ArmSat-1, Հայաստանի առաջին արբանյակը, որը տիեզերք է արձակվել 2022 թվականի մայիսի 25-ին։

ArmSat-1
Urdaneta
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակարբանյակ
Երկիր{{{2}}} Հայաստան
ԿազմակերպությունԳեոկոսմոս
Խնդիրներսահմանների հսկողություն, արտակարգ իրավիճակների կանխարգելում, շրջակա միջավայրի պահպանում, քաղաքաշինություն, ճանապարհաշինություն, երկրագիտություն
Տիեզերանավի թռիչքային տվյալներ
ՏիեզերանավSpaceX ընկերության տիեզերանավ
Կրող հրթիռFalcon 9[1]
Մեկնաթռիչքի հրապարակԿանավերալի հրվանդանի տիեզերակայան
Մեկնարկ2022 թվականի մայիսի 25
Թռիչքի տևողություննվազագույնը 4 տարի
Զանգված17,9 կիլոգրամ
NSSDC ID2022-057AK
NORAD ID52765

Պատմություն խմբագրել

ArmSat-1 արբանյակը, որը սկզբնապես կոչվել է «Urdaneta», տիեզերք է արձակվել 2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22.35-ին։ Արձակումը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով։ Այդ մասին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը[2]։

Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Հայաստանի կառավարությունը դեռևս 2013 թվականի հունիսին էր հայտարարել «Armsat» արբանյակն արձակելու մասին։ Այդ ծրագրի արժեքը պետք է լիներ 250 միլիոն դոլար։ Սակայն այդ նախագիծը երկար տարիներ ի կատար չածվեց[2]։

Արբանյակը ժամանակավորապես կոչվել է «Urdaneta», սակայն որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի հունիսին վերանվանվել է «ArmSat-1»[3]։

Նշանակություն խմբագրել

«ArmSat-1»-ի հաղորդած տեղեկությունները հասանելի են լինելու միայն Հայաստանի Հանրապետությանը[4]։ Ըստ վարչապետ Փաշինյանի՝ արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում[2]։

Տվյալներ խմբագրել

«ArmSat-1»-ը Երկիր մոլորակը դիտարկելու 16U CubeSat տիպի փոքր արբանյակ է։ Զանգվածը՝ 17,9 կիլոգրամ։ Արբանյակի վրա տեղադրված է Satlantis iSIM-90 օպտիկական համակարգը։ Օպտիկայի տարածքային թույլատվությունը 1,8 մետր է, գրավման գոտու լայնությունը՝ 14,3 կիլոմետր։ «ArmSat-1»-ն աշխատում է հետևյալ չորս սպեկտրալ դիապազոններում՝ PAN, RGB, NIR և SWIR։ Այն թռչում է 500 կմ հելիոսինքրոն ուղեծրով։ Արբանյակի աշխատանքի նվազագույն տևողությունը 4 տարի է[2][5]։

Ծանոթագրություններ խմբագրել