Swing You Sinners!, Ֆլեյշեր եղբայրների ստուդիայի 1930 թվականի սև և սպիտակ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։ «Talkartoons» շարքի մի մասն է։ Մուլտֆիլմը ուշագրավ է մռայլ, սյուրռեալիստական, իսկ պահերով՝ նույնիսկ վերացական բովանդակությամբ։

Swing You Sinners!
անգլ.՝ Swing You Sinners!
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրսարսափ ֆիլմ, սյուրռեալիստական ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին
ՌեժիսորDave Fleischer?
ՀնչյունավորումBilly Murray?
ՊրոդյուսերMax Fleischer?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունFleischer Studios?
ԴիստրիբյուտորParamount Pictures
Թվական1930

Սյուժե խմբագրել

Ուշ երեկոյան Բիմբո շնիկը փորձում է հավ գողանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո նա բախվում է ոստիկանի հետ։ Բիմբոն փորձում է հեռանալ, բայց հավը, ինչպես նաև ոստիկանը, հետևում է նրան։ Ի վերջո, հավը փախչում է մյուս հավերի հետ, իսկ Բիմբոն հայտնվում է գերեզմանատանը։ Իր սարսափի մեջ նա հանդիպում է հոգիներին և հրեշներին, որոնք մարգարեանում են իր մեղքերի մասին։ Մուլտֆիլմի մնացած մասի ընթացքում նրանք հետապնդում են Բիմբոյին, մինչև հսկա գանգը կուլ տա նրան։

Ազդեցություն խմբագրել

  • Ջոն Քրիսֆալուսին, ով հայտնի է որպես «Ռենի և Սթիմփիի շոուն» մուլտսերիալի ռեժիսոր, կարճամետրաժ ֆիլմն անվանել է իր ամենասիրելի մուլտֆիլմերից մեկը։ Համեմատելով այն Դիսնեյի «կմախքի պար» մուլտֆիլմի հետ, որը նույնպես տեղի է ունենում գերեզմանատանը, նա զգաց, որ «Swing, You Sinners!» որակով գերազանցում է Դիսնեյի մուլտֆիլմը[1][2]։
  • Հումորային կայք Cracked.com  «5 Old Children’s Cartoons Way Darker Than Most Horror Movies» (հին ռուսական 5 մանկական մուլտֆիլմեր, որոնք շատ ավելի մութ են, քան սարսափների մեծ մասը) բեմադրել է «Swing You Sinners!» առաջին տեղում[3]։
  • «Cuphead» խաղի ստեղծողների խոսքով՝ իրենց տեսողական ոճի վրա ազդել են Ֆլեյշերների մուլտֆիլմերը, այդ թվում՝ «Swing You Sinners!»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"When Cartoons Were Cartoony:" John Kricfalusi Presents | Animation World Network». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  2. «John K Stuff: Rubber Hose c - Fleischer VS Disney». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  3. «5 Old Children's Cartoons Way Darker Than Most Horror Movies | Cracked.com». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել