆր.)
 Yammer Վիքիպահեստում

Yammer-ը իրենի ներկայացնում է Enterprise 2.0 նախագծով աշխատող պլատֆորմ, որը նախատեսված է կազմակերպությունների մասշտաբով հաղորդագրությունների փոխանակման համար։ Yammer-ին հասանելիություն կարող են ստանալ միայն այն օգտատերերը, ովքեր ունեն հատուկ գրանցված էլեկտրոնային հասցե։

Պատմություն խմբագրել

Yamme-ի սկզբնական տարբերակը մշակվել է Geni կայքում ներքին հաղորդակցությունը կազմակերպելու համար[5]։

Yammer ընկերությունը իր աշխատանքը սկսել է 2008 թվականի սեպտեմբերի 8-ին TechCrunch50 կոնֆերանսի շրջանակում։ Ծառայության հիմքում ընկած էր Yammer-ի նախագիծը, որը ստարտափի մշակման ընթացքում մշակել էր ընկերության աշխատակից՝ Դեյվիդ Սակստ, ով մինչև 2002 թվականը PayPal-ում զբաղվել է կառավարման գործերով։ Բացի հաղորդակցման ֆունկցիաներից, Yammer-ը ծրագրավորողներին հնարավորություն է տալիս մշակել հավելումներ և վաճառել դրանք պլատֆորմի այլ օգտատերերին[6]։

2010 թվականի սեպտեմբերի տվյալներով ծառայություննից օգտվում էր ավելի քան 3 միլլիոն օգտատեր և 80 000 ընկերություն ողջ աշխարհից, այդ թվում Fortune 500-ի 80 տոկոսը։ Այդ շրջանում էլ թողարկվեց Yammer 2․0-ն և նոր տարբերակը սկսեցին անվանել «Ֆեյսբուք բիզնեսի համար»[7]։

2012 թվականի հուլիսին Yammer-ը ստացավ ավելի քան 142 մլն դոլլար ներդրում այնպիսի վենչուրային կազմակերպությունների ինչպիսիքն են՝ Charles River Ventures, Founders Fund, Emergence Capital Partners, Goldcrest Investments[8]։ Ծառայությանը ընդհանուր բաժանորդագրումների թիվը հասնում է 8 միլլիոնի[9]։

2012 թվականի հուլիսի 25-ին Microsoft ձեռք բերեց Yammer-ը 1,2 մլրդ դոլլարով[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել