The Funkids
The Funkids (հայերեն՝ Զվարճալի երեխաներ), վրացական մանկական խումբ, որը Վրաստանը ներկայացրել է Մանկական Եվրատեսիլ 2012 մրցույթում[1], որտեղ 103 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը[2]։
The Funkids | |
---|---|
The Funkids խումբը Մանկական Եվրատեսիլ 2012 մրցույթում | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Վրաստան |
Գործունեություն | 2012 |
Անդամներ | |
Քեթի Սամիխարաձե Նինի Դաշնիանին Լուկա Յարմազանաշվիլի Ելենա Արաչաշվիլի |
Անդամներ
խմբագրելՔեթի Սամիխարաձե, ծնվել է Բորժոմիում։ Եղել է «Patara Kartvelebi» խմբի անդամ։ 2010 թվականին «Ana-Bana» հեռուստանախագծում զբաղեցրել է առաջին տեղը։ Իտալիայի Երգչախմբերի երաժշտական փառատոնի առաջին մրցանակի դափնեկիր է։ 2011 թվականին դարձել է Գոգի Դալիձեի անվան փառատոնի դափնեկիր, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլ 2011 մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ներկայումս սովորում է «Eniki-Beniki» ստուդիայում։
Նինի Դաշնիանին, ծնվել է Բրյուսելում։ Մասնակցել է «Oliver!» մյուզիքլի բեմադրությանը։
Լուկա Յարմազանաշվիլի, «Varskvlavebi 2008» երաժշտական մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր։ «Nichieri» նախագծի անդամ («Փառքի րոպե» նախագծի վրացական նմանօրինակը)։ Հնչյունավորել է «Skooby» մուլտֆիլմի գլխավոր հերոսին։
Ելենա Արաչաշվիլի, սովորում է «Shavnabada» գիմնազիայում և «Bzikebi» ստուդիայում։ Նվագում է դաշնամուր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մանկական Եվրատեսիլ 2012. Մասնակից - Funkids». Первый Национальный канал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Մանկական Եվրատեսիլում հաղթել է ուկրաինացին». Lenta.ru. 2012 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեկություն Մանկական Եվրատեսիլ 2012 մրցույթի մասին на ESCKaz.com