The Bell, ռուսալեզու ինտերնետ-հրատարակություն և տեղեկագիր[1]։ Հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 6-ին լրագրող Ելիզավետա Օսետինսկայայի կողմից[2]։

The Bell
Изображение логотипа
thebell.io(ռուս.)
Տեսակկայք
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն և անգլերեն
ՀեղինակԵլիզավետա Օսետինսկայա
Բացվածհունիսի 6, 2017

Պատմություն խմբագրել

«The Bell» (thebell.io)[3][4] նախագիծը ստեղծվել է ՌԲԿ-ի նախկին գլխավոր խմբագիր, «Վեդոմոստի» -ի և Forbes-ի ռուսական տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Ելիզավետա Օսետինսկայայի կողմից ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում 2016-2017 թվականներին Knight Journalism Fellowship ծրագրով Ստենֆորդի համալսարանում փորձաշրջան անցնելու ժամանակ[5]։ Ըստ Օսետինսկայայի նախագիծը ծրագրի փորձ է[6]։ The Bell-ը էլեկտրոնային փոստով նորությունների և առցանց հրատարակություն է։ Նախագիծը ստեղծվել է Axios, The Information, Finimize և The Skimm նմուշներով։ Պարբերականը մասնագիտանում է բիզնես նորությունների վրա։ Գլխավոր խմբագիրը Իրինա Մալկովան է[7]։ Նախագիծը մեկնարկել է Օսեթինսկայայի ծանոթների գումարով[8]։ Պարբերականում աշխատում են 7 աշխատակիցներ, որոնք նախկինում աշխատել են Republic, Reuters ՌԲԿ-ում[9]։ The Bell-ը համագործակցում է Setka ընկերության հետ տեխնիկական հարցերով[10]։

Հրապարակման շրջանակներում կա Ելիզավետա Օսետինսկայայի հեղինակային նախագիծը «Ռուսական նորմեր»՝ հարցազրույց ռուսական ծագմամբ գործարարների հետ, ովքեր հաջողությունների են հասել արտասահմանում[11]։

Լսարան խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի դրությամբ փոստային առաքանու The Bell-ի լսարանը կազմում է օրական 15 000 մարդ[10]։ 2020 թվականի հուլիսի դրությամբ Telegram - ի պաշտոնական ալիքում ավելի քան 40 հազար բաժանորդ կա[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Елизавета Осетинская: «Cейчас к России огромный интерес в США. И для меня это тоже возможность»» (ռուսերեն). ГОЛОС АМЕРИКИ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  2. Вика Владимирова (2017 թ․ հունիսի 15). «Как выглядит рассылка The Bell» (անգլերեն). Medium. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
  3. Roger E. Kanet Routledge Handbook of Russian Security. — Routledge, 2019. — 800 с. — ISBN 9781351181228
  4. Seth Hettena Trump / Russia: A Definitive History. — Melville House, 2018. — С. 252. — 289 с. — ISBN 9781612197401
  5. «Ссылка дня. Издание Елизаветы Осетинской The Bell». The Village. 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  6. «Источник: редакционный менеджмент Republic покидает издание» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  7. «О проекте» (ռուսերեն). The Bell. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  8. «Елизавета Осетинская (The Bell): «Запрос у читателя — как в России быть нормальным»» (ռուսերեն). secretmag.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  9. Александр Горбачев (2017 թ․ սեպտեմբերի 14). ««Когда человек сделал хорошее дело и круто заработал — это высшая мера успеха»». Meduza.
  10. 10,0 10,1 Vladislava Rakhmanova (2017 թ․ դեկտեմբերի 18). ««Русские норм» — Истории на vc.ru». vc.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  11. «Основательница The Bell запустила видеоблог о русских за границей» (ռուսերեն). secretmag.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  12. «@thebell_io - Статистика канала The Bell. Telegram Analytics» (ռուսերեն). tgstat.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.